ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սանիթեքն» իր խնդիրների մասին չի բարձրաձայնել շուրջ երկու տարի՝ ելնելով գործարար էթիկայից 09/14/2018 15:57 | ԼՐԱՀՈՍ

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների:
Սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով հատկապես սոցիալական ցանցերում հնչող այն տեսակետին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը պատշաճ կերպով չի աշխատում: Նիկոլաս Թավիլի խոսքով՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա ու չեն կորցնի իրենց ներդրումները:
«Երբ «Սանիթեքը» որոշեց մասնակցել միջազգային տենդերին, շատ մանրամասն վերլուծություն կատարեցինք արժեքի հետ կապված, որոշեցինք մուտք գործել ու աշխատել Հայաստանում փոքր եկամուտով՝ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով: Սակայն մինչ այս պահը որոշակի խնդիրների ենք հանդիպել»,-ասաց Նիկոլաս Թավիլը: Նա նախ մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» պայմանագիրը, որը ենթադրում է ծառայությունների մատուցում երեք ուղղություններով: «Առաջինը՝ տնային տնտեսությունների աղբի հավաքագրում, ինչը չի ներառում ոչ կանաչապատման, ոչ շինարարական աղբը: Ընկերությունը պատասխանատու է աղբատար խողովակի ներքևում գտնվող աղբի հեռացման, բայց ոչ խողովակի հետ կապված խնդիրների համար: Երկրորդը՝ սանիտարական մաքրումն է, երրորդը ներառում է ձմռանն առաջացող մաքրման աշխատանքները»,-նշեց ընկերության ղեկավարը:
Խոսելով խնդիրների մասին՝ «Սանիթեքի» ղեկավարը նկատեց, որ տարեկան իրենց հաշվարկած 100 վնասված և ամբողջովին շահագործումից դուրս բերելու ենթակա աղբամանների փոխարեն իրենք այսօր՝ ընկերության՝ Հայաստան մուտքից չորս տարի անց, ունեն ավելի քան 1000 այրված, 2 հազարից ավելի վնասված աղբամաններ։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը վնասվում կամ փչանում է ոչ աշխատակիցների մեղքով, այլ արտաքին ներազդեցությունների արդյունքում: Թավիլի հավաստմամբ՝ բազմիցս դիմել են քաղաքապետրանին, որպեսզի վերջինս նոր աղբամաններ գնի, բայց իրավիճակը չի շտկվել: «Հայաստան մուտք գործելիս մենք ցանկանում էինք բարձրացնել աղբահանության մակարդակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին: Ամբողջ աշխարհում աղբամաններն օգտագործվում են միայն անձեռոցիկի, շշերի, ծխախոտի համար, բայց ոչ մեծ կենցաղային աղբի համար: Մենք այս մասին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ այս հարցում ևս մեզ աջակցեն, քանի որ աղբիկառավարումը մշակույթ է: Դա պետք է սերմանել դպրոցներում, պետք է մարդկանց սովորեցնել»,-հավելեց «Սանիթեքի» ներկայացուցիչը:
Մյուս խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Նիկոլաս Թավիլը, Նուբարաշեն աղբանոցի և դեպի այնտեղ տանող ճանապարհների վատ վիճակն է: «Մեզ խոստացել էին, որ արագ կարգովկվերանորոգեն ու աղբանոցը կբերեն պատշաճ տեսքի, մինչ այս պահը դրանք շատ վատվիճակում են»,-ասաց նա:
Նիկոլաս Թավիլը ներկայացրեց մի քանի թվեր՝ կապված իրենց գործունեության և կատարված ներդրումների հետ: Մասնավորապես, իրենց կողմից ներմուծվել ու գործի է դրվել 150 սարքավորում, մեքենա, շարժակազմ, 5 հազար աղբաման, որոնք գերմանական են և օգտագործվում են ողջ Եվրոպայում, աշխատանքով են ապահովում 900 աշխատողի, տարեկան 1 միլիարդ 250 միլիոն դրամի աշխատավարձ են տալիս, 780 միլիոն դրամի՝ հարկայինպարտավորություն են կատարում, ամսական 420 միլիոն դրամ են ներարկում տնտեսություն: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր քաղաքապետի հետ բանակցություններից հետո ներդրումներ իրականացնել:
«Արմենպրես»-ը հարց ուղղեց՝ արդյոք ընկերությունն այս տարիներին շահույթո՞վ է աշխատել, որին ի պատասխան Նիկոլաս Թավիլն ասաց. «Այս շուկա մուտք գործելիս մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխատանքի արդյունքում ծածկել ծախսերն ու ունենալ շատ փոքր շահույթ: Հիմա արդեն կորստով ենք աշխատում: Կազմակերպությունն ի վիճակի է վճարելու իր ծախսերը, բայց ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, բայց փոխարենն ամեն ամիս որոշակի ներդրումներ ենք ներգրավում: Ֆինանսական ծրագիրը լավ է աշխատել մինչև 2016-ը, բայց այդ տարվա ձմեռվանից հետո որոշակի անկում է նկատվել: Պայմանագրով մենք 2 հազար տոննա աղբ պետք է ունենայինք ձմռանը, բայց ծանր ձմռան արդյունքում «Սանիթեքը» ստիպված էր 6 հազար 300 հարյուր տոննա աղբի աղբահանումը սպասարկել»,-ասաց ընկերության ղեկավարը:
«Ինչու խնդիրների մասին ավելի վաղ չէիք բարձրաձայնում» հարցին էլ ի պատասխան՝ Նիկոլաս Թավիլն ասաց, որ բիզնեսը էթիկա է, դրա համար էլ իրենց առնչվող խնդիրների պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Լուռ չեն եղել, բայց խոսկան էլ չեն եղել: Բազմիցս ասել են, որ ունեն խնդիրներ աղբամանների հետ կապված: «Գուցե մեր մեղավորությունն է, որ շատ չենք խոսել այդ մասին: Հետագայում, երբ ամեն ինչ կարգավորվի, կարող ենք այդ հարցերը դեռ քննարկել»,-հավելեց նա:
Անդրադառնալով աղբահանող երկրորդ օպերատոր ունենալու հարցին՝ նա առաջարկեց սպասել նոր քաղաքապետարանի ձևավորմանը, որի հետ իրենք կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ պայմանագրի հետ կապված, փոխադարձ համաձայնությամբ կտեսնեն՝ ինչ կլինի:
Ինչ վերաբերում է իրենց կողմից մատուցվող ծառայության արժեքի հնարավոր բարձրացմանը, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո կարող են խոսել այդ մասին:
Անի Նազարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/18/2019 21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
- 02/18/2019 19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում
- 02/18/2019 17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
Մեկնաբանություն
- 02/22/2019 14:08 «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել». Շարմազանով
- 02/21/2019 11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով
- 02/20/2019 11:16 Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը. Շարմազանով
- 02/19/2019 15:16 Էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա. Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/21/2019 09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ»
- 02/21/2019 09:51 Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ»
- 02/20/2019 10:33 «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. » Սասուն Միքայելյանը չի մասնակցում խմբակցության նիստերին. «Հրապարակ»
- 02/20/2019 10:12 Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո.«Հրապարակ»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը