Թեմաներ
Ուրբաթ 03 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/22/2019   17:55 Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը 03/22/2019   16:48 ՀՔԾ-ն մերժել է Միհրան Պողոսյանին եւ պահանջել հայտնել՝ Հայաստան վերադառնալու ժամկետները 03/22/2019   16:27 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը 03/22/2019   16:19 Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բանակցություններին Արցախի մասնակցությունը պարտադիր է համարում 03/22/2019   16:06 Գիտնականները պարզել են, որ տաք թեյը մահացու վտանգավոր է 03/22/2019   16:03 Մարտի 23-ի համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները 03/22/2019   15:59 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար 03/22/2019   15:50 Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը 03/22/2019   15:41 Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների 03/22/2019   15:36 Այո, ունեմ տեղեկություններ, բայց ոչ կհաստատեմ, ոչ կհերքեմ. Արթուր Վանեցյանը՝ Նաիրի Հունանյանի գործակալ լինելու մասին 03/22/2019   15:34 Գորիսի ավտոճանապարհներին թույլ ձյուն և մառախուղ է 03/22/2019   15:32 Նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին 03/22/2019   15:29 Քաղաքականացնել ԱԱԾ-ի տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնը չարժե. ԱԱԾ տնօրեն 03/22/2019   15:19 «Մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը». Արսեն Բաբայանը՝ ԱԺ մաքրուհիների մասին 03/22/2019   15:02 «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի». Արմեն Աշոտյան 03/22/2019   14:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին 03/22/2019   14:41 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին 03/22/2019   14:35 Իրաքում Տիգրիս գետում խորտակվել է լաստանավ. մահացել է 79 մարդ 03/22/2019   14:32 Էդուարդ Բաբայանի գործով վկա-ոստիկանի ցուցմունքում առկա են հակասություններ 03/22/2019   14:30 «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Aysor.am 03/22/2019   14:25 Նախարար Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր 03/22/2019   14:22 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը 03/22/2019   14:19 Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում 03/22/2019   14:17 Խելացի շունը մի ամբողջ ընտանիք փրկել է մահից 03/22/2019   14:11 ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն Արագածոտի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին 03/22/2019   13:57 Facebook-ը խոստովանել է, որ օգտատերերի գաղտնաբառերը պաշտպանված չեն եղել. պահվել են բաց 03/22/2019   13:54 Տանտերը դիմադրել է զինված չարագործներին 03/22/2019   13:45 Գյումրիում երիտասարդները ծեծել են խանութի աշխատակիցներին 03/22/2019   13:34 Ավակովն Սաակաշվիլիի հնարավոր վերադարձը Կիև համարել է «300 դոլարանոց փիար» 03/22/2019   13:17 «Ջինիշյան» հիմնադրամը նախատեսում է Սևանի ԲԿ-ի կազմում մանկական վերականգնողական կենտրոն կառուցել 03/22/2019   13:14 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել 03/22/2019   13:07 Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր 03/22/2019   12:52 ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն 03/22/2019   12:44 Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերներ Թութին և Ստեֆանո Լազարետտոյին 03/22/2019   12:42 «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների զանգվածային թունավորման վերաբերյալ քրգործը կարճվել է 03/22/2019   12:39 Առանց տեղումների եղանակը կպահպանվի 03/22/2019   12:30 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ 03/22/2019   12:23 Սյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ կձեռնարկի 03/22/2019   12:20 Հայկ Մարությանը համապետական շաբաթօրյակը ընտանիքի անդամների հետ կսկսի իրենց բակի հարակից տարածքից 03/22/2019   12:17 Հարուցվել է երկրորդ քրգործը՝ Օպերայի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ 03/22/2019   12:09 Շիրխանյանի բաց նամակն ուղարկվել է ԱԱԾ. Վանեցյան 03/22/2019   11:58 Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում. վարորդը ձերբակալվել է 03/22/2019   11:40 Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ 03/22/2019   11:13 Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին 03/22/2019   11:11 Մ. Սեդրակյանի և Գ. Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ 03/22/2019   10:49 ԱԺ-ում կռիվ է ընկել. Ովքեր են «այլ սկզբունքներով» պարգևատրվել. «Ժողովուրդ» 03/22/2019   10:46 ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին 03/22/2019   10:37 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար 03/22/2019   10:25 Հայտնի սցենար՝ ընտրություն վատի և վատագույնի միջև. Գրավատների տուրքը կբարձրանա, բայց ոչ 60 անգամ. «Փաստ» 03/22/2019   10:21 Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է
03/21/2019   19:32 ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը 03/21/2019   16:06 «Հայինկասացիա» ՓԲԸ–ից 20.000 դոլար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է Հայաստանից 03/21/2019   00:38 Ես դեմ եմ երեխաների այլասերմանը. ծնողները բողոքում են «ԼԳԲՏ + ճանապարհային քարտեզ»-ի դեմ 03/21/2019   14:28 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների. նախարարը փոփոխություններ է առաջարկել 03/20/2019   20:58 Գինեկոլոգը, գաղտնի բեղմնավորելով կանանց, ունի 48 երեխա 03/22/2019   11:11 Մ. Սեդրակյանի և Գ. Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ 03/21/2019   13:17 ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/21/2019   09:29 «Այդ աթոռին իր անիմաստ կյանքն է երկարացնում». Արթուր Դավթյանի հանդիպումը «Իմ քայլի» հետ հետաձգվել է. «Հրապարակ» 03/21/2019   18:42 ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է 03/21/2019   15:28 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժի բոլոր աշխատակիցները կպարգեւատրվեն. ՔԿ նախագահի հանձնարարականը 03/21/2019   14:00 Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում. Սաթիկ Սեյրանյան 03/21/2019   09:18 Պաշտոնյային անհարիր պահվածք. Հայտնի է Փաշինյանի արած հայտարարության հասցեատերը. «Ժողովուրդ» 03/22/2019   16:48 ՀՔԾ-ն մերժել է Միհրան Պողոսյանին եւ պահանջել հայտնել՝ Հայաստան վերադառնալու ժամկետները 03/21/2019   09:55 Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգը. «Հրապարակ» 03/21/2019   17:00 Առանձնակի դաժանությամբ սպանել է ընտանիքի երեք անդամներին. հետախուզվողը հայտնաբերվել է 03/22/2019   09:59 Վանեցյանից էլ են բիզնես խլում. Ինչպես է ուզում Փաշինյանը «պարգևատրել» իր «հավատարիմ» աջակիցներին. «Իրատես» 03/21/2019   17:24 Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ) 03/21/2019   18:09 9-ամյա երեխային մահվան պատճառ դարձած վթարի գործով վարորդը ձերբակալվել է 03/21/2019   13:01 Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը շարունակում է հացադուլը 03/21/2019   01:57 Եվրոպայում ձերբակալվել է 10 «օրենքով գող»

