Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Հայաստանում ներդրողների ու դոնորների հանդեպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում.Ռուբեն Վարդանյան 09/09/2018   01:20  |  Քաղաքական

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը հետաքրքիր երկխոսություն է ծավալվել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, ով հորդորել է խոսել թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով:

«Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ ասելով, որ ունի  երեք հարց։ Առաջին. Մենք կարող ենք շատ խոսել ներդրումների անհրաժեշտության մասին, բայց բիզնեսը սիրում է ստաբիլություն և կանխատեսելիություն: Որպես ՀՀ վարչապետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կանխատեսելի միջավայր ստեղծելու և տարբեր շրջանակների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ: Դուք հիմա գտնվում եք մի երկրում, որտեղ 100 տարի առաջ քաղաքացիական պատերազմ է սկսվել, որի արդյունքում շատ մարդ է զոհվել, երկրի տնտեսությունը քայքայվել է: Աստված մի արասցե՝ ՀՀ-ում անկայանության շրջան սկսվի: Երկրում առկա քաղաքական ռիսկերը առաջնային են բիզնեսի տեսանկյունից:

Երկրորդ. Հարկերի առումով մենք անմրցունակ ենք, եթե նույնիսկ համեմատենք Վրաստանի ու Բելառուսի հետ: Դուք կարող եք ասել ներդրումներ արեք, չկա կոռուպցիա, բայց կոռուպցիայից բացի կա մեկ այլ կարևոր հարց, որը ես ուղղել եմ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, հիմա ուզում եմ հարց ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ Դուք տնտեսագետ չեք: Հայաստանում ամենաեկամտաբեր ընկերությունը ո՞րն է, ամենաեկամտաբեր ոլորտը ո՞րն է, ո՞րքան եկամուտ է ստանում: Ձեր թիմին հորդորում եմ բիզնեսմենների հետ հաղորդակցվելիս խոսեք թվերի լեզվով, քանի որ դա ավելի հեշտ ու հասկանալի է: Պետք է բացատրել՝ որքան ներդրում է պետք անել, որքան կկազմեն հարկերն ու եկամուտները: Հայաստանում 18 հարկատեսակ կա, Վրաստանում՝ 6: Ի՞նչ եք պլանավորում անել, որպեսզի ՀՀ-ում էլ 6 հարկատեսակ լինի, թե՞ չեք պլանավորում: Դուք ՀՀ վարչապետն եք, մենք պատրաստ ենք աջակցել մեր երկրին, բայց լավ կլիներ որ դիալոգը լիներ հենց այս ֆորմատում, այլ ոչ թե՝ «եկեք ամեն ինչ լավ կլինի» ձևաչափում: Հավատացեք, Կարեն Կարապետյանն էլ էր ասում՝ տղերք, եկեք, ամեն ինչ լավ կլինի, պրոբլեմ չի լինի: Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանն էլ էին նույնն ասում՝ ամեն մեկն իր ոճով: Բայց կարևոր է, որ այս խոսքերը գործ դառնան: Հայաստանում ներդրողների ու դոնորների հանդեպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում: Խնդիրն այն է, որ ես չպետք է գամ ասեմ՝ խնդիրներ ունեմ, ես երբ գումար եմ ներդնում այլ երկրում, գալիս ինձ ասում են՝ ինչ կարող ենք անել, որպեսզի դուք ավելի շատ ներդրումներ անեք: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է առաջանան: Հավատացեք, պետք չէ ճոխ սեղաններ բացել,  պետք է երկխոսության ձևաչափ մշակել պետության ու բիզնեսի միջև՝ ոչ թե՝ ինչ է ձեզ պետք, այլ ինչով կարող ենք ձեզ օգնել ֆորմատում:

Երրորդ. Դուք այժմ ՌԴ-ում եք, այսեղ 2 մլն հայ է ապրում: Ես ՀՀ անձնագիր չունեմ, ապրում եմ իմ կյանքով՝ իհարկե մտահոգվելով հայրենիքի համար: Ի՞նչ կարող է տալ ՀՀ-ն ՌԴ-ի հայ համայնքին: Մենք սովոր ենք լսել, որ բոլորը «պետք է տան» ՀՀ-ին, իսկ ինչ է տալու ՀՀ-ն սփյուռքին: Այստեղ ևս անհարգալից հարաբերություններ են։ «Մեզ տվեք գումար, մենք ձեզ լավ կդիմավորենք, հյուրընակելենք ձևաչափն» անկենսունակ է: Ի՞նչ եք անելու, որպեսզի սփյուռքի հետ հարաբերությունների բարելավում լինի»:

Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկային օրենսգրքի փոփոխության մասին: Նա ներկայացրեց եկամտահարկի նվազեցման նախագիծը, ասաց, որ քննարկում են փոքր բիզնեսը որոշակի հարկերից ազատելու տարբերակը, և որ նպատակը հարկային օրենսգիրքը պարզեցնելն է:

«ՀՀ-ում տնտեսության ամենամեծ ճյուղը գյուղատնտեսությունն է, բայց ոչ կառավարությունը, ոչ էլ գյուղացին չգիտի՝ ինչ ինքնարժեք ունի կարտոֆիլը: ...Մենք 25 տարվա մեջ նման բանաձև չունենք: ...Կարող էին ասել՝ ով որտեղ որքան փայ պիտի մտնի, բայց ինքնարժեքի հաշվարկ չէր արվել: ...ՀՀ-ում սկսել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոտեքային վարկ ենք տրամադրելու։ Ես չեմ հասկանում՝ ինչու՞ է ժամանակ առ  ժամանակ առաջ գալիս կայունության թեմա: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, որի ընթացքում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ՝ լրագրողներ, մամուլ  գրում են անկայունության մասին, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին: Էդ ինչի՞ մասին է խոսքը, մեկը կարա՞ ինձ բացատրի: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միշտ պատկանելու է ժողովորդին: Այդ ինչ՞ անկայունություն եք կանխատեսել: Ուզու՞մ եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունություն: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրություններ և ժողովրդն ում որոշի, որ նա լինի իշխանություն, լինելու է  իշխանություն: Եթե ՀՀ-ում լինեն ուժեր, որոնք ուզենան անկայունություն մտցնեն իրենց պատասխանը կստանան՝ միարժեք ու աներկբա: Հետո, իհարկե, լաց կլինեն՝ կասեն մենք քաղբանտարկյալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում, որևէ մեկը չի կարող ՀՀ-ում անկայունություն մտցնել, ես ձեզ երաշխավորում եմ: Անկայունություն ասելով ես նկատի ունեմ ապօրինություն։ Բոլորն ազատ են օրենքով նախատեսված կարգով քաղաքական գործունեություն իրականացնել...», - ասել է Ն.Փաշինյանը։

«Կոռուպցիային թույլ չենք տալու կոկորդիլոսի արցունքներ թափել, կամ ասել՝ մենք ՌԴ բարեկամն ենք, մեզ բան մի ասեք, եթե մեզ բան եք ասում, ուրմեն ՌԴ-ին եք բան ասում: Ռուսաստանի բարեկամը ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է, թող որևէ մեկը իրեն ու իր կլանին չհամարի ՌԴ էքսկլյուզիվ բարեկամը ՀՀ-ում», - նշեց նա։

Ն.Փաշինյանը նշեց, որ հայ համայնքին չեն բաժանում յուրայինների և օտարների: Բոլորը իրենց բարեկամներն են և սա, ըստ Փաշինյանի, ամենամեծ աջակցություն է:

«Եթե ՀՀ կառավարութունը չի ասում՝ որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնեք, դուք ասեք, ո՞րն է ՀՀ-ում այդ շահավետ բիզնեսը: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ դուք էդքան ներվ եք ունեցել 5-6 վարչապետի նույն հարցը անընդհատ տվել եք՝ արձանագրելով, որ նրանք պատասխան չունեն: Դուք շատ լավ թիմ ունեք, և  Ձեր թիմին ասեք թող հաշվեն տան կառավարությանը և անձամբ ինձ: Ես այդ թուղթը ջեբս կպահեմ, հաջորդ անգամ, որ հարցնեն հպարտությամբ կասեմ՝ «доходность»-ը էսքան է, շնորհակալություն պարոն Վարդանյանին, որ ինձ աջակցեց գտնել այդ  հարցի պատասխանը», - ասաց Ն.Փաշինյանը։

Ի պատասխան Ռուբեն Վարդանյանը նշեց. «Մենք սիրով դա կանեինք, բայց քանի որ Դուք որոշել եք դադարեցնել նման մի կառուցի գործունեությունը... մենք նախորդ շաբաթ գրություն ստացանք, և ենթադրեցինք, որ Դուք ինքներդ եք որոշել դա անել»:

«Խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասի՞ն է: Այդ կենտրոնը երկու տարի է գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացվել, եթե դա ամենակարևոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղվել», - արձագանքեց ՀՀ վարչապետը։

«Այդ հարցն ուղղեք նախկին վարչապետին», - ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀ-ում նախարարություններին զուգահեռ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ և իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրակացնեն նախարարությունները: Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում, հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար և ոչ էլիտար մաս, և այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա», - ասաց Ն.Փաշինյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:06 08/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Դարզին և Ռուբեն Վարդանյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
09:07 31/05/2018  |  ՄամուլԱլեքսանյանը՝ Փաշինյանին. Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ. «Հրապարակ»
09:30 30/05/2018  |  ՄամուլԽաղի կանոնները փոխվել են. Փաշինյանը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ». «Ժողովուրդ»
19:10 26/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան
18:49 24/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա-2018»-ի մասին
09:14 28/06/2017  |  ՄամուլՌուբեն Վարդանյանի նոր բիզնես կենտրոնը՝  Երևանի կենտրոնում. «Հայկական ժամանակ» 
17:24 24/04/2017  |  ՔաղաքականՌուբեն Վարդանյանը՝ քաղաքականություն մտնելու լուրերի մասին
17:10 12/04/2017  |  ԼՐԱՀՈՍFAST հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ստեղծման եւ տնօրենի նշանակման մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]