Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին 08/29/2018   16:42  |  ԼՐԱՀՈՍ

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներ նամակով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Նամակի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի´պարոն Թաթոյան,

Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ աշխատակիցները:

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետևանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետևանքով մենք չենք կարողանում կատարել աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, գտնվում ենք պարապուրդում, որոշ անձանց հետ արդեն իսկ խզվել են աշխատանքային պայմանագրերը՝ պայմանավորված հանքը փակելու հետևանքով այն շահագործելու անհնարինությամբ, տևական ժամանակ աշխատավարձ չենք ստանում, մի մասն էլ երկու երրորդի չափով է ստանում, ըստ էության մենք զրկվել ենք ապրուստը վաստակելու մեր իրավունքից:

Նշված խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես մեր՝ Ընկերության աշխատակիցների, այնպես էլ Ընկերության ղեկավար անձանց կողմից: Դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Վայոց Ձորի մարզային վարչություն /այսուհետ՝ նաև Ոստիկանություն/, որպեսզի միջոցներ ձեռնարկեն նշված անօրինական գործողությունները դադարեցնելու ուղությամբ, մինչդեռ Ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել: Ավելին՝ Ընկերությունը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիակնություն, սակայն մինչ օրս Ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել, մինչդեռ պարտավոր էր հանցագործության մասին հաղորդումը քննարկեր և լուծեր անհապաղ և կա´մ քրեական գործ հարուցելու մասին, կա´մ քրեական գործ հարուցելը մերժելու մասին կա´մ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում կայացներ:

Բացի այդ սույնով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին Ընկերության ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները (այդ թվում կին մասնագետները և օտարերկրյա անձիք), որոնք գտնվել են Ամուլսար հանքի տարածք մուտք գործելու հատվածում, ապօրինաբար այդ ճանապարհները փակած մի խումբ հանցագործ անձանց կողմից ծեծի են ենթարկվել, որի արդյունքում ներկայումս մի քանի անձ տարբեր ծանր և թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակում գործած անձիք եղել են զինված, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենը կատարվել է Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ, ովքեր ցուցաբերել են անգործություն:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1.պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Ոստիկանության խնդիրներից է նաև հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, որը լուծելու համար Օրենսդիրը Ոստիկանությանը վերապահել է մի շարք պարտականություններ և իրավունքներ:

ՄԻԵԿ կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավասու է անարգել օգտվելու իր գույքից: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում նաև առանձնացվել է սեփականության հետևյալ տեսակները՝ կենսաթոշակի նկատմամբ, աշխատավարձի նկատմամբ, որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքները և այլն /MALIK v. THE UNITED KINGDOM 2012, Wessels-Begervoet v The Netherlands 1986/:

Վերը շարադրված փաստական հանգամանքները համադրելով վերը շարադրված իրավանորմերի հետ՝ ստացվում է հետևյալ իրավիճակը. Ոստիկանության ոչ իրավաչափ անգործության հետևանքով խախտվեն են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ սեփականության, ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված աշխատանքային իրավունքները, որի արդյունքում մենք՝ ներքոստորագրյալներս, զրկվել ենք որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքից, աշխատավարձի նկատմամբ իրավունքից, այն պարագայում, երբ մենք երկար ժամանակ աշխատել ենք Ընկերությունում՝ ընդ որում մեր մասնագիտություններին համապատասխան, ստացել ենք աշխատավարձ, մինչ այս դեպքերը Ընկերությունը մեզ հետ աշխատանքային պայմանագրերը լուծելու մտադրություն չի ունեցել, իսկ ներկայումս ստեղծված պայմաններում գտնվում ենք պարապուրդում:

Ավելին՝ հարկ է նկատել, որ ՀՀ-ի կողմից վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա»-ի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով :

Վերոգրյալն ամփոփելով և արձանագրելով, որ սույն պարագայում առկա է մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ խնդրում ենք սույն բողոքն ընդունել քննարկման, որոշում ընդունել մեր՝ սեփականության և աշխատանքային իրավունքների խախտման մասին, խախտում կատարած պետական մարմնին առաջարկել անհապաղ վերացնել խախտումը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 27/08/2018  |  ԼՐԱՀՈՍԲախում՝ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների միջև
13:17 27/08/2018  |  ԼՐԱՀՈՍԲնապահպանության նախարարությունը կոչ է անում «Լիդիան Արմենիա»-ին զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց. նշանակվել է նոր փորձաքննություն
15:38 20/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցները բաց նամակ են հղել ՄԻՊ-ին և ոստիկանությանը
19:06 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարն ընդունել է «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին
14:17 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ես ինքս իմ կամ իմ երեխայի թշնամին չեմ. մտահոգվելու որևէ առիթ չկա». «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից
12:28 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականցնում. 168.am
15:08 09/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին
14:54 09/08/2018  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ Ամուլսարում 
17:38 03/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան ինթերնեյշնլ»- ը հայտնում է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակը ներդրումային շուկային ներկայացնելու մասին
12:22 31/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի հանքավայրի տարածքում հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են (տեսանյութ)

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]