ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման. Աշոտ Ղուլյան 08/16/2018 10:59 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման:
«Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ՝ նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ լրացուցիչ իմպուլսներով կարելի է խթանել բանակցային գործընթացը: Մենք երկու հիմնական խնդիր ունենք, որոնցից մեկը խորքային է՝ բանակցային գործընթացում շատ վաղուց խախտվել է ձևաչափը: 1997-1998 թվականներից հետո բանակցային ձևաչափն աղճատված է, այսինքն Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին: Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես փոխել են իրենց ընդհանուր կառուցվածքը և, եթե մինչև այդ բանակցություններ տեղի են ունեցել ակտիվ երկխոսության ճանապարհով, ապա այսօր ամեն ինչ փոխվել է` անցել են մաքոքային դիվանագիտության, այսինքն` միջնորդներն են այցելում բոլոր կողմերին»,- նշեց Ղուլյանը:
Նա առանձնացրեց նաև մեկ այլ խնդիր, որը բանակցային գործընթացը չի խթանում, այն է` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կառուցակարգեր մտածել, որտեղ կոնֆլիկտը երևում է որպես հայ-ադրբեջանական:
«Հենց այս պատճառաբանությամբ է, որ Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում: Այս ամենը միջոցներ են` արդարացնելու ադրբեջանական այն կարծրատիպը, որով փորձում են ցույց տալ թե կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Բացի եռակողմ հանդիպումից, կարծում եմ, այլ տարբերակ չի կարող լինել, քանի որ շատ վաղուց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը պաշտոնապես հաստատված է փաստաթղթերով` ամենաբարձրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովն է»,- նշեց Ղուլյանը:
Նա վստահեցրեց, որ կան փաստաթղթեր, և համաձայն դրանց՝ Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին անհերքելի է: ԱՀ Աժ նախագահի կարծիքով՝ բանակցություններին Արցախի մասնակցելու՝ Ադրբեջանի պատասխանից շատ պարզ կերևա, իրենք ցանկանում են իրական կարգավորում, թե խնդիր են դրել հետաձգել հիմնախնդրի կարգավորումը:
«Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից»,- շեշտեց Աշոտ Ղուլյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Արցախում կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտն է համարում ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