«Անցումային արդա­րադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազ­մաթիվ տարատեսակներ գույություն ունեն. ԲԴԽ նախագահ 09/20/2018   15:06  |  Հարցազրույց

Վերջին շրջանում շատ իրավագետներ են մամուլում անդրադարձել անցումային արդարադատության թեմային, տրվել են տարակերպ մեկնաբանություններ: Այդ թեմայի առնչությամբ «Արմենպրես»-ը փորձել է պարզել Բարձրագույն դատական խորհրդի նախա­գահ Գագիկ Հարությունյանի մոտեցումները:

- Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով որքանով է արդիական մեր երկրի համար անցումային արդարադատության ներդրումը:

- Կարծում եմ նախ պետք է հստակեցնել թե ինչի մասին է խոսքը: «Անցումային արդա­րադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազ­մաթիվ տարատեսակներ գույություն ունեն: Եթե չեմ սխալվում, մեզանում հայտա­րարվել է միայն գաղափարի շուրջ մտորումների մասին: Քննարկումները միշտ էլ օգտակար են: Սակայն կարծիք կարելի է հայտնել միայն կոնկրետ տարբերակի կամ մոտեցուման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է արդիականությանը, ապա կա մի կարևոր սկզբունք՝ առկա խնդիր­­ների լուծմանը  համահունչ պետք է լինի ընտրվող գործիքակազմը: Վերջերս ընթեր­ցում էի Սինգապուրի լեգենդ դարձած վարչապետ Լի Կուան Յուի հուշագրությունները: Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես են փորձել յուրաքանչյուր խնդրի լուծման համար ընտրել համարժեք, հաճախ ոչ ավանդական գոր­ծիքակազմ ու համա­կարգային մոտեցմամբ այն լուծել: Դա վերաբերում է հանրային կյանքի բոլոր ոլորտ­ներին: Առավել ակնառու  այն դրսևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում:

- Որքան ինձ հայտնի է Սինգապուրն այսօր կոռուպցիայի հաղթահարման հարցում աշխարհում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: 

- Միանգամայն ճիշտ եք: Միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներով աշխարհի միայն չորս երկրներում է, որ պետական իշխանությունների կոռումպացվածության մակարդակը 10 տոկոսից ցածր է: Դրանք են Դանիան, Նորվեգիան, Շվե­դիան և Սինգապուրը:

- Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը հատկապես այն երկրներում կոռուպցիայի հաղթահարման առնչությամբ, որտեղ այս չարիքը մետաստազի է վերաճել:

- Այս հարցի պատասխանն առնչվում է նաև Ձեր առաջին հարցադրմանը: Հիմնախնդրի բնույթից, ընդգրկումից, ծավալման միտումներից ելնելով պետք է ընտրվեն դրա լուծման համարժեք մոտեցումները: 2006 թվականին մի հոդված հրապարակեցի, որը վեր­նագրել էի «Կորպորատիվ ժողովրդավարության վտանգները»: Դրանում վեր­լուծված էր անցումային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական, տնտե­սական ու վարչական ներուժի սերտաճման միտումները: Հետագայում բազմիցս առիթ ունեցել եմ շեշտել, որ մեզանում նման սերտաճումն ազգային անվտանգության սպառ­նալիք է դարձել: Դրա դեմ պայքարը համարժեք մոտեցում էր պահանջում:

Նույնիսկ դասական ժողովրդավարության երկրներում են փորձում նման մոտեցում դրսևորել: Տիպական է Ֆրանսիայի օրինակը: Այս երկրում 1993 թվականին սահ­մանադրական փոփոխություն կատարվեց և լրացվեց 10-րդ գլուխը շատ հետաքրքիր վերնագրով՝ «Կառավարության անդամների քրեական պատասխանատվության մա­սին»: Այդ գլխում ներառված 68-1, 68-2 և 68-3-րդ հոդվածներով նախատեսվեց ներդնել արդարադատական բոլորովին նոր համակարգ՝ ստեղծելով Հանրապետության արդա­րադատության պալատը, որը կոչված էր քրեական պատաս­խանատվության ենթարկել պաշտոնական պարտականությունների հետ կապված հանցավոր վարքագիծ դրսևո­րած կառավարության անդամներին:

Սահմանադրական զարգացումների միջազգային պրակտիկան վկայում է, որ վերջին տասնամյակներում մեծ տեղ է հատկացվում հատկապես  կոռուպցիայի դեմ պայքարի և սահմանադրական պատասխանատվության արդարադատական ինստիտուտների ար­մատա­վոր­մանը:

Նշված օրինակից բացի հանրային իշխանության սահմանադրական պատասխա­նատվության հար­­­ցե­րին են նվիրված նաև 1997թ. ապրիլի 2-ին ընդունված Լե­հաս­տանի նոր Սահմա­նա­դրու­­թյան 198-201-րդ հոդվածները, Պորտուգալիայի Սահմա­նադ­րու­թյան 22 եւ 117-րդ հոդվածները, Հունաստանի Սահմանադրության 85 եւ 86-րդ հոդված­ները, Ֆինլան­դիայի Սահմանադրության 101-րդ պարագրաֆը, Ռումինիայի Սահմա­նադրու­թյան 108-րդ հոդվածը, Խորվաթիայի Սահմա­նա­դրու­թյան 111-րդ հոդ­վածը եւ այլն։

Իրավակարգավորումները վերաբերում են քաղաքական, սահմանադրական եւ քրեա­կան պատաս­խա­նատվությանը։ Նման իրավակարգավորումների ժամանակ գլխավոր խնդիրն է  հստակեցնել`

ա/ սահմանադրական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը,

բ/ նման պատասխանատվության հարցը բարձրացնող սուբյեկտների շրջանակը,

գ/ օրենքի հիման վրա ստեղծված ինստիտուտը, որն իրավասու է նման հարց քննության առնել եւ որոշում կայացնել։

Միջազգային փորձը վկայում է նաև, որ տարբեր երկրներում ստեղծվում են առան­ձին մասնագիտացված դատարաններ, որոնք քննության են առնում բացառապես պաշտոնատար անձանց կոռուպ­ցիայի հետ կապված քրեական պատասխանատվության հարցերը: Արևելյան Եվրոպայի երկրներից նման դատարաններ են ստեղծվել Սլո­վա­կիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում: 2018 թվականի հունիսին ուժի մեջ մտավ Ուկրաինայի օրենքը՝ «Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մասին»:

Նման ինստիտուտները նույնպես իրենց բնույթով կարող են դիտարկվել որպես ան­ցու­մային արդարադատության տարատեսակ:

 - Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր է Հայաստանում նման դատարանի ստեղծումը, նկատի ունենալով կոռուպցիայի դեմ ներկայումս ծավալվող պայքարի մասշ­տաբները: 

