Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին 09/14/2018   13:58  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա:

Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

 Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար:

«Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի  բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ:

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի  գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը:

«Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից:  Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք  է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:

«Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է:

«Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն:

Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:43 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀիմա հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է. Նիկոլ Փաշինյան
09:03 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա. վարչապետը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին
11:30 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է
15:10 09/09/2018  |  ՔաղաքականՓայլու՞ն, թե՞ գոյություն չունեցող հարաբերություններ Ռուսաստանի հետ. Շարմազանովի հարցերը Փաշինյանին.aysor.am
12:12 07/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ
12:50 03/09/2018  |  Միջազգային լրահոսՄոսկվայի համար կարեւոր Է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով
21:39 02/09/2018  |  ՔաղաքականՎարչապետ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
18:25 25/08/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
20:29 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն
20:20 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին

Արխիվ

[]