ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն չարաշահումների դեպք՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում 09/17/2018 11:59 | Քրեական խրոնիկոն
«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Այս մասի հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ուղղորդել են թույլատրելի սահմանային արտահոսքերի արժեքները հաշվարկելու նպատակով օգտվել ծառայության ավելի բարձր արժեք պահանջող, փաստացի Վահան Դավթյանին պատկանող և նրա մոր՝ Անուշ Սահադյանի անվամբ հիմնադրված «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերության ծառայություններից:
Հրապարակման առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեպ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Լուսինե Թասլակյանն իր տված բացատրությամբ պնդել է հարցազրույցում նշված տեղեկությունները և հայտնել, որ գործակալության պետ Վահան Դավթյանը 2017թ. հուլիսին հիմնել է «Տաթ-Հոլդինգ» ՍՊ ընկերությունը և ջրօգտագործման թույլտվության համար դիմած ֆիզիական և իրավաբանական անձանց ուղղորդել նշված ՍՊ ընկերություն՝ թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություն ստանալու համար: Հաշվարկն ավելի մատչելի գներով այլ ընկերության պատվիրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ջրօգտագործման տրամադրման գործընթացն անհարկի ձգձգվել է, նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել կամ ջրօգտագործման թույլտվություն ընդհանրապես չի տրվել: Նշվել է նաև, որ 2017թ. նորաստեղծ «Տաթ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 50.000.000 ՀՀ դրամի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություններ է մատուցել «Վիոլա ջուր» ընկերությանն այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում նման հաշվարկը հնարավոր է պատվիրել շատ ավելի ցածր արժեքով:
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2017թ. հունիսի 26-ին և լուծարվել 2018թ. մայիսի 21-ին, իսկ տնօրենը եղել է Անուշ Սահադյանը:
Նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բնականոն գործունեությունը խաթարելու, պետական իշխանության մարմնին հեղինակազրկելու հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