- Հայաստանյան իրողություններն հաշվի առնելով, նկատի ունենալով, որ վերջին տասնամյակներում մեր երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճումն իրոք դարձել էր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, որին ժամանակին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը, իրոք անհրա­ժեշտություն է առաջանում արմատական քայլեր կատարել սահ­մա­նադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն արդարադատության հա­մա­կարգային նոր ու ամբողջական լուծումներ գտնելու ուղղությամբ:

Խնդիրն այն է, թե որքանո՞վ են Հայաստանի Հանրապետությունում առկա սահմանադրական իրա­վակարգավորումները հնարավոր դարձնում այս հարցում կոնկ­րետ քայլեր ձեռ­նար­կելը:

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկա­նում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Նման ձևակերպումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հանրային իշխանական գործառույթ իրականացնել որևէ մարմին կամ պաշտոնատար անձ, եթե նախատեսված չէ Սահմանադրությամբ:

Սակայն, դրա հետ մեկտեղ, Սահմանադրության 163-րդ հոդվածը սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»: Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարան­ների շրջանակը: Նման քայլ արվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով՝ 24-26-րդ հոդվածներով, որպես մասնագիտացված դատարաններ դիտարկելով բացառապես վարչական դատարանը և սնանկության դատարանը:

Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու ճանա­պարհով Հայաստանում «Սահմա­նադրական պատասխանատվության և հակակո­ռուպ­­ցիոն մասնագիտացված դատա­րանի» ստեղծումը սահմանադրականության որևէ խնդիր չի կարող առա­ջացնել և միանգամայն հնարավոր է: Սակայն անհրաժեշտ կլինի օրենսդրորեն հստակեցնել նման դատարանի իրավազորության շրջանակները, դիմող սուբյեկտների կազմը, դատավարական հնարավոր առանձնահատկություն­ները:

- Արդյո՞ք նման դատարանի ստեղծումը չի ստվերի գոյություն ունեցող դատականհամակարգը:

- Նման դատարանի հնարավոր ստեղծումը պետք է զուգորդվի գործող դատարանների ու դատավորների անկախության ամրապնդման անհրաժեշտ երաշխիքների ապահովման հետ:  Նրանք ոչ թե միմյանց փոխարինող, այլ փոխլրացնող գործառույթ պետք է իրականացնեն: Դրա լավագույն օրինակն էր վարչական դատարանի ստեղ­ծումը կամ ներկայումս նախատեսվող՝ սնանկության դատարանի ստեղծումը: Խոսքը վերաբերում է համակարգային ամբողջության մեջ դատական իշխանության անկա­խության ամրապնդման ճանապարհով արդարադատության արդյունավետու­թյան բարձրացմանը: Իսկ դա հնարավոր է, եթե արդարադատությունը դառնում է երկրի առջև ծառացած գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործուն միջոց:   

- Պարոն Հարությունյան, շնորհակալություն եմ հայտնում մեր հարցերին պատասխանելու ևներկայացված համառոտ վերլուծականի համար: 

- Խնդրեմ: Պարզապես կցանկանայի ավելացնել, որ այս հարցերի վերաբերյալ ես փոր­ձում եմ նախապատրաստել հայեցակարգային ամբողջական ու համալիր մոտե­ցումներ, որում կփորձեմ առավել ամբողջական պատասխան տալ Ձեր կողմից հնչեցրած ու բազում այլ հարցերի:  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:34 31/08/2018  |  ԼՐԱՀՈՍԻ պատասխան «Հրապարակ» օրաթերթի «Գագիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում «զբաղվել» մամուլով» վերտառությամբ հրապարակման
18:16 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր Գագիկ Հարությունյանը
20:22 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է գերմանացի փորձագետների
20:41 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Վազգեն Ռշտունին
20:17 14/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին
20:33 08/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը Ավստրիայի դեսպան Ալուս Կրաուտի հետ
10:18 30/05/2018  |  ՄամուլԳագիկ Հարությունյանի կենսաթոշակի չափը հաշվարկելիս կհամարվի, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից . «Ժողովուրդ»
19:12 11/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրապետության գարծնկերոջը
09:19 31/03/2018  |  ՄամուլԳագիկ Հարությունյանը շարունակում է ապրել «կառավարական դաչայում». «Հրապարակ»
18:17 16/03/2018  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Հարությունյանը պարգևատրվեց գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով

Տեսանյութեր

03/18/2019   13:45 Վրաստանի խորհրդարանում ծեծել են միմյանց

Տեսադարան

03/15/2019   12:23 Ինչպես են ապամոնտաժվում սրճարանները

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]