Թեմաներ
Երկուշաբթի 08 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/19/2019   19:08 ԲՀԿ-ն այսօր հրատապ նիստ է հրավիրել. Աբովյան 08/19/2019   18:58 Իրական ժողովրդավարության կայացումն այսօր էր, երբ պետք է բաց լինեին Բաղրամյան 26-ի դարպասները 08/19/2019   18:38 Վարչապետն էկոնոմիկայի փոխնախարար է նշանակել 08/19/2019   18:30 ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը 08/19/2019   18:25 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի 08/19/2019   18:17 ՓՊ-ն պատրաստ է այսօր բերման ենթարկված ակտիվիստներին իրավաբանական օգնություն ցուցաբերել 08/19/2019   17:43 Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչին 08/19/2019   17:37 Արագածոտնում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել 08/19/2019   17:23 Սա այն կառավարությունը չէ, որ միջազգային կազմակերպությունները ճնշում գործադրեն. Ալեն Սիմոնյան 08/19/2019   17:14 «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ 08/19/2019   16:59 ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը 08/19/2019   16:57 Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան 08/19/2019   16:49 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   16:17 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում 08/19/2019   16:17 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 08/19/2019   15:41 Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 6 անձ 08/19/2019   15:38 Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/19/2019   15:22 Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 08/19/2019   15:07 Շահումով խաղերի մասնաբաժինը ընդլայնվում է 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   13:45 Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան 08/19/2019   13:40 Անցած 3 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 115 դեպք 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ 08/19/2019   13:23 Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/19/2019   12:53 «Վեոլա Ջրի» առաջարկած սակագինն ու վարչապետի խոստումը. Ի՞նչ որոշում կկայացնի Հանձնաժողովը 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   12:36 Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ 08/19/2019   12:24 Հանուն Ամուլսարի ակցիային միացավ նաև Սերգեյ Բագրատյանը 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   12:02 Ջերմուկցիները Բաղրամյան 26-ի դիմաց են. քիչ անց կմեկնարկի վարչապետի հետ հանդիպումը 08/19/2019   11:28 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի առթիվ 08/19/2019   11:22 Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. ԱԺ նախագահ 08/19/2019   11:18 Ինքներս կպատժենք և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին. Վահագն Չախալյան 08/19/2019   11:15 Մեկնարկում է մանկասալյակներով երթը դեպի Բաղրամյան 26 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/19/2019   10:57 Ստեփանավանում երկու տարվա ընթացքում ապօրինի հատվել է ավելի քան 102 մլն դրամի ծառ 08/19/2019   10:40 Մեկնարկել է Ջերմուկի բնակիչների ավտոերթը (տեսանյութ) 08/19/2019   10:22 «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար 08/19/2019   10:18 Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40 աստիճանի սահմաններում 08/19/2019   10:07 Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը. ՀԲՃ 08/19/2019   09:46 Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները. «Լիդիան Արմենիա» 08/19/2019   09:39 Ողջաբերդ գյուղի հարակից տարածքի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 110 բնակիչ 08/19/2019   09:15 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 08/19/2019   09:11 Երևանը կհամալրվի ևս 3 աղբատար մեքենայով. Կուբատյան 08/19/2019   09:03 ՀՀ կառավարությունը հավելյալ միջոցներ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար 08/18/2019   23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը
08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/18/2019   23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/18/2019   21:37 Զբոսաշրջիկներով ավտոբուսը Մոսկվայում բախվել է սյանը (տեսանյութ) 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/18/2019   13:58 Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   11:15 Մեկնարկում է մանկասալյակներով երթը դեպի Բաղրամյան 26 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ 08/18/2019   23:49 Ջերմուկցիներն ավտոերթով կշարժվեն դեպի Կառավարություն 08/19/2019   12:53 «Վեոլա Ջրի» առաջարկած սակագինն ու վարչապետի խոստումը. Ի՞նչ որոշում կկայացնի Հանձնաժողովը 08/19/2019   10:40 Մեկնարկել է Ջերմուկի բնակիչների ավտոերթը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատրաստվում ինքնագովազդով զբաղվել. Mediamax 09/13/2018   14:37  |  Հարցազրույց

Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. (Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը) 

- Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

- Կարծում եմ, որ նման կերպով հան-րության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:  

Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները: 

Կրկնեմ՝ ես խնդիր չունեմ մարդկանց մոտ դուրս գալու առումով, բայց դժվար թե դա թույլ տա հասկանալ, թե իրականում ինչպես են նրանք վերաբերվում ինձ: 

- Դուք հիշատակեցիք էյֆորիան: Այն եկավ փոխարինելու ապատիան, որը, ինչպես Դուք էիք ասում վերջին տարիների հարցազրույցներում, իշխում էր հասարակությունում: Ապրիլին տեղի ունեցածը Ձեզ զարմացրե՞ց: 

- Ո՛չ: 2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կատարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան: Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին:

- Իսկ Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:   

- Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին: Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:    

- Վերջին 10 տարիներին շատ եք քննադատել իշխանություններին: Զղջո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք որպես հետնորդ: 

- Պատմությունը ենթադրություններ չի սիրում, այնպես որ՝ պոստֆակտում գնահատականներ չեմ տա:  

- Ի՞նչ սկզբունքով էիք հետնորդ ընտրում: 

-  Ինձ համար առաջնահերթ էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը: Հետնորդ ընտրելիս՝ ես նախ եւ առաջ մտածում էի, թե ով կարող է հնարավորինս արդյունավետ լուծել անվտանգային հարցերը: Սերժ Սարգսյանի անցած ուղին ինձ հուշում էր, որ հնարավոր հավակնորդներից հենց նա է ամենապատրաստվածը դրանք լուծելու համար:

- Ասում են՝ հետնորդի թեկնածու էր նաեւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Այլ թեկնածուներ եւս կայի՞ն: 

- Կառավարությունից մի քանի մարդու թեկնածություն էի դիտարկում: Բոլորն էլ վառ եւ իրենց ոլորտներում բավական արդյունավետ մարդիկ էին: Սակայն անվտանգության հարցն ինձ համար գերիշխող էր, եւ այդ համատեքստում Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս էր: 

- Վերջերս ասացիք, որ անցած հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հանդիպել եք ընդամենը երկու անգամ: Կորցրե՞լ եք Ձեր ընկերոջը: 

- Մենք չենք վիճաբանել, չենք կռվել, բայց մեր հարաբերությունները վերածվել են ֆորմալ շփումների՝ ծննդյան օրերի շնորհավորանքների կամ մտերիմների մահվան դեպքում՝ ցավակցությունների տեսքով: 

Ինձ համար դա հեռավորության գիտակցված պահպանում էր այն քաղաքականությունից, որը ես, այս կամ այն չափով, չէի ընդունում: Մենք երկար տարիներ ընկերներ էինք, մամուլը միշտ սերտորեն կապում էր մեզ իրար հետ, եւ ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ, որ չեմ կիսում իշխանությունների քաղաքականությունը մի շարք ուղղություններով:

- Ձեր կալանավորումից հետո քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ առանձին քաղաքական գործիչներ հայտարարություններ արեցին: Սերժ Սարգսյանը լռեց:  Դուք չվիրավորվեցի՞ք: 

- Գիտե՞ք, նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Միեւնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ նա, անշուշտ, չի կիսել այն մարդկանց կարծիքը, որոնց ուրախացնում էր ինձ կալանավորելու փաստը:  

- Վերջին ամիսներին, ինչպես նաեւ անցյալում, Դուք արտահայտել եք 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Բայց ես ցանկանում եմ հարցնել՝ Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ դեպքերի համար, որոնք 10 մարդու կյանք խլեցին: 

- Կարծում եմ՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության ինչ-որ բաժին կրում է ոչ միայն նախագահը, այլեւ շատ ուրիշներ: Երբ փորձում ես գնահատել իրավիճակը հետադարձ հայացքով, հասկանում ես, որ հնարավոր է՝ կատարվածից կարելի էր խուսափել, բայց կարող է եւ ավելի վատ լիներ: Մեղքի ինչ-որ զգացում ունի յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես: 

-2008թ. մարտի 1-ին, Ազատության հրապարակում հանրահավաքը ցրելուց հետո, Ձեզ մոտ միտք չեղա՞վ զանգահարել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու փորձել կարգավորել իրավիճակը:

- Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ Կաթողիկոսը որոշել է գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց այն բանից հետո, երբ Կաթողիկոսին նույնիսկ չընդունեցին, հասկացա, որ շփման եզրեր գտնելու փորձերն անիմաստ են: 

