ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության ու մշտապես պատերազմով սպառնալու պարագայում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել. Փաշինյան 09/10/2018 10:06 | Ղարաբաղյան հակամարտություն
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն դրանք պետք է լինեն իրական բանակցություններ, այլ ոչ թե բանակցությունների իմիտացիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք իսկապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը բարձր է գնահատում խնդրի կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը:
Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել նաև իր երկիր, ուստի փորձում է ԼՂ շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից:
«Շփման գծում իրադրությունը բավական կայուն է, սակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը: Ադրբեջանը պետք է իմանա, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության ու մշտապես պատերազմով սպառնալու պարագայում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել:
«Դրա համար անհրաժեշտ է բանակցությունների մթնոլորտ ստեղծել: Մենք պատրաստ ենք աշխատել դրա շուրջ: Ինչ վերաբերում է ձևաչափին, ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ մեկը, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի: Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ իր հայտարարության մեջ որևէ սենսացիոն տարր չկա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարություններում ևս ընդգծել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամարտահայտման օգնությամբ: «Գուցե մեր բանակցային գործընթացը բուքսել, քանի որ մենք այդքան էլ ճիշտ բանակցային ձևաչափ չունենք: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Իհարկե, մենք բանակցային հետագա գործընթացը պատկերացնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ խնդիրն առանց փոխզիջումների լուծել հնարավոր չէ, սակայն նախ և առաջ պետք է հարց ուղղել Ադրբեջանին՝ արդյոք այն պատրաստ է փոխզիջման: «Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք ևս պատրաստ ենք: Եթե ոչ, մենք ևս պատրաստ չենք: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմով, ասում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքը՝ ադրբեջանական տարածք: Նման մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին: Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլության: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է: Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