Թեմաներ
Շաբաթ 12 / 15 / 2018
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ 6 °C
-1 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/15/2018   00:17 Խոշոր վթար՝ Դավիթ Բեկի փողոցում. բախվել է երեք ավտոմեքենա 12/14/2018   22:28 MMA. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց (տեսանյութ) 12/14/2018   22:18 Ոչ հիմնական շինությունների խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում 12/14/2018   22:13 Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները 12/14/2018   22:02 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ 12/14/2018   22:00 Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը 12/14/2018   21:24 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է 12/14/2018   21:21 ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին 12/14/2018   21:14 Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել 12/14/2018   20:29 Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/14/2018   20:25 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է 12/14/2018   20:12 ԼՂ համակարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան 12/14/2018   20:10 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ 12/14/2018   19:26 ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով շարունակում են նյութեր նախապատրաստվել. ամփոփում 12/14/2018   19:20 Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը 13 Դեկտեմբերի, 2018 12/14/2018   19:10 Ժնևում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին ներկա է եղել վարչապետի պաշտոնակատրի տիկին Աննա Հակոբյանը 12/14/2018   18:50 ԱՆ պատվիարկությունը Գերմանիայում ուսումնասիրել է անչափահաս ազատազրկվածների հետ աշխատելու առանձնահատկությունները 12/14/2018   18:44 Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին 12/14/2018   18:41 Դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումները Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալների հետ 12/14/2018   18:37 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար 12/14/2018   18:33 Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում 12/14/2018   18:26 Երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 12/14/2018   18:07 ԱՆ պատվիարկությունը Գերմանիայում ուսումնասիրել է  անչափահաս ազատազրկվածների հետ աշխատելու առանձնահատկությունները 12/14/2018   18:04 Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ 12/14/2018   18:02 Պրոբացիայի պետական ծառայությունում առկա են համակարգային խնդիրներ․ հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց 12/14/2018   17:59 Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով 12/14/2018   17:56 Կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 12/14/2018   17:53 Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 12/14/2018   17:49 Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել. Դավիթ Բաբայան 12/14/2018   17:45 ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, պարզվել են նոր հանգամանքներ  12/14/2018   17:27 «Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց». Արմեն Գևորգյան 12/14/2018   16:50 Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ 12/14/2018   16:47 «Եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը». Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին 12/14/2018   16:44 Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո 12/14/2018   16:37 «Մարտի 1»-ի քրեական գործով 10 սպանությունները չբացահայտելու անկարողությունը բարդելու են իրենց հորինած կեղծ ապացույցների վրա. Վահագն Հարությունյան 12/14/2018   16:34 Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Դատարանը մերժեց միջնորդությունը 12/14/2018   16:28 Վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով, մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 12/14/2018   16:23 Քննարկվել են Հայաստանում խնամակալության և հոգեբարձության մարմինների հանձնաժողովների գործունեության հետ կապված վերլուծության արդյունքները 12/14/2018   16:17 Բավարարվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվողի արդարացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը 12/14/2018   15:47 Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/14/2018   15:37 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ 12/14/2018   15:08 Հայկակ Արշամյանին հաջողվել է վերադարձնել վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ 12/14/2018   14:52 Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել տոն օրերին զգոն լինել Հայաստանում. պարզաբանում են դեսպանատնից 12/14/2018   14:46 Զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու Ալիեւի անկեղծ տրամադրվածությունը. Լավրով 12/14/2018   14:33 Մեծ պատիվ էր զինակցել բարեխիղճ ծառայությամբ մեր պաշտպանական համակարգը հզորացրած սպաներին և զինծառայողներին. Լևոն Մնացականյան 12/14/2018   14:28 Այցելություն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն 12/14/2018   14:22 Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 զոհ, 1 վիրավոր 12/14/2018   14:13 Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ստիպված են ևս երկու ամիս սպասել՝ մատնված լինելով պարապուրդի. 168.am 12/14/2018   13:57 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին և People in need ՀԿ-ի գործադիր տնօրենին 12/14/2018   13:55 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
12/14/2018   16:28 Վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով, մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 12/14/2018   10:05 Օպտիմալացում. Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ՝ երեքի փոխարեն. «Հրապարակ» 12/14/2018   11:35 16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը՝ նրան պաշտպանելու համար 12/13/2018   12:03 Վերաքննիչը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը 12/13/2018   23:14 Հայաստանում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի. Վահագն Հարությունյան 12/13/2018   09:49 Քրեական հեղինակություն համարվող Զապը համագործակցել է ոտիկանության հետ եւ մատնել Նարեկ Սարգսյանին. «Ժամանակ» 12/14/2018   11:57 Ովքե՞ր են ֆինանսավորել հաղթածների նախընտրական քարոզարշավը. Hetq.am 12/13/2018   13:04 «Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել». Նիկոլ Փաշինյան 12/14/2018   09:39 Թոխմախի Մհերի «քայլը». Նա աջակցել է Ալեն Սիմոնյանին. «Ժամանակ» 12/13/2018   14:08 «Լուրերում» մերժում են Պետրոսին. Պետրոս Ղազարյանի հնարավոր նշանակման պատճառով Հանրայինում լարված իրավիճակ է 12/13/2018   16:55 Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է 12/13/2018   09:34 Պայթյուն գազալցակայանում. կա տուժած 12/13/2018   17:16 «Նման խոսակցություն մեր և հանրապետության նախագահի միջև ընդհանրապես չի եղել». Վիտալի Բալասանյանը՝ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին. 168.am 12/13/2018   11:41 Անդրանիկ Սողոյանի մասնակցությունը նարեկ Սարգսյանի հայտնաբերման գործում բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն 12/13/2018   14:39 Արմեն Գևորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է և ցուցմունք տվել 12/14/2018   12:01 Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը 12/14/2018   15:47 Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/13/2018   10:36 Ծառուկյանն իր կուսակիցներին խաբել է՝ ոչ մի կոալիցիա էլ չէր լինելու. «Ժամանակ» 12/13/2018   09:29 Արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը. ով է նա. «Հրապարակ» 12/14/2018   15:37 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ

«Ով ասում է`պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր». Տիգրան Աբրահամյան. «Առավոտ» 08/25/2018   11:48  |  Հարցազրույց

«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Մամուլում հրապարակումներ եղան, որ Արցախում են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մի փոքր կգաղտնազերծե՞ք, երեք նախագահների հավաքի «ինֆորմացիոն առիթը» ո՞րն էր, ի՞նչ մտահոգություններ են ունեցել նախագահները, ի՞նչ հարցեր են քննարկել:

– Ճիշտն ասած, ինձ լիազորված չեմ համարում մեկնաբանելու նմանատիպ այցերը, բայց չեմ կարծում, որ դրանց պետք է ինչ որ խորհրդավոր երանգներ հաղորդել: Արկադի Ղուկասյանն Արցախի նախկին նախագահներից է, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Անկախ նրանց քաղաքական գործունեության հետ կապված տարբեր մոտեցումներից, երկուսն էլ կանգնած են Արցախյան շարժման, բանակաշինության ակունքներում: Ավելին, տարօրինակ կդիտվեր, եթե նրանք Արցախ չայցելեն:

– Այս հարցը արծարծվում էր հատկապես այն համատեքստում, որ որոշ ուժեր Արցախը փորձում էին ներկայացնել որպես հակահեղափոխական հարթակ: Ինչպե՞ս կգնահատեք այս միտումները:

– Եթե մեկ բառով՝ շատ վտանգավոր: Նկատելի է, որ որոշ խմբեր փորձում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել սեփական անբիցիաների բավարարման, մեր ժողովրդի՝ արցախյան եւ հայաստանյան հատվածում ապրող մարդկանց միջեւ թշնամություն սերմանելու, ստեղծված էմոցիոնալ դաշտը՝ բացասական լիցքերի մասով ուղղորդելու՝ առաջին հայացքից Արցախի իշխանությունների, սակայն իրականում Արցախի դեմ: Ակամայից կամ միգուցե միտումնավոր, վերջին մի քանի ամսում Արցախի մասին մեծ թվով ապատեղեկատվություն հոսեց դաշտ, որը անվտանգության սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար: Մենք անվտանգության միեւնույն համակարգում, նույն հայրենիքի տարբեր հատվածներ ենք. Արցախի դեմ ներքին կամ արտաքին ոտնձգությունները հարված են եւ Արցախին, եւ Հայաստանին: Առանց ուժեղ Հայաստան չկա ուժեղ Արցախ եւ հակառակը: Արցախը բացառապես պետք է դիտել որպես միասնության, համերաշխության, համախմբվածության հարթակ:

