Թեմաներ
Երեքշաբթի 10 / 16 / 2018
Փոխարժեք
  • 562.25
    EUR
  • 638.00
    GBP
  • 7.40
    RUB
  • 485.28
    USD
+ 21 °C
+ 11 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/16/2018   09:51 Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. մանրամասներ. «Ժողովուրդ» 10/16/2018   09:42 Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականը. «Ժողովուրդ» 10/16/2018   09:34 Դավիթ Անանյանը, հնարավոր է, լքի պաշտոնը. պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետա­ցումն է. «Ժամանակ» 10/16/2018   09:28 Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին Արցախում չծառայի. «Ժամանակ» 10/15/2018   22:19 Նախկին փոխոստիկանապետը կնշանակվի Սյունիքի մարզպետ 10/15/2018   21:02 Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը 10/15/2018   21:00 Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն սկսեց Վահան գյուղի պաշտպանական դիրքերից 10/15/2018   20:55 Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան 10/15/2018   20:51 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին 10/15/2018   20:43 Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 10/15/2018   19:11 Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել. Վանեցյան 10/15/2018   19:06 Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին 10/15/2018   18:49 Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեսպանը Սփյուռքում 10/15/2018   18:26 Կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ 10/15/2018   18:24 Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով 10/15/2018   18:20 Դատարանն արդարացրել է բուժվող հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկներին 10/15/2018   18:17 Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը 10/15/2018   17:29 10 սմ երկարությամբ մեխով հարվածել է երիտասարդի կրծքավանդակին. կա ձերբակալված անձ 10/15/2018   17:22 Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր 10/15/2018   17:18 Վաղը կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել 10/15/2018   17:12 Թուրքիայում Իրանի դեսպանատանը ռումբ լինելու մասին ահազանգ 10/15/2018   17:09 Թուրքիայում ձերբակալվել է ռազմաօդային ուժերի գյուլենական համարվող 36 զինվորական 10/15/2018   17:05 Կեղծ ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ 10/15/2018   16:59 Տեղ-տեղ սպասվում է թույլ անձրև 10/15/2018   16:52 «Հայրենիք» խմբակցությունը Արցախի ՄԻՊ-ի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին 10/15/2018   16:47 Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում. armtimes 10/15/2018   16:37 Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել՝ տասնյակ հազարավոր կեղծ դոլարներով 10/15/2018   16:06 ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին 10/15/2018   15:10 Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին   10/15/2018   14:34 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել 10/15/2018   14:30 Այսօր վարչապետը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան 10/15/2018   13:50 Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից 10/15/2018   13:47 Գիտնականները կապ են գտել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ 10/15/2018   13:23 Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին 10/15/2018   12:23 Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձը եղել է պատվիրված 10/15/2018   11:53 ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը 10/15/2018   11:49 Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի 10/15/2018   11:45 Թուրքիան և Իրաքն ուժեղացնում են սահմանային անվտանգությունը 10/15/2018   11:42 Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին 10/15/2018   11:31 Որսացել են «ՀՀ կենդանիների կարմիր գրքում» գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է. հարուցվել է քրեական գործ 10/15/2018   11:26 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 10/15/2018   11:20 Լենա Նազարյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում ունեցած հանդիպումների արդյունքները 10/15/2018   11:17 Իրաքում ավելի քան 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից 10/15/2018   10:46 Տարեց բնակչի դին փրկարարները հայտնաբերել են խոհանքոցի հատակին 10/15/2018   10:43 68-ամյա բնակչի դին հայտնաբերվել է իր տան աստիճանավանդակների վրա 10/15/2018   10:36 Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական  կարգավիճակից.Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախ 10/15/2018   10:16 Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք 10/15/2018   09:44 Բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է 10/14/2018   23:33 Վաճառքի վատ մենեջերներին պարտադրել են կիսամերկ վազել (տեսանյութ) 10/14/2018   22:44 Արշակունյաց պողոտայում բախվել են «Opel Astra J» և «BMW 320A» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած
10/15/2018   12:23 Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձը եղել է պատվիրված 10/14/2018   14:28 Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում 10/15/2018   13:23 Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին 10/14/2018   13:19 Կրակոցներ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում 10/15/2018   16:47 Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում. armtimes 10/14/2018   21:48 Ինչու բախվեցին երկրպագուները Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո. FAF-ի հայտարարությունը 10/14/2018   11:49 Բերեզովսկին ներողություն է խնդրել երկրպագուներից խայտառակ պարտության համար 10/14/2018   23:33 Վաճառքի վատ մենեջերներին պարտադրել են կիսամերկ վազել (տեսանյութ) 10/14/2018   13:52 Սպանություն՝ Վանաձորում. մեղադրյալի աթոռին է հայտնվել 24-ամյա վանաձորցին 10/15/2018   22:19 Նախկին փոխոստիկանապետը կնշանակվի Սյունիքի մարզպետ 10/15/2018   16:06 ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին 10/14/2018   12:54 Հայրը վիճաբանել է իր անչափահաս երեխայի հետ, ապա բռնություն գործադրել միջամտած ծնողների նկատմամբ 10/15/2018   17:29 10 սմ երկարությամբ մեխով հարվածել է երիտասարդի կրծքավանդակին. կա ձերբակալված անձ 10/14/2018   18:00 Դեղատան վրա կատարված ավազակային հարձակման մեջ կասկածվում է 21-ամյա երիտասարդը 10/15/2018   18:20 Դատարանն արդարացրել է բուժվող հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկներին 10/16/2018   09:28 Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին Արցախում չծառայի. «Ժամանակ» 10/15/2018   14:30 Այսօր վարչապետը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան 10/15/2018   18:17 Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը 10/15/2018   11:53 ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը 10/15/2018   14:34 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել

Փաստաբան Վաղինակ Աթոյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 09/18/2018   12:51  |  Դատական ռեպորտաժներ

Խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանի, Մանուկ և Սեդա Մանուկյանների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Մանուկ Մանուկյանը, վերջինս, ինչպես պարզվեց, մեկ այլ գործով ևս մեղադրյալի կարգավիճակ ունի և քննչական գործողության պետք է մասնակցեր:

Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ դատարան էին ներկայացել փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանը, ով իրականացնելու է փաստաբան Վաղինակ Աթոյանի պաշտպանությունը և Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անյուտա Մկրտչյանը՝ նա էլ ներկայացնելու է Սեդա Մանուկյանի պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին և առաջիկա նիստում կողմերը հանդես կգան ճառերով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մեղադրանքի՝ Վաղինակ Աթոյանը կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն: Նա որպես փաստաբան հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննված թիվ ԵՇԴ/0195/01/16 քրեական գործով ամբաստանյալ Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը:

Նշված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 03.10.2017թ. կայացված դատական ակտով Մ.Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ` 2 տարի ժամկետով ազատազրկում:

Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու և դատական ակտը կայացրած դատավորների կողմից իբր կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին մտացածին իրադարձությունների միջոցով անձի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017թ. հոկտեմբերի 4-ին Վ.Աթոյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում տեսակցել է Մանուկ Մանուկյանին:

Վաղինակ Աթոյանը ինչպես Մանուկ Մանուկյանին, այնպես էլ հետագայում նրա քրոջը` Սեդա Մանուկյանին, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե իբր դատավորները Մ.Մանուկյանի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, ապա` համոզելու եղանակով դրդել է տալ կաշառքի առարկա հանդիսացող 470.000 ՀՀ դրամը, ինչի կապակցությամբ Մանուկ և Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը: Հիշյալ եղանակով Վաղինակ Աթոյանը դրդել է Մանուկ և Սեդա Մանուկյաններին կատարել հանցանք` տալ խոշոր չափերով կաշառք:

Այնուհետև` 04.10.2017թ. ժամը 15:30-ի սահմաններում Վ.Աթոյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում Սեդա Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամը:

Արդյունքում հանցագործությունը` Մանուկ և Սեդա Մանուկյանների կողմից խոշոր չափերով կաշառք տալը, ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Աթոյանը հիշյալ գումարը խաբեությամբ հափշտակել է:

Սեդա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր` Մանուկ Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` եղբոր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Մանուկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով քրոջ` Սեդա Մանուկյանի հետ, փորձել է խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց` իր օգտին որոշակի գործողություններ կատարելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-8d Հոդվածի 2-րդ մասով, Սեդա և Մանուկ Մանուկյաններին` 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ Մանուկ Մանուկյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով գործը կրկին քննվել է դատավոր Նելլի Բաղդասարյանը և առաջին ատյանի դատարանի դատավճռով Մանուկյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը Մանուկյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը:

Նշենք, որ Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի (հանցագործությունների ռեցիդիվը) համաձայն հանցագործության ռեցիդիվ կարող է դրվել միայն դիտավորությամբ հանցագործության կատարման դեպքում, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքը բնութագրվում է որպես անզգուշությամբ կատարված հանցագործություն:

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Սահակյանի, դատավորներ Ազարյանի և Մխիթարյանի, 03-10-2017թ. որոշմամբ, Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով դատավճիռը բեկանել և փոփոխել է` Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման` զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը անդրադառնալով ամբաստանյալի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևություններին, գտել է, որ դրանք ուղղակիորեն հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով ամրագրված ռեցիդիվի հասկացությանը:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ քրեական օրենքը ռեցիդիվի առկայությունը իրավակիրառ մարմիններին պարտավորեցնում է հաշվի առնել միայն նոր հանցանք կատարելիս: Ընդ որում` Օրենսդիրն այս կարգից բացառություն նախատեսել է անզգույշ հանցագործությունների և մինչև տասնութ տարին լրանալը անք կատարած անձանց նկատմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:52 11/08/2018  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վաղինակ Աթոյանի և մյուսների գործը քննվում է արագացված ընթացակարգով. Առաջադրված մեղադրանքն ընդունել են
16:11 15/03/2018  |  Դատական ռեպորտաժներՓաստաբան Վաղինակ Աթոյանի գործով դատական նիստերը ամիսներ շարունակ չեն կայանում
11:00 21/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վաղինակ Աթոյանի գործը կքննի դատավոր Նելլի Բաղդասարյանը
23:05 14/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Աթոյանին առաջադրված սկզբնական մեղադրանքում ուղղակիորեն հնչեցվել է մեղադրանք վերաքննիչ դատարանի կազմին. Ազարյան
14:39 12/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը դրդել է խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց
13:33 22/11/2017  |  Քրեական խրոնիկոնԴատարանը մերժել է փաստաբանին կալանավորելու միջնորդությունը
17:39 21/11/2017  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը միջնորդի դեր է ստանձնել՝ դատական իշխանությանը կաշառք տալու համար. ՀՔԾ-ն՝ մեղադրանքի մասին
16:53 20/11/2017  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վաղինակ Աթոյանը ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով

Տեսանյութեր

10/13/2018   11:57 Հայկ Մարությանի երդման արարողությունը (ուղիղ միացում)

Տեսադարան

10/02/2018   23:33 Բազմահազար հանրահավաք՝ ԱԺ շենքի մոտ՝ լուսանկարներով

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]