Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

«Անցումային արդա­րադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազ­մաթիվ տարատեսակներ գույություն ունեն. ԲԴԽ նախագահ 09/20/2018   15:06  |  Հարցազրույց

Վերջին շրջանում շատ իրավագետներ են մամուլում անդրադարձել անցումային արդարադատության թեմային, տրվել են տարակերպ մեկնաբանություններ: Այդ թեմայի առնչությամբ «Արմենպրես»-ը փորձել է պարզել Բարձրագույն դատական խորհրդի նախա­գահ Գագիկ Հարությունյանի մոտեցումները:

- Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով որքանով է արդիական մեր երկրի համար անցումային արդարադատության ներդրումը:

- Կարծում եմ նախ պետք է հստակեցնել թե ինչի մասին է խոսքը: «Անցումային արդա­րադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազ­մաթիվ տարատեսակներ գույություն ունեն: Եթե չեմ սխալվում, մեզանում հայտա­րարվել է միայն գաղափարի շուրջ մտորումների մասին: Քննարկումները միշտ էլ օգտակար են: Սակայն կարծիք կարելի է հայտնել միայն կոնկրետ տարբերակի կամ մոտեցուման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է արդիականությանը, ապա կա մի կարևոր սկզբունք՝ առկա խնդիր­­ների լուծմանը  համահունչ պետք է լինի ընտրվող գործիքակազմը: Վերջերս ընթեր­ցում էի Սինգապուրի լեգենդ դարձած վարչապետ Լի Կուան Յուի հուշագրությունները: Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես են փորձել յուրաքանչյուր խնդրի լուծման համար ընտրել համարժեք, հաճախ ոչ ավանդական գոր­ծիքակազմ ու համա­կարգային մոտեցմամբ այն լուծել: Դա վերաբերում է հանրային կյանքի բոլոր ոլորտ­ներին: Առավել ակնառու  այն դրսևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում:

- Որքան ինձ հայտնի է Սինգապուրն այսօր կոռուպցիայի հաղթահարման հարցում աշխարհում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: 

- Միանգամայն ճիշտ եք: Միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներով աշխարհի միայն չորս երկրներում է, որ պետական իշխանությունների կոռումպացվածության մակարդակը 10 տոկոսից ցածր է: Դրանք են Դանիան, Նորվեգիան, Շվե­դիան և Սինգապուրը:

- Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը հատկապես այն երկրներում կոռուպցիայի հաղթահարման առնչությամբ, որտեղ այս չարիքը մետաստազի է վերաճել:

- Այս հարցի պատասխանն առնչվում է նաև Ձեր առաջին հարցադրմանը: Հիմնախնդրի բնույթից, ընդգրկումից, ծավալման միտումներից ելնելով պետք է ընտրվեն դրա լուծման համարժեք մոտեցումները: 2006 թվականին մի հոդված հրապարակեցի, որը վեր­նագրել էի «Կորպորատիվ ժողովրդավարության վտանգները»: Դրանում վեր­լուծված էր անցումային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական, տնտե­սական ու վարչական ներուժի սերտաճման միտումները: Հետագայում բազմիցս առիթ ունեցել եմ շեշտել, որ մեզանում նման սերտաճումն ազգային անվտանգության սպառ­նալիք է դարձել: Դրա դեմ պայքարը համարժեք մոտեցում էր պահանջում:

Նույնիսկ դասական ժողովրդավարության երկրներում են փորձում նման մոտեցում դրսևորել: Տիպական է Ֆրանսիայի օրինակը: Այս երկրում 1993 թվականին սահ­մանադրական փոփոխություն կատարվեց և լրացվեց 10-րդ գլուխը շատ հետաքրքիր վերնագրով՝ «Կառավարության անդամների քրեական պատասխանատվության մա­սին»: Այդ գլխում ներառված 68-1, 68-2 և 68-3-րդ հոդվածներով նախատեսվեց ներդնել արդարադատական բոլորովին նոր համակարգ՝ ստեղծելով Հանրապետության արդա­րադատության պալատը, որը կոչված էր քրեական պատաս­խանատվության ենթարկել պաշտոնական պարտականությունների հետ կապված հանցավոր վարքագիծ դրսևո­րած կառավարության անդամներին:

Սահմանադրական զարգացումների միջազգային պրակտիկան վկայում է, որ վերջին տասնամյակներում մեծ տեղ է հատկացվում հատկապես  կոռուպցիայի դեմ պայքարի և սահմանադրական պատասխանատվության արդարադատական ինստիտուտների ար­մատա­վոր­մանը:

Նշված օրինակից բացի հանրային իշխանության սահմանադրական պատասխա­նատվության հար­­­ցե­րին են նվիրված նաև 1997թ. ապրիլի 2-ին ընդունված Լե­հաս­տանի նոր Սահմա­նա­դրու­­թյան 198-201-րդ հոդվածները, Պորտուգալիայի Սահմա­նադ­րու­թյան 22 եւ 117-րդ հոդվածները, Հունաստանի Սահմանադրության 85 եւ 86-րդ հոդված­ները, Ֆինլան­դիայի Սահմանադրության 101-րդ պարագրաֆը, Ռումինիայի Սահմա­նադրու­թյան 108-րդ հոդվածը, Խորվաթիայի Սահմա­նա­դրու­թյան 111-րդ հոդ­վածը եւ այլն։

Իրավակարգավորումները վերաբերում են քաղաքական, սահմանադրական եւ քրեա­կան պատաս­խա­նատվությանը։ Նման իրավակարգավորումների ժամանակ գլխավոր խնդիրն է  հստակեցնել`

ա/ սահմանադրական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը,

բ/ նման պատասխանատվության հարցը բարձրացնող սուբյեկտների շրջանակը,

գ/ օրենքի հիման վրա ստեղծված ինստիտուտը, որն իրավասու է նման հարց քննության առնել եւ որոշում կայացնել։

Միջազգային փորձը վկայում է նաև, որ տարբեր երկրներում ստեղծվում են առան­ձին մասնագիտացված դատարաններ, որոնք քննության են առնում բացառապես պաշտոնատար անձանց կոռուպ­ցիայի հետ կապված քրեական պատասխանատվության հարցերը: Արևելյան Եվրոպայի երկրներից նման դատարաններ են ստեղծվել Սլո­վա­կիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում: 2018 թվականի հունիսին ուժի մեջ մտավ Ուկրաինայի օրենքը՝ «Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մասին»:

Նման ինստիտուտները նույնպես իրենց բնույթով կարող են դիտարկվել որպես ան­ցու­մային արդարադատության տարատեսակ:

 - Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր է Հայաստանում նման դատարանի ստեղծումը, նկատի ունենալով կոռուպցիայի դեմ ներկայումս ծավալվող պայքարի մասշ­տաբները: 

- Հայաստանյան իրողություններն հաշվի առնելով, նկատի ունենալով, որ վերջին տասնամյակներում մեր երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճումն իրոք դարձել էր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, որին ժամանակին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը, իրոք անհրա­ժեշտություն է առաջանում արմատական քայլեր կատարել սահ­մա­նադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն արդարադատության հա­մա­կարգային նոր ու ամբողջական լուծումներ գտնելու ուղղությամբ:

Խնդիրն այն է, թե որքանո՞վ են Հայաստանի Հանրապետությունում առկա սահմանադրական իրա­վակարգավորումները հնարավոր դարձնում այս հարցում կոնկ­րետ քայլեր ձեռ­նար­կելը:

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկա­նում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Նման ձևակերպումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հանրային իշխանական գործառույթ իրականացնել որևէ մարմին կամ պաշտոնատար անձ, եթե նախատեսված չէ Սահմանադրությամբ:

Սակայն, դրա հետ մեկտեղ, Սահմանադրության 163-րդ հոդվածը սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»: Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարան­ների շրջանակը: Նման քայլ արվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով՝ 24-26-րդ հոդվածներով, որպես մասնագիտացված դատարաններ դիտարկելով բացառապես վարչական դատարանը և սնանկության դատարանը:

Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու ճանա­պարհով Հայաստանում «Սահմա­նադրական պատասխանատվության և հակակո­ռուպ­­ցիոն մասնագիտացված դատա­րանի» ստեղծումը սահմանադրականության որևէ խնդիր չի կարող առա­ջացնել և միանգամայն հնարավոր է: Սակայն անհրաժեշտ կլինի օրենսդրորեն հստակեցնել նման դատարանի իրավազորության շրջանակները, դիմող սուբյեկտների կազմը, դատավարական հնարավոր առանձնահատկություն­ները:

- Արդյո՞ք նման դատարանի ստեղծումը չի ստվերի գոյություն ունեցող դատականհամակարգը:

- Նման դատարանի հնարավոր ստեղծումը պետք է զուգորդվի գործող դատարանների ու դատավորների անկախության ամրապնդման անհրաժեշտ երաշխիքների ապահովման հետ:  Նրանք ոչ թե միմյանց փոխարինող, այլ փոխլրացնող գործառույթ պետք է իրականացնեն: Դրա լավագույն օրինակն էր վարչական դատարանի ստեղ­ծումը կամ ներկայումս նախատեսվող՝ սնանկության դատարանի ստեղծումը: Խոսքը վերաբերում է համակարգային ամբողջության մեջ դատական իշխանության անկա­խության ամրապնդման ճանապարհով արդարադատության արդյունավետու­թյան բարձրացմանը: Իսկ դա հնարավոր է, եթե արդարադատությունը դառնում է երկրի առջև ծառացած գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործուն միջոց:   

- Պարոն Հարությունյան, շնորհակալություն եմ հայտնում մեր հարցերին պատասխանելու ևներկայացված համառոտ վերլուծականի համար: 

- Խնդրեմ: Պարզապես կցանկանայի ավելացնել, որ այս հարցերի վերաբերյալ ես փոր­ձում եմ նախապատրաստել հայեցակարգային ամբողջական ու համալիր մոտե­ցումներ, որում կփորձեմ առավել ամբողջական պատասխան տալ Ձեր կողմից հնչեցրած ու բազում այլ հարցերի:  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:34 31/08/2018  |  ԼՐԱՀՈՍԻ պատասխան «Հրապարակ» օրաթերթի «Գագիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում «զբաղվել» մամուլով» վերտառությամբ հրապարակման
18:16 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր Գագիկ Հարությունյանը
20:22 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է գերմանացի փորձագետների
20:41 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Վազգեն Ռշտունին
20:17 14/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին
20:33 08/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը Ավստրիայի դեսպան Ալուս Կրաուտի հետ
10:18 30/05/2018  |  ՄամուլԳագիկ Հարությունյանի կենսաթոշակի չափը հաշվարկելիս կհամարվի, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից . «Ժողովուրդ»
19:12 11/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրապետության գարծնկերոջը
09:19 31/03/2018  |  ՄամուլԳագիկ Հարությունյանը շարունակում է ապրել «կառավարական դաչայում». «Հրապարակ»
18:17 16/03/2018  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Հարությունյանը պարգևատրվեց գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով

Արխիվ

[]