Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Այսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում. Նորայր Նորիկյան 08/18/2018   18:40  |  Մեկնաբանություն

Որքան էլ որ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, իմ կարծիքով, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Ավելին, այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ: Նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս:

Չգիտեմ, թե ովքեր են վարչապետին խորհուրդ տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու, դատական համակարգի հասցեին այդպիսի կոշտ տոնայնությամբ արտահայտվելու և անցումային արդարադատություն իրականացնելու համար, այդուհանդերձ, իմ կարծիքով, նոր իշխանության առաջին 100 օրվա գործունեությունն իրավական հատվածում ավելի ճիշտ է և պետք է նույն տրամադրվածությամբ շարունակել, քան այն, ինչ նախատեսվում է իրականացնել:

Գոնե ինքս վստահ եմ, որ առկա են բոլոր իրավական գործիքները՝ մեր երկրում օրինականության վերականգնման ու հաստատման, ինչպես նաև բոլոր մեղավորներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի այդ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ դատաիրավական համակարգում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ՝ սկսած սահմանադրական դատարանից, բարձրագույն դատական խորհրդից, գլխավոր դատախազությունից և մնացած մյուս համակարգերից անխտիր...
Բայց դա պետք է իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության իրավական գործող ընթացակարգերը:
Այն ինչ նախատեսվում է իրականացնել առաջիկայում, ռիսկային խաղադրույք է ապագայի նկատմամբ՝ անորոշ ելքով:

Որքան էլ որ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, իմ կարծիքով, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Ավելին, այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ:

Այո՛, անկասկած, գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի և համապատասխանեցվի մեր զարգացման արդի պայմաններին ու պահանջներին, առավել ևս, երբ այն ընդունվել է Սերժ Սարգսյանի քմահաճույքով ու անձնական պատվերով, բայց այն պետք է իրականացնել խորհրդարանական ընտրություններից հետո, ավելի համբերատար ու հասարակական լուրջ քննարկումներից հետո:

Այս պայմաններում չեմ կասկածում, որ իրականացվող ներկայիս գործընթացներն ինքնըստինքյան բերելու են նրան, որ խորհրդարանն այսպես թե այնպես չի ընտրելու այլ վարչապետ, հետևաբար՝ Ազգային ժողովն էլ արձակվելու է իրավունքի ուժով: 

Ստացվում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար նախ պետք է ստիպել ու ճնշում գործադրել Ազգային ժողովի վրա՝ փոխելու սահմանադրությունը, այնուհետև նորից ստիպել՝ ինքնալուծարման մասին որոշում կայացնելու համար:

Այսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում, ուստի, իմ կարծիքով, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որևէ կարիք չկա փոփոխել սահմանադրությունը, առավել ևս, երբ այն իրականացնելու համար գործող ընթացակարգը հնարավոր է ապահովել առանց քաղաքական կատակլիզմի:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության իրականացմանը, ապա կարծում եմ, որ այդ ինստիտուտը գործարկելու համար նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն է տևելու այդ փուլը,
2. Արդյո՞ք գոյություն ունեցող իրավական գործիքակազմը անհրաժեշտ ու բավարար չէ երկրում օրինականության վերականգնման ու հաստատման համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ չափորոշիչներով է որոշվել, որ այդ գործիքակազմերը բավարար չեն:
3. Ի՞նչ կառույցներ են օժտված լինելու անցումային արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, ինչպե՞ս և ու՞մ կողմից են դրանք ձևավորվելու, ովքե՞ր են ընդգրկվելու այդ կառույցներում և ի՞նչ չափորոշիչներով:
4. Արդյո՞ք բողոքարկելի են լինելու անցումային արդարադատություն իրականացնող մարմինների կողմից ընդունված որոշումները, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչու՞, իսկ եթե այո, ապա ու՞մ պետք է բողոքարկվի և ի՞նչ իրավական ընթացակարգերով:

Հարցերն իսկապես շատ են և բոլորս յուրովի ունենք մեր մտահոգությունները: 

Այս իրավիճակում ինքս առաջնորդվում եմ «Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով, և մնում եմ այն համոզմանը, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին պետք է սևեռվի միայն ու միայն հնարավորինս արագ արտահերթ խորհդրանական ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ, որից հետո, վստահ եմ, ստանալով հասարակության վստահությունը մեծամասնություն ձևավորելու համար, ինքնաբերաբար կստանա նաև լեգիտիմ իրավունք՝ Սահմանադրական դատարանում, բարձրագույն դատական խորհրդում, դատական համակարգում, գլխավոր դատախազությունում և մնացած այլ իրավական համակարգերում արմատական փոփոխություններ իրականացնելու համար…»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:40 02/08/2018  |  ԼՐԱՀՈՍԴատավորին տրվող նվերի գումարը չպետք է գերազանցի 100 հազար դրամը
21:39 31/07/2018Հայաստանի Հանրապետության վարչապետի հեռախոսազրույցը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի հետ
22:20 03/07/2018  |  ՄեկնաբանությունՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրել Միքայել Հարությունյանին. Փաստաբան
17:02 17/06/2018  |  ԼՐԱՀՈՍԵթե պարզվի, որ որեւէ դատավոր գործում է անձնական, կոռուպցիոն, կլանային շահագրգռությունից, վայը եկել և տարել է. Փաշինյանը` դատավորներին
13:31 17/06/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն «աշխարհի լավագույն կործանիչներից» մեկի օդաչուի խցիկից լուսանկար է հրապարակել
18:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովը հավանություն տվեց Փաշինյանի կառավարության ծրագրին
17:49 07/06/2018  |  ՔաղաքականԴուք շատերի կոկորդին եք կանգնած. Արարատ Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
20:01 29/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան
19:13 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՌԱԿ-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ քաղաքական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի զարգացմանը
21:13 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]