Իրավիճակը կարող էր զարգանալ բոլորովին այլ սցենարով, եթե իրագործվեր մարտի 1-ի կեսօրին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ նրանք կշարունակեն ցույցը Մատենադարանի մոտ: Բայց այդ պայմանավորվածությունը խախտվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ով կապի մեջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բարիկադներ կառուցելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու որոշում կայացվեց: Չեմ կարծում, որ այդ իրավիճակում իմ կողմից նման փորձերն արդյունավետ կլինեին: 

Այդ իրադարձությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Ըստ էության, «Մարտի 1-ի» սկիզբը դրվեց 2007թ. սեպտեմբերի 21-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2008թ.-ի ընտրություններին: Նա մաքսիմալ ծայրահեղացրել էր նախընտրական քարոզարշավը: Իշխանություններին անվանում էր «ավելի վատը, քան թաթար-մոնղոլները», «ավազակապետություն», եւ այն, ինչ եղավ մարտի 1-ին, այդ ծայրահեղացման հետեւանքն էր: Այդ «պայթյունը» գիտակցաբար նախապատրաստվում էր Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից մի քանի ամիս շարունակ:

- Բայց մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում, քանի որ կարծում էին, որ իրենցից գողացել են ընտրություններում տարած հաղթանակը:

- Ես դա համարում եմ այն գործընթացի շարունակությունը, որի մասին հենց նոր ասացի: Նրանց անցկացրած արմատական նախընտրական արշավը անհնարին էր դարձնում սեփական պարտությունը ընդունելը: Նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ: Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար:

Ես արդեն ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը կասկած հայտներ, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների բավարար քանակ առաջին փուլում հաղթելու համար եւ ասեր «եկեք երկրորդ փուլ անցկացնենք», դրանով նա տեղ կթողներ բանակցությունների համար: Այդ դեպքում ես հաստատ կմիջամտեի եւ կփորձեի հատման կետեր գտնել: Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ինքն է հաղթել, եւ այդպիսի ձեւակերպումը մանեւրելու տեղ չէր թողնում:

- Խոսելով «մանեւրելու» եւ հնարավոր երկրորդ փուլի մասին, դուք փաստացի ընդունո՞ւմ եք, որ 2008 թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում Սերժ Սարգսյանը կարող է հավաքած չլինե՞ր ձայների 53%-ը:

- Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում: Այլ կերպ մտածելու հիմքեր չունեմ: Ես խոսում եմ այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մաքսիմալիստական հայտը իրավիճակը փակուղի տարավ: Եվ, քանի որ դուք քիչ առաջ հարցնում էիք, թե ինչ կարող էի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար, ապա ես ասում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ լիներ փոխզիջումների, տեսականորեն ես կարող էի Սերժ Սարգսյանին խնդրել քննարկել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը`լարվածությունը թուլացնելու համար:

- Եթե իրավիճակին նայենք էլ ավելի լայն համատեքստում, ապա Ձեր դիմակայությունը Տեր-Պետրոսյանի հետ սկսվել էր 1998 թվականին, երբ նա հրաժարական տվեց: Դրանից հետո 10 տարի անց, 2008 թվականի հուլիսին, այլեւս նախագահ չլինելով եւ պատասխանելով  ձեր «ստվերային կառավարման» մասին հարցին, Դուք այն «անհեթեթություն» անվանեցիք եւ ասացիք. «Եթե դա այդպես լիներ, Տեր-Պետրոսյանը, հավանաբար, արդեն կալանավորված կլիներ իր հանցավոր գործունեություն համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998-ի իմ սխալը)»: Ի՞նչն եք «1998 թվականի սխալը» համարում:

- Հնարավոր է, որ դա հուզական մեկնաբանություն էր իմ կողմից: Վերադառնալով 1998 թվական, պետք է հիշեցնեմ, որ շատ ուժեր պահանջում էին, որ ես քաղաքական գնահատական տամ նախկին ռեժիմի գործողություններին: Ես կտրականապես դեմ էի, քանի որ կարծում էի, որ Հայաստանը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջեւ եւ պետք է զբաղվել երկրի ապագայով, այլ ոչ թե հաշվեհարդար տեսնել քաղաքական մրցակիցների հետ: 

 

Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Հայաստանի զարգացումը անհնար է առանց զիջումների Ղարաբաղի հարցում: Ես այլ կերպ էի մտածում եւ ձգտում էի ապացուցել դա գործով: Եվ իմ պատասխանը հետագա 10 տարիների ընթացքում Հայաստանի առաջանցիկ զարգացումն էր՝ տնտեսության երկնիշ աճով: Կարծում եմ, դա քաղաքական վենդետայից ավելի կարեւոր էր:  

- Մյուս ծանր թեման 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն է խորհրդարանում: Շատերը ուղղակի կամ անուղղակի պնդում են, որ այս հանցագործության իրական դրդապատճառները մնացին չբացահայտված եւ դա կարող էր ձեռնտու լիներ Ձեզ: Տեսնու՞մ եք այդ անվստահությունը հաղթահարելու հնարավորություն:

- Ես արել եմ հնարավորն ու անհնարը, որպեսզի այդ անվստահությունը չլինի: Բազմիցս ասել եմ, որ հետաքննությունը իրականացնող եւ ուժային կառույցները ղեկավարող մարդիկ վայելում էին Վազգեն Սարգսյանի ընտանիքի լիարժեք վստահությունը: Նրա եղբայրը վարչապետ էր նշանակվել: Ես հարցրեցի Արամ Սարգսյանին, գլխավոր դատախազությունում կա՞ այնպիսի մարդ, ում նա 100 տոկոսով վստահում է: Նա իր մանկության ընկերոջ անունը տվեց, որին ես առաջադրեցի գլխավոր դատախազի պաշտոնում: Քննչական խմբի աշխատանքը ղեկավարում էր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ Սարգսյանների ընտանիքին մոտ կանգնած մարդը: Էլ ի՞նչ կարող էի անել կասկածները վերացնելու համար:

Չեմ խոսում այն մասին, որ ստիպված եղա անձամբ բանակցել ահաբեկիչների հետ, քանի որ մարդիկ, ովքեր պետք է դա անեին, պարզապես փախել էին այնտեղից:

- Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ Դուք ասացիք, որ վերջերս կորցրել եք Ձեր հարազատ եղբորը, իսկ հիմա`Վազգենին, որը Ձեզ համար եղբոր նման էր:

- Մենք շատ էինք մտերմացել Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Ես տեսնում էի, թե որքան ծանր է նա տանում իր պառակտումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ժամանակ մենք շատ էինք շփվում, եւ ես տեսնում էի, թե ինչ դժվարությամբ նա անցավ դրա միջով: 

- Ձեր վերջին հեռուստատեսային հարցազրույցները դիտելիս տպավորություն ունեի, որ չեք ցանկանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, բայց այլ տարբերակ պարզապես չունեք: Իսկապե՞ս այդպես է:

- Իմ կյանքում մի քանի անգամ եղել են իրավիճակներ, երբ որոշում էի կայացնում ոչ թե այն պատճառով, որ այդպես էի ցանկանում, այլ որովհետեւ ինքս ինձ հարց էի տալիս. եթե ոչ ես, ապա ո՞վ է դա անելու: 

Այդպիսի շատ դժվարին որոշում էր ընդունել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հրավերը եւ տեղափոխվել Հայաստան 1997 թվականին:

Նման իրավիճակ էր Ղարաբաղի համար կրիտիկական ժամանակահատվածում, երբ ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն (ՊՊԿ): Ինձ վրա պատասխանատվություն վերցրեցի այն ժամանակ, երբ բոլորին թվում էր, որ Ղարաբաղը կորցրել ենք: Այդ իրավիճակը բավականին անկեղծ նկարագրել եմ իմ գրքում, որը հրատարակության է պատրաստվում: 

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ես գնացի խորհրդարան եւ այդպիսով պատասխանատվություն ստանձնեցի նիստերի դահլիճում մնացած ավելի քան 80 պատանդների կյանքի համար: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե իմ ժամանելուց հետո այնտեղ գոնե մեկ մարդ զոհվեր: Բայց ես գնացի այդ քայլին, որովհետեւ հասկացա, որ ուրիշ ոչ ոք դա չի անելու: 

- Այսինքն, վերադառնալու էիք քաղաքականություն նույնիսկ այն դեպքում, եթե Ձեզ չկալանավորեի՞ն:

- Ես չեմ կարողանում անտարբել մնալ տեղի ունեցողի նկատմամբ: Տեսնում եմ, որ քանդվում են երկրի ինստիտուցիոնալ հիմքերը: Դրանց կարեւորության մասին շատ են խոսում, բայց հակառակն են անում: 

- Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ: 

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի: 

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում: 

- Այսինքն, ամեն ինչ նորից տեղափոխվո՞ւմ է ոչ թե գաղափարական, այլ անձնական դիմակայության դաշտ: Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

- Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք:  

- Դուք վերադարձել եք քաղաքականություն, որտեղ այսօր երիտասարդներն են թելադրողի դերում: Այսօրվա 20 տարեկանները ծնվել են այն ժամանակ, երբ Դուք դարձաք Հայաստանի նախագահ, իսկ երբ թողնում էիք պաշտոնը, նրանք 10 տարեկան էին: Ձեր կերպարը, որը ստեղծվել է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում, մեղմ ասած, գրավիչ չէ այն մարդկանց համար, որոնք սեփական պատկերացումը չունեն Հայաստանում եւ ավելի վաղ Արցախում Ձեր կառավարման տարիների մասին: Ինչպե՞ս եք պատրաստվում գրավել այդ մարդկանց: 

- Ես ունեմ հատկանիշներ, որոնք քաղաքական գործչին կարող են ուժեղ կամ թույլ դարձնել՝ կախված այն իրավիճակից, որում նա ծավալում է իր գործունեությունը: Ես չեմ կարող ձեւացնել, ասում եմ այն, ինչ մտածում եմ, չեմ փորձում հաճոյանալ  մարդկանց: Արագ եմ որոշումներ կայացնում եւ հետեւողական եմ դրանք իրագործելիս: Որտեղ էլ եղել եմ, միշտ շատ բարձր արդյունքներ եմ գրանցել: Մարդիկ գնահատում են այդ հատկությունները հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

 

Պետք է խոստովանեմ, որ իմ հակառակորդներին ինչ-որ չափով հաջողվել է ստեղծել որոշակի կերպար, որը չի համապատասխանում իմ էությանը: Սակայն ես չեմ պատրաստվում ինքնագովազդով զբաղվել, շոուներ կազմակերպել՝ դա իմը չէ: Մենք պետք է նոր սերնդի հետ շփման ճիշտ ձեւը գտնենք, եւ, կարծում եմ, մեզ դա կհաջողվի: 

- Մարդիկ, որոնք չէն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Ձեր հանդեպ, հաճախ համացանցում տեղադրում են Ձեր նկարները Աֆրիկայում սպանված կենդանիների, մասնավորապես, առյուծի հետ: Եթե ժամանակի անիվը հետ պտտելու հնարավորություն ունենայիք, կցանկանայի՞ք, որ այդ նկարները չհրապարակվեին: 

- Երբեք չեմ թաքցրել հետաքրքրությունս որսի վերաբերյալ, որով զբաղվում եմ մի քանի տասնամյակ: Երբ նախագահ էի, միայն Հայաստանում էի որսով զբաղվում՝ խստորեն հետեւելով բոլոր սահմանափակումներին: Աֆրիկայում որսով զբաղվել եմ նախագահի պաշտոնը թողնելուց մի քանի տարի անց: Ժամանակի անիվը հետ պտտել չեմ պատրաստվում: Դա մի բան է, ինչը եղել է իմ կյանքում եւ ինչու՞ պետք է հրաժարվեմ իմ անցյալից ինչ-որ մեկի քմահաճույքից ելնելով: 

- Կցանկանայի վերադառնալ նախկին իշխանությունների քննադատությանը, որը ժամանակ առ ժամանակ հնչեցնում էիք: Դուք ասում եք, որ եթե Ձեզ ինչ-որ բան անհանգստացնում էր՝ չէիք կարողանում լռել: Դեմ արտահայտվելով Սահմանադրության բարեփոխմանը Դուք, ամենայն հավանականությամբ, հասկանում էիք, որ դրա իրական նպատակը Սերժ Սարգսյանի՝ կառավարելու ժամկետը երկարացնելու ցանկությունն է: НТВ-ին վերջերս տված հարցազրույցում ասացիք, որ երրորդ ժամկետին գնալու նրա որոշումը սխալ էր: Ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ էիք ասում, բայց ոչ մի քայլ չէիք ձեռնարկում՝ բացասական սցենարները կանխելու համար: 

