ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
15 տարի ազատազրկում՝ խանդի շարժառիթով սպանության գործով 09/20/2018 11:28 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզում դաժան սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ 1980թ ծնված Արթուրը դատապարտվել է 15 տարի ժամկետով ազատազրկման:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. օգոստոսի 17-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա է հայտնաբերվել որում եղել է տղամարդու մոխրացած դի: Ժամեր անց պարզվել էր նաև, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ և որ դաժան սպանությանը կատարվել էր խանդի և վրեժի շարժառիթներով:
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը կնոջից տեղեկանալով, որ Տավուշի մարզի Ն.Կ.Աղբյուր գյուղի բնակչի Վարդանի կողմից նրան բռնաբարելու և հետագայում սիրահետելու հանգամանքների մասին, 16.08.2017թ երեկոյան Տավուշի մարզի Ն.Կ.Աղբյուր գյուղին հարակից Չնգիլ կոչվող տարածքում կազմակերպված հացկերույթից հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ առանձին դաժանությամբ սպանել է նրան, ինչից հետո դիտավորությամբ հրկիզել ավտոմեքենան:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 -րդ մասի 2-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Առաջադրված մեղադրանքում Արթուրն իրեն մեղավոր է ճանաչեց մասնակի և ցուցմունք տալով հայտնել է, որ Վարդանին վերաբերվել է հարազատ եղբոր նման: Դեպքի օրը կնոջ և Վարդանի հետ գնացել են հիշյալ վայր, որտեղ սպանվածը խնջույք է կազմակերպել և հետը օղի բերել, որը, ըստ Արթուրի, եղել է պղտոր և խմելուց հետո անընդհատ ցանկացել է քնել:
Միևնույն ժամանակ ամբաստանյալ հայտնել է, որ սպանությունը պատահական է ստացվել, ինքը նախապես չէր պլանավորել և այդ ժամանակ մտադիր չէր սպանել նրան և որ Վարդանը օղու մեջ բան է լցրած եղել: Արթուրն այդպես է մտածել քանի, որ նկատել է, որ Վարդանը չի խմել, բաժակը մոտեցրել է բերանին ու թափել:
Որոշ ժամանակ անց Վարդանը գնացել է գարեջուր բերելու, իսկ ինքը նկատել է, որ կնոջը քսվելով է անցնում, այդ ամենից հետո ոչինչ չի հիշում: Պահի տակ է խփել ու միայն հիշում է կնոջ գոռոցները՝ «սպանում ես, թող»: Առաջին հարվածից Վարդանն ուշագնաց է եղել: Վարդանին նստեցրել է մեքենան, կնոջը տարել տուն ու նորից բարձրացել դեպի «Չնգիլ» կոչվող տաղավար, սակայն դեպքի վայր չի հասել:
Ըստ նրա ցուցմունքի՝ դեպի Պառավաքար տանող ճանապարհի ոլորաններից մեկում մեքենայից Վարդանին իջեցրել է ու այնքան գլխին խփել, որ ցխել է, գլխին խփում էր, բայց գլուխ չկար, մահացած էր: Վթարային իրավիճակ նմանակելու համար նրան նստեցրել է մեքենայում, ծխախոտի տուփի մեջ մեկ հատիկ էր մնացել, կրակայրիչով տուփը վառել է ու նետել մեքենայի մեջ ու մեքենան պայթեցրել: Կրակայրիչը ձեռքից ընկել է, հետո ոստիկանները գտել են և իրենց ցույց տվել, ասել է, որ իրենն է: Չգիտի, թե ինչ պատճառով է մեքենան վառել: Տեղի ունեցածից հետո էլ նա հայտնել է, որ գնացել է աղբյուր լվացվել ու գնացել տուն, քնել ու առավոտյան արթնացել, իսկ աԱռավոտյան Վարդանի մորն ասել է, որ տղան Պառավաքար է գնացել:
Միևնույն ժամանակ նա նաև հայտնել է, որ հագուստը չի փոխել, քանի որ մտածել է, որ ոստիկանությունից գալու են իր հետևից, իսկ ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է սպանել;
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նա խնամքին ունի անչափահաս աղջիկ, բնութագրվում է դրական և մասնակի ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