ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզի դատախազը սերմացու ցորենի բաշխման գործընթացի նկատմամբ հսկողության վիճակը բարելավելու միջնորդությամբ դիմել է մարզպետին 09/17/2018 18:47 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են միջոցառումները նախորդ տարիներին աշնանացան սերմացու ցորենի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրված խախտումների, չարաշահումների բացահայտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում հարուցվել է 13 քրեական գործ՝ մարզի բազմաթիվ համայնքներում սեմացու ցորենի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հափշտակության, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:
«Մարզի դատախազությունում ուսումնասիրվել են հարուցված քրեական գործերի նյութերը, որոնց արդյունքնում պարզվել է, որ առանձին դեպքերում համայնքներին տրամադրվել է նրանց կողմից նախապես պահանջված սերմացու ցորենի ամբողջ քանակությունը, որը փոխառության անհատական պայմանագրերով համայնքի շահառու բնակիչներին տրամադրվել է ամբողջությամբ: Չնայած այդ հանգամանքին՝ գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացվելու պատճառով տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ ու սխալներ, որոնց հետևանքով առերևույթ հանցագործություն կատարվելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից ստացված տեղեկությունները որոշ գյուղերի համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից հանցավոր արարքներ կատարելու հատկանիշներով քրեական գործեր հարուցելու առիթ են հանդիսացել:
Նման իրավիճակ է առաջացել մասնավորապես Սյունիքի մարզի Նժդեհ և Շինուհայր համայնքներում: Վերջիններիս հետ կապված հարուցված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ, օրինակ, Սյունիքի մարզպետարանի կողմից Շինուհայր համայնքին 2014-2015թթ. ընթացքում տրամադրվել է ընդհանուր 82237 կգ ցորենի սերմացու, իսկ Նժդեհ համայնքին՝ 2013-2015թթ. ընթացքում՝ ընդհանուր 5030 կգ ցորենի սերմացու: Երկու գյուղերում էլ դրանք ամբողջությամբ տրամադրվել են համայնքի բնակիչներին, շահառուներին սերմացու տրամադրելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր չեն կազմվել, ստացված քանակությունից հափշտակություն չի կատարվել: Ուստի հիմնվելով նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վրա՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել նշված համայնքների վերաբերյալ քրեական 2 գործերով վարույթները:
Միևնույն ժամանակ, սակայն, մարզի դատախազությունում նշված քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համադրված վերլուծությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզպետարանի կողմից, որը հանդիսացել է գումարների հավաքագրման ապահովվման նկատմամբ հսկողություն իրականացնող, այդ գործընթացի վերաբերյալտեղեկատվությունը տնօրինող պետական մարմին, բերքահավաքից հետո բավարար հսկողություն չի իրականացել գումարների հավաքագրման ապահովվման նկատմամբ: Մասնավորապես, պատշաճ չի իրականացրել շահառուների, նրանցից գումարների հավաքագրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը: Փոխանակ նախապես կազմելու մարզի համայնքների շահառու բնակիչների ունեցած պարտքերի վերաբերյալ անվանացուցակները և ճշտելու դրանցում առկա տվյալների ամբողջականությունն ու իսկությունը, մարզպետարանը դրանց վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալներն ստացել է ՀՀ գյուղատնտեսության, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություններից և ներկայացրել որպես ճշգրտված տեղեկատվություն:
Մինչդեռ ակնհայտ է, որ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու, դրանց վերաբերյալ սահմանված կարգով տեղեկությունները չգրանցելու, չդասակարգելու և չպահպանելու այսօրինակ գործելաոճը նպաստավոր պայմաններ է ստեղծում կոռուպցիոն հանցագործությունների կատարման, դրանք կատարած անձանց չբացահայտման և որպես հետևանք՝ նաև պետական շահերի խախտման համար: Բացի այդ, նման գործելաոճն էականորեն խոչընդոտել է իրավապահ մարմինների աշխատանքը, քանի որ վերջիններս հարկադրված են եղել ռեսուրսներ և ժամանակ վատնել հանցագործության հատկանիշներ չպարունակող դրսևորումների ուղղությամբ քննություն կատարելու համար:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ պետական շահերի խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին: Միջնորդագրով մարզի դատախազը բարձրացրել է արձանագրված բացաթողումների կրկնությունը հետայսու բացառելու և կոռուպցիոն հանցագործությունների կատարման, դրանք կատարած անձանց չբացահայտման համար նախադրյալների ստեղծումից խուսափելու նպատակով իրականացվող պետական ծրագրերին առնչվող տվյալների հավաքագրման և մշակման հստակ կառուցակարգ կիրառելու, հսկողական գործառույթներն այդ ծրագրերի իրականացմանը զուգահեռ պատշաճ գործադրելու հարցը: Մարզի դատախազն առաջարկել է նաև քննարկել նշված խախտումների կատարման համար պատասխանատու մարզպետարանի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել