Թեմաներ
Երկուշաբթի 10 / 15 / 2018
Փոխարժեք
  • 558.03
    EUR
  • 638.83
    GBP
  • 7.34
    RUB
  • 485.62
    USD
+ 23 °C
+ 12 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/15/2018   21:02 Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը 10/15/2018   21:00 Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն սկսեց Վահան գյուղի պաշտպանական դիրքերից 10/15/2018   20:55 Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան 10/15/2018   20:51 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին 10/15/2018   20:43 Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 10/15/2018   19:11 Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել. Վանեցյան 10/15/2018   19:06 Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին 10/15/2018   18:49 Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեսպանը Սփյուռքում 10/15/2018   18:26 Կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ 10/15/2018   18:24 Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով 10/15/2018   18:20 Դատարանն արդարացրել է բուժվող հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկներին 10/15/2018   18:17 Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը 10/15/2018   17:29 10 սմ երկարությամբ մեխով հարվածել է երիտասարդի կրծքավանդակին. կա ձերբակալված անձ 10/15/2018   17:22 Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր 10/15/2018   17:18 Վաղը կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել 10/15/2018   17:12 Թուրքիայում Իրանի դեսպանատանը ռումբ լինելու մասին ահազանգ 10/15/2018   17:09 Թուրքիայում ձերբակալվել է ռազմաօդային ուժերի գյուլենական համարվող 36 զինվորական 10/15/2018   17:05 Կեղծ ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ 10/15/2018   16:59 Տեղ-տեղ սպասվում է թույլ անձրև 10/15/2018   16:52 «Հայրենիք» խմբակցությունը Արցախի ՄԻՊ-ի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին 10/15/2018   16:47 Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում. armtimes 10/15/2018   16:37 Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել՝ տասնյակ հազարավոր կեղծ դոլարներով 10/15/2018   16:06 ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին 10/15/2018   15:10 Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին   10/15/2018   14:34 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել 10/15/2018   14:30 Այսօր վարչապետը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան 10/15/2018   13:50 Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից 10/15/2018   13:47 Գիտնականները կապ են գտել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ 10/15/2018   13:23 Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին 10/15/2018   12:23 Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձը եղել է պատվիրված 10/15/2018   11:53 ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը 10/15/2018   11:49 Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի 10/15/2018   11:45 Թուրքիան և Իրաքն ուժեղացնում են սահմանային անվտանգությունը 10/15/2018   11:42 Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին 10/15/2018   11:31 Որսացել են «ՀՀ կենդանիների կարմիր գրքում» գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է. հարուցվել է քրեական գործ 10/15/2018   11:26 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 10/15/2018   11:20 Լենա Նազարյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում ունեցած հանդիպումների արդյունքները 10/15/2018   11:17 Իրաքում ավելի քան 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից 10/15/2018   10:46 Տարեց բնակչի դին փրկարարները հայտնաբերել են խոհանքոցի հատակին 10/15/2018   10:43 68-ամյա բնակչի դին հայտնաբերվել է իր տան աստիճանավանդակների վրա 10/15/2018   10:36 Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական  կարգավիճակից.Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախ 10/15/2018   10:16 Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք 10/15/2018   09:44 Բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է 10/14/2018   23:33 Վաճառքի վատ մենեջերներին պարտադրել են կիսամերկ վազել (տեսանյութ) 10/14/2018   22:44 Արշակունյաց պողոտայում բախվել են «Opel Astra J» և «BMW 320A» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած 10/14/2018   21:48 Ինչու բախվեցին երկրպագուները Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո. FAF-ի հայտարարությունը 10/14/2018   18:00 Դեղատան վրա կատարված ավազակային հարձակման մեջ կասկածվում է 21-ամյա երիտասարդը 10/14/2018   14:39 Կանադայի վարչապետ Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Հայաստանի իր գործընկեր Փաշինյանի հետ հանդիպումները 10/14/2018   14:28 Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում 10/14/2018   13:52 Սպանություն՝ Վանաձորում. մեղադրյալի աթոռին է հայտնվել 24-ամյա վանաձորցին
10/14/2018   14:28 Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում 10/15/2018   12:23 Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձը եղել է պատվիրված 10/13/2018   21:56 Գործարարի դին Մոսկվայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով 10/15/2018   13:23 Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին 10/14/2018   13:19 Կրակոցներ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում 10/14/2018   21:48 Ինչու բախվեցին երկրպագուները Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո. FAF-ի հայտարարությունը 10/14/2018   11:49 Բերեզովսկին ներողություն է խնդրել երկրպագուներից խայտառակ պարտության համար 10/15/2018   16:47 Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում. armtimes 10/14/2018   13:52 Սպանություն՝ Վանաձորում. մեղադրյալի աթոռին է հայտնվել 24-ամյա վանաձորցին 10/14/2018   23:33 Վաճառքի վատ մենեջերներին պարտադրել են կիսամերկ վազել (տեսանյութ) 10/13/2018   22:05 Հայաստան-Ջիբրալթար՝ 0:1. Խայտառակվեցինք ոչ արժանապատիվ խաղով (տեսանյութ) 10/14/2018   12:54 Հայրը վիճաբանել է իր անչափահաս երեխայի հետ, ապա բռնություն գործադրել միջամտած ծնողների նկատմամբ 10/14/2018   18:00 Դեղատան վրա կատարված ավազակային հարձակման մեջ կասկածվում է 21-ամյա երիտասարդը 10/15/2018   16:06 ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին 10/15/2018   17:29 10 սմ երկարությամբ մեխով հարվածել է երիտասարդի կրծքավանդակին. կա ձերբակալված անձ 10/15/2018   14:30 Այսօր վարչապետը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան 10/15/2018   18:20 Դատարանն արդարացրել է բուժվող հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկներին 10/14/2018   13:06 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ 10/15/2018   11:53 ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը 10/15/2018   14:34 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել

Տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ. ՔԿ 09/19/2018   16:49  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել մեկնաբանությամբ Yerevan.today-ում օրերս կատարված խուզարկության և այդ կապակցությամբ լրատվամիջոցներում տեղ գտած արձագանքների առնչությամբ:

ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է.

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները՝ երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ 

Ինչպես տեղեկացրել է, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է նաև «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և քննչական-օպերատիվ խումբը, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, իրականացրել է նախատեսված խուզարկությունները, որոնց վերաբերյալ մամուլում հնչել են տարաբնույթ մեկնաբանություններ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ևս մեկ անգամ  արձանագրում ենք, որ խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը  երաշխավորում է  կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև` առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես  լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։

ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը։

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը, ինչպես պարզվեց, իրականացվել է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածն ամրագրում է, որ քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը: Գործելով ՀՀ Սահմանադրությամբ  նախատեսված գործառույթների շրջանակներում՝ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե ով և ինչ եղանակով է կատարել երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրառումը, ինչպես և ով է այն տարածել, ինչպես նաև՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։

Ձայնագրությունը «www.youtube.com» ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Սակայն, Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։

«Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում։

Նախաքննական մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հանցագործության  բացահայտման համար նշանակություն ունեցող ցանկացած տեղեկատվություն ստուգելու ուղղությամբ, հետևապես տեսանյութը, ըստ Google որոնողական համակարգի,  «Yerevan.Today» կայքում երկու օր առաջ տեղադրված լինելու հանգամանքը ենթակա է ճշտման՝ քրեական գործի քննության շրջանակներում համապատասխան դատավարական գործողությունների միջոցով։

Այդ նպատակով խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության  կրիչ ու նշանակվել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացության արդյունքներն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն, եթե դրանով չխախտվի օրենքով պաշտպանվող գաղտնիքը կամ այլ անձանց իրավունքները և չառարկվի խմբագրության կողմից։

Կարծում ենք, որ կայքի խմբագիրը ևս պետք է շահագրգիռ լինի նշված հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով պարզաբանման համար, մինչդեռ շտապել է ոչ իրավական ու էթիկայից դուրս գնահատականներ տալ նախաքննական մարմնի՝ սահմանադրական իր գործառույթների իրականացմանը՝ աղավաղելով փաստական հանգամանքները։

Այսպես՝

-    «Yerevan.Today» կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե՝  համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը:

-    Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Ս.Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբաններ:

- Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։  Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար։

Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ Ուստի՝ կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:41 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրենի և վարչապետի կողմից միջամտության մասին խոսք լինել չի կարող. Գևորգ Կոստանյան. Aysor.am
15:59 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյանը լրատվամիջոցի ընթացիկ լրատվական գործունեությանը միջամտելը անթույլատրելի է համարում
15:58 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍYerevan.Today կայքի հայտարարությունը
15:03 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Yerevan Today»-ը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. Սևակ Հակոբյան
14:57 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավապահները խմբագրությունում գաղտնալսող սարքեր են փնտրել
14:15 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍYerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը նոր մանրամասներ է ներկայացնում իրավապահների խուզարկությունից. LIVE
12:28 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍԽուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում
10:19 18/09/2018  |  ՄամուլԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. «Հրապարակ»
19:32 17/09/2018  |  Քրեական խրոնիկոնՀեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է «Yerevan.today» լրատվական կայքում
16:36 17/09/2018  |  Քրեական խրոնիկոն«Yerevan Today»-ի խմբագրությունում իրավապահները չեն հայտնաբերել այն, ինչ փնտրել են

Տեսանյութեր

10/13/2018   11:57 Հայկ Մարությանի երդման արարողությունը (ուղիղ միացում)

Տեսադարան

10/02/2018   23:33 Բազմահազար հանրահավաք՝ ԱԺ շենքի մոտ՝ լուսանկարներով

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]