- Քայլերը, որոնց մասին Դուք խոսում եք, կնշանակեին վերադարձ քաղաքականություն, իսկ այն ժամանակ ես նման ծրագրեր չունեի: Ինձ շատ բան դուր չէր գալիս, սակայն, այնուամենայնիվ, չէի տեսնում սպառնալիքներ հայկական պետականության եւ Ղարաբաղի համար: Ինձ թվում էր, որ շատ բան է արվում, որպեսզի երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա լինի: Այժմ ես այդ վտանգը տեսնում եմ: Սա այն եզրագիծն է, որից հետո ստիպված եմ ասել. ո՞վ, եթե ոչ ես:  

- Բայց ակտիվ գործողությունների չդիմելու Ձեր որոշման մեջ կար նաեւ անձնական  շարժառիթ ՝ չդառնալ այն մարդու մրցակիցը, որին ժամանակին ընտրել էիք որպես հետնորդ: 2012թ. դեկտեմբերին դուք ասում էիք. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»:

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սպառնալիքներ են ի հայտ գալիս: Ես տեսնում էի լճացումը, համաձայն չէի տնտեսության մեջ կատարվող շատ բաների հետ, բայց, կրկնվեմ, դրա հետ մեկտեղ տեսնում էի, որ անվտանգության բնագավառում բավականին շատ բան է արվում: Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռազմական մատակարարումները, փոխգործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում, շփման գծի ամրապնդումը՝ սրանք ազդանշաններ էին, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանի եւ Ղարաբաղի գոյությանը սպառնացող վտանգներ չկան:   

- Բայց եղավ 2016 թվականի ապրիլը, երբ հասարակությունն էլ իր ազդանշանը ստացավ: Մարդիկ պատրաստ էին աչք փակել շատ զրկանքների եւ անարդարության վրա, վստահ լինելով նրանում, որ մեր բանակը զորեղ է եւ հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանի հարձակումը մեզ անակնկալի բերեց: Կարծում եմ, որ հենց դա մարդկանց հանեց այն ապատիայից, որի մասին խոսում էինք մեր զրույցի սկզբում: 

- Այո, 2016 թվականի ապրիլին խնդիրներ բացահայտվեցին, սակայն այդ իրադարձություններից հետո լուրջ եզրակացություններ արվեցին՝ իրավիճակը շտկելու համար: Ռազմական գործողությունները խնդիրներ վեր հանեցին, բայց միեւնույն ժամանակ ցույց տվեցին, որ մեր բանակը մարտունակ է:  

Վերադառնալով մեր օրերին՝ ես տեսնում եմ, որ իշխանության է եկել մի թիմ, որը բոլորովին այլ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ ունի: Նրանք փորձում են 180 աստիճանով շրջադարձ կատարել, սակայն ես դրան այդքան էլ չեմ հավատում: Որոշ ժամանակ է հարկավոր հասկանալու համար՝ սա խա՞ղ է, թե՞ այս ամենը լուրջ է: 

- Պատմեք Պուտինի հետ Ձեր հարաբերությունների մասին: Գործընկերների հարաբերությունները ընկերության վերածվեցին Ձեր կողմից նախագահի աթոռը  թողնելուց հետո, թե՞ այն ժամանակ, երբ դեռ գործող նախագահ էիք: 

- Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի եւ դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները եւ դրանց մասին երբեք չեմ խոսել: 

- Ի՞նչի մասին եք զրուցում Պուտինի հետ: Ավելի շատ քաղաքականությունից, թե՞ նաեւ առօրյա հարցեր եք քննարկում: 

- Մենք կարծիքներ ենք փոխանակում՝ հարցերի շատ լայն շրջանակով: 

- Պուտինի հետ Ձեր հարաբերությունները կարո՞ղ են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող գործոն հանդիսանալ: 

- Վերջին 10 տարիների ընթացքում մենք պարբերաբար շփվել ենք, սակայն ես երբեք չեմ փորձել օգտագործել այդ հարաբերությունները որեւէ այլ նպատակներով: 

- Ձեր ընդդիմախոսների կողմից առաջ քաշվող մեկ այլ թեման Ձեր ունեցվածքն է: 4 մլրդ դոլարի մասին պնդումները Դուք անհեթեթություն անվանեցիք: Ակտիվ քաղաքականություն վերադառնալով, պատրա՞ստ եք բացահայտել Ձեր իրական ֆինանսական կարողությունը եւ եկամտի  աղբյուրները: 

- Անկասկած,պատրաստ եմ: Հիմա երկու լրագրողական հետաքննությունների վրա աշխատանք է տարվում, եւ արդյունքները մոտ ապագայում կհրապարակվեն: Կարծում եմ, իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի եւ ինչ չունի մեր ընտանիքը: Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը:  

- Ձեզ հարուստ մարդ համարու՞մ եք: 

- Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում եւս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով: 

- Նկատի ունեք Ձեր որդիների բիզնեսը՞: 

- Դա էլ՝ չէ որ մեղադրում են ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս անդամներին: 

- Այո, օրինակ, մամուլում ժամանակ առ ժամանակ գրում են, որ ժամանակին Հայաստան բջջային հեռախոսներ ներմուծելու մենաշնորհը Ձեր ավագ որդուն էր պատկանում:  

- Դա կատարյալ անհեթեթություն է:

 - Ե՞րբ կհրապարակվի Ձեր գիրքը: 

 - Մինչեւ տարեվերջ:

 - Կա՞ ինչ-որ մեկը, ով պետք է անհանգստանա գրքի լույս տեսնելուց: 

 - Գիրքը բացարձակապես ազնիվ է լինելու: Եթե կան մարդիկ, ում ճշմարտությունը վախեցնում է, միգուցե, արժե, որ անհանգստանան:  

 - Ձեզ դուր եկա՞վ  գրքի ստեղծման գործընթացը: 

- Ոչ։ Դա ծանր խորասուզում էր անցյալի մեջ, ինչը ես նախկինում երբեք չէի արել: Ողջ կյանքիս ընթացքում ինքս ինձ վարժեցրել եմ վերահսկել հույզերս: Սկսելով աշխատանքը՝ հասկացա, որ եթե ցանկանում եմ, որ գիրքը հետաքրքիր լինի, պետք է որոշակի ազատություն տամ հույզերիս: 

- Դուք 17 օր գտնվում էիք անազատության մեջ: Ի՞նչի մասին էիք ամենաշատը մտածում այդ օրերին: 

- Իրականում բանտախցում ժամանակը չէր հերիքում: Ինձ հոգեբանության եւ կառավարման մասին հետաքրքիր գրքեր էին ուղարկել: Այդ 17 օրվա ընթացքում երեք գիրք եմ կարդացել: Օրական առնվազն 2,5 ժամ մարզվել եմ: Կյանքում առաջին անգամ սկսեցի յոգայով զբաղվել, որը իդեալական է ֆիզիկական վիճակը եւ ոգին պահպանելու համար, երբ սահմանափակ տարածքում ես գտնվում։ 

- Այսինքն, մտքերով տարվելու ժամանակ չունեի՞ք: 

- Ոչ, մշակել էի օրվա ռեժիմը, որին խստորեն հետեւում  էի: 

 Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:50 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ծնվում է բռնապետ. Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
14:28 11/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Աղետի գոտին վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, էդ փաստ է». Վարդան Ղուկասյան
14:21 04/09/2018  |  ԼՐԱՀՈՍԴա անձնական հարաբերությունների խնդիր է. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին Պուտինի շնորհավորանքին
14:59 31/08/2018  |  ԼՐԱՀՈՍՊուտինը շնորհավորել է Քոչարյանին
09:53 30/08/2018  |  Մամուլ«Նախկին պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, անգամ գիտնական էր սպասում» Քոչարյանի ընդունարանի մոտ. «Հրապարակ»
19:48 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս է հրավիրել
23:52 03/08/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ պետը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասներ, մասամբ գաղտնազերծեց թիվ 0038 հրամանը
23:43 28/07/2018  |  ՔաղաքականԱրցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ
09:04 28/07/2018  |  Քրեական խրոնիկոնՅուրի Խաչատուրովի նկատմամբ դատարանը գրավ կիրառեց, իսկ Քոչարյանին՝ ազատ չարձակեց
00:22 28/07/2018  |  Քրեական խրոնիկոնԴատարանը կալանավորեց ՀՀ երկրորդ նախագահին

Տեսանյութեր

08/19/2019   18:20 Նախքան որոշում կայացնելը պետք է կշեռքի նժարին դնել բնությունը, բնապահպանությունն ու ֆինանսները. Բագրատյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]