Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Ինչպես պայքարել «fake news»-ի դեմ. ԱԺ փոխնախագահը հանդես է եկել նախաձեռնությամբ 09/07/2018   14:17  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ՝ կեղծ լուրերի կամ, այսպես կոչված, «fake news»-ի խնդրի լուծման համար։ 

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես ասվում է.

«Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը իր հրապարկմամբ բարձրացրել է շատ կարեւոր հրամայական (https://armlur.am/833699/)։ Այս հրապարակմամբ առաջ են քաշվել մեդիայում տարածված մի շարք խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ուսումնասիրման եւ լուծման կարիք ունեն։ Բարձրացված խնդիրների մեծ մասը տարիներ շարունակ իմ ուշադրության կենտրոնում են, բազմաթիվ առիթներ եմ ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսել այս թեմաներով, ուստի հայտնում եմ իմ պատրաստակամությունը բարձրացված հարցերի շուրջ ԶԼՄ-ների և լրատվական կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Ընդ որում` այս խնդիրների լուծումների վերաբերյալ առկա է հարուստ միջազգային փորձ, կարգավորումների բազմազան տարբերակներով` մեղմից մինչև ամենակոշտ: Լուծումների մասին մտածել պարտավոր ենք նաև այն պատճառով, որ շատ շուտով կլինեն միջազգային փաստաթղթեր, որոնք մեզ կպարտավորեցնեն լուծումներ տալ այդ հարցերին, ընդ որում` հավանական է` կոշտության որոշակի շրջանակ ուրվագծելով: Ուստի ճիշտը սեփական առանձնահատկությունների հաշվառմամբ եւ կոնսենսուսով լուծումներ փնտրելն ու գտնելն է, որքան շուտ՝ այնքան լավ բոլորիս համար։

Այսպես՝


• Անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ կեղծ լուրերի կամ այսպես կոչված «fake news»-ի խնդրի լուծման համար։ Սա խնդիր է, որին առերեսվում ենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհը, եւ որի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյանները։ Սա է պատճառը, որ տարեսկզբից սկսած օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա եւ այլն։ Խնդիրը հրատապ է, քանի որ կեղծ լուրերը ոչ միայն ապակողմնորոշում են հասարակությանը, այլեւ դիտարկվում են որպես տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը ոտնահարելու միջոց։

• Ինչպես հիշում եք, ժամանակին հեղինակել էի «Հեղինակային իրավունիքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կամ այսպես կոչված «քոփի-փեսթի» դեմ ուղղված օրենքի նախագիծը։ Ես այն կարծիքին եմ, որ օրենքը որոշակիորեն նպաստեց ոլորտի կարգավորմանը, սակայն դատական պրակտիկան վերհանեց որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրավունքների պաշտպանությանը։ Այսպես՝ օրենքի խախտմամբ նյութի տեղադրման դեպքում, նյութի հեղինակը ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել նյութը <<քոփի>> անելու հետևանքով իրեն պատճառված վնասի առկայությունը, որպեսզի ստանա հատուցում։ Սա լրացուցիչ բարդություն է, քանի որ հաճախ շատ դժվար է հաշվարկել, թե կոնկրետ ինչ չափի վնաս է հասցվել։ Բացի այդ, վնաս է հենց այն, որ աշխատանքը կատարում է մի լրագրող, իր գործատու կայքի համար, այցելություններ ու ընթերցողների առատություն որպես «բոնուս» շահում է մեկ այլ կայք: Առաջարկվող լուծումը կլինի այն, որ անձը կստանա հատուցում, ընդամենն ապացուցելով իրավախախտի կողմից նյութը տեղադրվել է առանց օրենքի դրույթների պահպանման (ակտիվ հղում և նյութի ոչ ամբողջական վերարտադրություն)։

• Մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ փորձելու եմ լուծումներ գտնել՝ էլեկտրոնային լրատվական միջոցների համար պատասխանատու անձանց նույնականացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր անձ իր իրավունքների խախտման դեպքում հստակորեն իմանա, թե ում դեմ կարող է ներկայացնել իր պահանջը։ Խնդիրը բավական բարդ է, սակայն, կարծում եմ, որ հնարավոր կլինի ներկայացնել լուծման գործուն մեխանիզմ։ Պահանջները նախատեսելուց բացի, հենց մասնագետները պիտի հուշեն և կոնսենսուսի գան, թե ում վերապահել այդ պահանջների չկատարման վերահսկողությունը և պատասխանատվության ենթարկելը: Սա կարևոր է հատկապես որ տպագիր և էլեկտրոնային մամուլը գործեն հավասար կանոններով և լինեն պատասխանատվության միևնույն տիրույթում:

• Այս պահին կիսալուծումների տիրույթում է վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառումների եւ մեկնաբանությունների (այդ թվում` կեղծ օգտատերերի կողմից) հեռացման, ինչպես նաև՝ դրանց համար պատասխանատվության հարցը։ Միջազգային պրակտիկան նման գրառումների համար առաջարկում է մի շարք լուծումներ՝ ամենաբարդից մինչեւ ամենապարզ։

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեզանում վիրավորանք, զրպարտություն, ատելություն պարունակող խոսքն է գերակշռող դարձել։ Իհարկե սա միայն մեզ չէ, որ հատուկ է, ու ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի բռնկում է տեղի ունենում մի շարք երկրներում եւս, օրինակ Մեծ Բրիտանիայում՝ Բրեքսիտով պայմանավորված, Իտալիայում՝ փախստականների ներհոսքով եւ այլն։

Խոսքի ազատության բնագավառում միջազգային ամենահայտնի կազմակերպություններից մեկը այս տարվա ընթացքում հրապարակել է առանձին զեկույցներ մի շարք եվրոպական երկրներում ատելության խոսքի վերաբերյալ՝ նշելով ոչ միայն խնդիրները, այլ նաեւ հնարավոր լուծումները։ Հայաստանյան վերջին իրադարձությունները, կարծես թե, դարձան յուրօրինակ լակմուսի թուղթ մեզ համար, առավել ակնառու դարձրեցին ոլորտում առկա խնդիրները, սկիզբ դրեցին լուծման ուղիների վերաբերյալ հասարակական բանավեճի։ Առաջարկվող լուծումները, իհարկե, տարբեր են, երբեմն չափազանց կտրուկ՝ որոշ դեպքերում առաջարկելով նախատեսել ընդհուպ քրեական պատասխանատվություն։ Ես այն կարծիքին եմ, որ մի կողմից չի կարելի անտեսել կուտակված խնդիրները, մյուս կողմից լուծումը պետք է լինի այնպիսին, որը մի իրավունքի պաշտպանությունը չզոհաբերվի մյուսին՝ ապահովելով ինչպես խոսքի ազատության իրավունքի, այնպես էլ անձի պատվի ու արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանվածության իրավունքը։ Չեմ ցանկանում որևէ բանաձեւված լուծում առաջարկել, կարծում եմ` բազմաշերտ քննարկումների ընթացքում կհանգենք որոշակի լուծումների»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]