ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ու գիտնական քարտուղարը մասնակցել են Կազանում անցկացված միջազգային խորհրդաժողովին 09/14/2018 14:34 | ԼՐԱՀՈՍ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության հովանու ներքո, օրերս Կազանում անցկացվել է «Քաղաքակրթությունների երկխոսության և միջազգային համագործակցության նոր ձևերի որոնում» խորագրով միջազգային խորհրդաժողով, որի«Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն․ փոխառնչությունների պատմական փորձը» սեկցիայի աշխատանքներին մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ու գիտնական քարտուղարը։
Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային բազմազանությունը ընկալում է որպես մշակութային առաջնահերթություն, ուստի դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը միմյանց միջև մշակութային կապերի հաստատումն ու ամրապնդումն է, միմյանց մշակույթներին ծանոթանալն ու այդ ժառանգությունը արժևորելը։
Կազանում անցկացված միջազգային խորհրդաժողովին մասնակցել են ՌԴ, Մոլդովիայի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թաթարստանի, Ադրբեջանի, Պորտուգալիայի, Չեխայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Բահրեյնի թագավորության, Չինաստանի, Հայաստանի և այլ բազմաթիվ երկրների մշակույթի ոլորտի պատասխանատուներ, գիտնականներ, դիվանագետներ, մշակութաբաններ, լեզվաբաններ և այլ մասնագետներ։
Խորհրդաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ է ունեցել Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը։ Ելույթ են ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սին Ցյույը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատու քարտուղար Գ․ Օրջոնիկիձեն, Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկին և այլոք։
Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Լիաննա Գևորգյանը և ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Նրանք իրենց ելույթներում անդրադարձել են Մեծամոր պատմամշակութային հնավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառնելու խնդրին:
Ի դեպ, խորհրդաժողովի նիստերն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Կազանի Կրեմլում, Սվյաժեսկ կղզու արգելոց-թանգարանում, Բոլգար պատմական քաղաքում։
Խորհրդաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են բազմաթիվ հետաքրքիր էքսկուրսիաներ, հանդիպումներ, այցելություններ, որոնց ընթացքում ծանոթացել են Թաթարստանի պատմահնագիտական ու պատմամշակութային ժառանգությանը։ Մասնակիցները Սվյաժեսկում ներկա են եղել «Թաթարական արվարձան» հնագիտական փայտի թանգարանի բացմանը, որտեղ ներկայացված են պեղումների ընթացքում բացված և ամրակայված XV-XVII դդ․ Սվյաժեսկի փայտաշեն կառույցները։
Խորհրդաժողովի ընթացքում կայացել է Թաթարստանի առաջին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային երկխոսության հատուկ դեսպան Մինտիմեր Շայմիևի «Հոգով՝ հանուն հոգու» գրքի շնորհանդեսը։ Գիրքը Մ. Շայմիևի ելույթների ու հարցազրույցների ընտրանին է։ Խորհրդաժողովի մասնակիցներին են ներկայացվել նաև Բահրեյնի մշակույթի նախարար Մ․ Բուշենակիի «Խոշտանգված ժառանգություն» և Կ․ Քեմերոնի ու Մ․ Ռոսլերի«Բազմաձայնություն՝ մեկ տեսլական» շատ կարևոր ու համաժողովի համար խորհրդանաշական մենագրությունները:
Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կոչ է արվել պետական մարմիններին, հասարակական և մասնավոր կառույցներին, կրթական, մշակութային և գիտական հաստատություններին` միջմշակութային երկխոսության և մշակութային ժառանգության պահպանության նպատակով աշխատել համակարգված և արդյունավետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