– Ինչպիսին է Արցախի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, ինչպես 1-2 ամիս առաջ ներկայացնում էին որոշ գործիչներ:

– Արտահերթ ընտրությունների առաջ քաշումը կեղծ օրակարգ է, որը հանրային աջակցություն չունի: Իրականում այն պահից սկսած, երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քաղաքական դաշտում որոշակի աշխուժություն նկատվեց: Իրականում նույնիսկ արտահերթ ընտրությունների մասին խոսող գործիչները գիտակցում են, որ այս պահին դրա նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը չկա, իսկ նրանց գործունեությունն ավելի շատ ուղղված է 2020 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստմանը: Տպավորության կա, որ որոշ ուժեր ժամանակից շուտ ընտրական կամպանիա են սկսել: Դա է միգուցե պատճառը, որ կողքից այդ ակտիվությունը որպես արտահերթ կամ ստանդարտից դուրս գործընթացի մեկնարկ է դիտվում:

– Իր հրավիրած հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր մոտեցումը`Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչը Ադրբեջանում ջղաձգումների տեղիք էր տվել: Այս հայտարարություններն արդեն գործնական փուլ մտնո՞ւմ են, պատշաճ դիվանագիտական խողովակներով այս հարցերն արդեն կարգավորման փուլ մտնում ե՞ն:

– ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ գործնական փուլ մտնելու կամ դիվանագիտական խողովակներով աշխատանքներ տանելու վերաբերյալ առավել հստակ կարող են մեկնաբանել այն կառույցները, որոնք օժտված են այդ լիազորություններով: Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին հայտարարությանը, ապա այո, դա առաջնահերթություն է, առանց որի անհնար է խոսել գործընթացում էական տեղաշարժերի մասին: Ադրբեջանի ջղաձգումները սպասելի էին, որովհետեւ դրանք մշտապես դրսեւորվել են այս հարցով մեր կողմից հնչեցվող նմանատիպ հայտարարությունների ժամանակ:

– Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբից եւս արձագանք չեղավ. տեղեկություններ ունե՞ք համանախագահ երկրներն ի՞նչ վերաբերմունք ունեն այս ամենին:

– Կարծում եմ՝ համանախագահները լիարժեքորեն կիսում են այն մոտեցումը, որը բանակցությունների արդյունավետության հիմքում Արցախի լիարժեք մասնակցության հարցն է, սակայն հասկանալի է, որ նրանք այս պահին չեն անի այնպիսի հայտարարություններ, որոնք մի քանի կետով կողմերին հետ կմղի տեսականորեն առկա հանդիպման հնարավորությունից:

– Ադրբեջանում ՌԴ դեսպանը վերջերս խոսել էր բանակցային գործընթացում առաջընթացի մասին. բանակցությունները վերսկսվե՞լ են, արդյունքներ կա՞ն:

– Իսկ Ադրբեջանը պատրաստ է՞ դրան: Միանշանակ՝ ոչ: Միայն հայկական կողմերի պատրաստակամ լինելն Ադրբեջանին չի կարող վերադարձնել բանակցությունների սեղան:Նախ պետք է կողմերի միջեւ վստահություն ստեղծել, ապա նոր մտածել բանակցությունների հնարավոր վերսկսման մասին: Ներկայումս այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի քայլ չի իրականացնում, դա է պատճառը, որ պատասխանս մի փոքր հոռետեսական ստացվեց:

– Մեր նախորդ զրույցներից մեկում մտավախություն էիք հայտնել պատերազմական գործողությունների վերսկսման մասին, նման մտահոգություններ հնչեցին նաեւ Արցախի հասարակական շրջանակներից, նման մտավախությունների մասին խոսվում է նաեւ Հայաստանում, անգամ ժամկետներ են մատնանշվում: Պատերազմի վերսկսման վտանգը դեռ կա՞, աշխարհաքաղաքական իրավիճակի լարումը տարածաշրջանում մեծացնո՞ւմ է այդ վտանգը, թե՞ հակառակը:

– Պատերազմի վտանգ միշտ կա. ինչ որ փուլում դրա հավանականությունը ավելանում է կամ նվազում:Մինչեւ հարցին առավել հանգամանալից անդրադառնալը մի նկատառում. մեր հասարակության որոշ խմբեր սկսել են մի փոքր նյարդային արձագանքել պատերազմի կամ հակառակորդի ակտիվության մասին մեկնաբանություններին: Չգիտես թե ինչու կեղծ օրակարգ է առաջ եկել. ով ասում է, որ պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր»: Շատ շատ վտանգավոր միտում է ոչ միայն հասարակությունը «մենք»-ի եւ «դուք»-ի բաժանելու առումով, այլ իրավիճակի մասին սթափ գնահատականները հասարակությանը փոխանցելու առումով: Ընդ որում, ռազմաքաղաքական բարդ իրավիճակի մասին գնահատականներ հնչեցրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը խոսում է այն մասին, որ վարչապետը իրավիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություն ստանում է: Իսկ թե որն է՞ հասարակության որոշ խմբերի՝ իրավիճակի ակտիվացման մասին հայտարարություններին անհամաչափ արձագանքելը, բարդ է ասել:

-Ի՞նչ հիմքեր կան իրավիճակի ակտիվացման անխուսափելիության մասին բարձրաձայնվող կարծիքներում:

-Առաջին, բանակցությունների բացակայությունը: Երկրորդ`Ադրբեջանի կողմից շարունակվող սպառազինության մրցավազքը: Երրորդ` Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարության ամենաբարձր մակարդակով հարցը ռազմական ճանապարհով լուծելու շարունակական հայտարարությունները: Չորրորդ` չընդհատվող հայատյացության, ատելության ու պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին ակտիվ քարոզչությունը:

Հինգերորդ` արտերկրի լոբբիստական խմբերի, փորձագետների, լրատվամիջոցների, առանձին լրագրողների հետ տարվող աշխատանքները՝ իրավիճակը Ադրբեջանի համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու վերաբերյալ: Վեցերորդ` տարբեր զորատեսակների մասնակցությամբ եւ տարբեր մասշտաբների զորավարժությունները (նաեւ առաջնագծին բավականին մոտ հատվածներում): Յոթերորդ`լրատվական դաշտի նախապատրաստումը, որն արտահայտվում է մի կողմից հակառակ տեսակետն արտահայտող, երկրի ու հատկապես զինված ուժերի մասին պաշտոնական տեսակետը չկիսող լրագրողների, սոցիալական ցանցի ակտիվ օգտատետերի նկատմամբ հաշվեհարդարից՝ մինչեւ լրատվական դաշտի կենտրոնացում` մեկ կենտրոնից տեղեկատվությունը փոխանցելու, եղածը ֆիլտրելու օրենսդրական հնարավորությունների ստեղծում:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:09 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու. Փաշինյան
17:26 02/08/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱլիևը սպառնում է. 168.am
16:17 02/08/2018  |  ԼՐԱՀՈՍԶոյա Թադևոսյանը ներողություն է խնդրում
15:06 01/08/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄեր բոլորի հայրենիքը սկսում է առաջնագծից. Արթուր Աղաբեկյանը դիմում է հայրենակիցներին՝ միանալ Արշավիր Ղարամյանի կոչին
13:58 01/08/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱյսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց. Արշավիր Ղարամյան
13:16 01/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ ներկայացուցչի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է. Ստեփանակերտ. News.am
15:31 25/07/2018  |  ԼՐԱՀՈՍԹեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան. Դավիթ Տոնոյան
16:37 23/07/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է. Նախարար
16:32 23/07/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՑավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը». Դավիթ Տոնոյան  
09:52 20/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Տեսանյութեր

12/14/2018   11:50 Շուկայականից խիստ ցածր են գնահատվել ջրանցքները, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերը և իրացվել

Տեսադարան

12/03/2018   16:06 Վատթարագույն բողոքի ակցիաները Փարիզում վերջին 50 տարիների ընթացքում

գործընկերներ

Արխիվ

[]