Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/18/2019   21:36 Ստամբուլում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն. երկու մարդ մահացել է 06/18/2019   21:30 Սիցիլիայում մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 30 մարդ 06/18/2019   21:22 NYT- ի լրագրողը հայտարարել է Ռուսաստանի գծով Թրամփի խորհրդականի հրաժարականի մասին 06/18/2019   20:50 Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է. Աշոտյան (տեսանյութ) 06/18/2019   20:39 Ողբերգական վթար Ստեփանակերտում 06/18/2019   19:29 Գագիկ Ծառուկյանը դարձյալ չի ներկայացել հարցաքննության. ՔԿ 06/18/2019   18:56 Ոստիկանության բաժնում է գտնվում 5 քաղաքացի 06/18/2019   18:53 Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 06/18/2019   18:51 «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն 06/18/2019   18:46 Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ 06/18/2019   18:40 Վահե Գրիգորյանը պետք է հրաժարվի իր վստահորդների շահերը ներկայացնելուց. նա ժամանակ է խնդրել 06/18/2019   18:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ 06/18/2019   18:22 644 գրամ կանեփանման զանգվածը հայտնաբերվեց 06/18/2019   18:18 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին 06/18/2019   18:14 Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը 06/18/2019   18:10 ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին 06/18/2019   18:07 Փողը դուրս է եկել տնտեսությունից և չի վերադարձել 06/18/2019   18:04 Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց 06/18/2019   17:58 Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի, գործով վկան խուսափո՞ւմ է ներկայանալ դատարան. բերման ենթարկվելու որոշում կայացվեց 06/18/2019   17:36 ՔԿ-ն չի հաստատում Գագիկ Բեգլարյանի կողմից պատճառված վնասի անձամբ վերականգնումը. 200 մլն դրամը փոխանցվել է կապալառու ընկերության տնօրենի անունից 06/18/2019   17:33 Շարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը 06/18/2019   17:27 Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 06/18/2019   17:05 Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը 06/18/2019   16:48 Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր 06/18/2019   16:44 Լարված իրավիճակ` Քոչարյանի գործով դատական նիստին(տեսանյութ) 06/18/2019   16:28 Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 06/18/2019   16:26 ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինը ձերբակալվել է Ֆրանսիայում 06/18/2019   16:15 Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց(տեսանյութ) 06/18/2019   15:47 Տպավորված են հայաստանյան գագաթնաժողովից. «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցները սպասում են Հայաստանում հաջորդ հանդիպմանը 06/18/2019   15:22 Պատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան 06/18/2019   15:14 ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում 06/18/2019   15:09 Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք 06/18/2019   15:04 ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել Քրեակատարողական ծառայությունում. ուսումնասիրություններն ուղարկվել են Դատախազություն 06/18/2019   14:54 Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան 06/18/2019   14:32 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 06/18/2019   14:21 ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) 06/18/2019   14:06 Դատախազները միջնորդեցին Մանվել Գրիգորյանի գործով նշանակել նոր փորձաքննություն 06/18/2019   13:57 Հայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը 06/18/2019   13:44 Ճանապարհատրանսպորտային պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել 06/18/2019   13:40 Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գ.Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին 06/18/2019   13:31 Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան 06/18/2019   13:22 Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը 06/18/2019   13:18 «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան 06/18/2019   13:17 Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները 06/18/2019   13:16 Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը 06/18/2019   13:11 Մանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը 06/18/2019   13:10 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 06/18/2019   13:00 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտպանության տակ են վերցրել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը 06/18/2019   12:57 Չավարտված պատերազմի պայմաններում չկշռադատված քայլը սպառնում է հանիրավի խարխլել բանակի հանդեպ մեր ժողովրդի հավաքական նվիրումը.ՀՅԴ 06/18/2019   12:50 Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Արսեն Խառատյան
06/17/2019   15:33 Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար 06/18/2019   20:50 Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է. Աշոտյան (տեսանյութ) 06/18/2019   13:11 Մանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը 06/17/2019   23:00 Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով. Ռ.Թորոսյանը` Փաշինյանին 06/18/2019   10:59 Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին. «Իրատես» 06/17/2019   15:15 Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը 06/17/2019   15:41 Այրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքը 06/17/2019   13:15 Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն 06/18/2019   15:22 Պատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան 06/18/2019   10:00 Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին. «Հրապարակ» 06/18/2019   15:09 Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք 06/18/2019   13:57 Հայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը 06/17/2019   16:12 ԲԴԽ-ն մնաց 4 հոգով. 5 անդամի լիազորություններ դադարեցված են 06/17/2019   19:12 Սնկային հիվանդության շուրջ աղմուկի պատճառով հայկական ծիրանի նկատմամբ ուշադրությունը կարող է փոխվել.Պիպոյան 06/17/2019   18:13 Փաստաբանը փորձում է դատարանին շանտաժ անել. դատախազ (տեսանյութ) 06/17/2019   17:22 Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ 06/17/2019   13:41 «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ 06/17/2019   22:15 Ընդմիշտ մնա ինձ հետ․ Մխիթարյանը կնոջ հետ հարսանեկան լուսանկար է հրապարակել 06/18/2019   19:29 Գագիկ Ծառուկյանը դարձյալ չի ներկայացել հարցաքննության. ՔԿ 06/18/2019   16:44 Լարված իրավիճակ` Քոչարյանի գործով դատական նիստին(տեսանյութ)

Բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին 09/14/2018   13:58  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա:

Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

 Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար:

«Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի  բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ:

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի  գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը:

«Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից:  Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք  է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:

«Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է:

«Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն:

Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:43 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀիմա հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է. Նիկոլ Փաշինյան
09:03 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա. վարչապետը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին
11:30 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է
15:10 09/09/2018  |  ՔաղաքականՓայլու՞ն, թե՞ գոյություն չունեցող հարաբերություններ Ռուսաստանի հետ. Շարմազանովի հարցերը Փաշինյանին.aysor.am
12:12 07/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ
12:50 03/09/2018  |  Միջազգային լրահոսՄոսկվայի համար կարեւոր Է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով
21:39 02/09/2018  |  ՔաղաքականՎարչապետ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
18:25 25/08/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
20:29 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն
20:20 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին

Տեսանյութեր

06/18/2019   19:58 Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքող ցուցարարներն ազատվեցին ոստիկանությունից

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]