ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտյոմ Մխոյանը խորհրդակցություն է անցկացրել քրեակատարողական հիմնարկների տնտեսական ոլորտը սպասարկող ղեկավար անձնակազմի հետ 09/06/2018 19:13 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ծառայության տնտեսական ոլորտին առնչվող հարցերի կապակցությամբ: Ներկա էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանը, քրեակատարողական հիմնարկների պետերը և հիմնարկների տնտեսական ոլորտը սպասարկող ղեկավար անձնակազմը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ներկայացնելով օրակարգը՝ ծառայության պետն անդրադարձավ տնտեսական ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքներում ի հայտ եկած թերություններին՝ առանձնացնելով հատկապես մի քանի քրեակատարողական հիմնարկ:
Ա. Մխոյանը խիստ հրահանգեց ուշադրություն դարձնել սննդի բազմազանության ապահովմանը, ինչպես նաև տեխնիկական բնութագրերին համապատասխանող անհրաժեշտությանը՝ նշելով, որ քրեակատարողական ծառայողների՝ տվյալ ոլորտում ցուցաբերած անգործության յուրաքանչյուր դեպք կդառնա քննության առարկա: «Հետևե՛ք սննդի որակին և սահմանված չափաբաժիններին: Արգելե՛ք առանց ջերմային մշակման սննդամթերքի առկայությունը բնակելի գոտու խցերում և կացարաններում, հստակեցրե՛ք սննդից հրաժարվողների ցանկը՝ ավելորդ սննդամթերք չօգտագործելու համար: Ծառայությունն իր առջև գերխնդիր է դրել ճաշացանկը դարձնել էլ ավելի բազմատեսակ, ճաշատեսակները՝ որակյալ», - նշեց ծառայության պետը՝ հավելելով նաև, որ առավել ուշադրություն դարձնեն հացի որակին և հատկապես կշռին:
Ծառայության պետն անդրադարձավ նաև ազատազրկված անձանց տրամադրվող հիգիենայի պարագաներին և արտահագուստին՝ հիշեցնելով, որ այս ոլորտում ևս ցանկացած խախտում կստանա համապատասխան արձագանք:
Հիմնարկի պետերին հանձնարարեց հետևել բնակելի գոտում ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները և թույլ չտալ անտեղի վատնումը: Ա. Մխոյանը նշեց, որ խնայողության հաշվին կուտակված գումարները կվերադարձվեն ՔԿՀ-ներին՝ իրենց խնդիրները լուծելու համար:
Զգուշացրեց, որ լինելու են չնախատեսված այցեր քրեակատարողական հիմնարկներ և այցերը կրելու են շարունակական բնույթ: Հրահանգեց լինել զգոն, հետևողական՝ պատշաճ կատարելով իրենց՝ օրենքով վերապահված գործառույթային պարտականությունները:
Ա. Մխոյանը մեկ անգամ ևս շեշտեց ծառայության որդեգրած նոր քաղաքականության գերակա խնդիրները՝ հիմնարկներում կոռուպցիոն ցանկացած դրսևորման իսպառ բացառումը, արգելված իրերի ներթափանցումը, քրեական հիերարխիայի դեմ տարվող անզիջում պայքարը. «Իրավիճակ է փոխվել, և հիշեք՝ անձեռնմխելի մարդ չկա, բոլորը հավասար են օրենքի առջև, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով»:
Խորհրդակցության ընթացքում օրակարգի հարցերին անդրադարձան նաև ծառայության պետի տեղակալները, բարձրացված խնդիրների շուրջ առաջարկություններով հանդես եկան քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:
Ծառայության պետ Ա. Մխոյանը վերհանված հարցերի շուրջ տվեց կոնկրետ հանձնարարականներ և նշեց, որ շարունակելու է լինել խիստ հետևողական նշված խնդիրների լուծման և արատավոր երևույթների վերացման հարցերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել