ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ պետը, վերաքննիչ դատարանի որոշման հիմքերին ծանոթ չլինելով, պնդում է՝ որոշումն ապօրինի է, և հույս ունի, որ Քոչարյանը կրկին կհայտնվի անազատության մեջ 08/16/2018 14:16 | ԼՐԱՀՈՍ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, և վերջինս կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սասուն Խաչատրյանը:
Հարցին, թե Քոչարյանը կարո՞ղ է լքել երկիրը, ՀՔԾ պետը պատասխանեց, որ ներկայումս Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, սակայն չեմ կարծում, թե նա կլքի երկիրը, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց։
ՀՔԾ- պետն այսօր կրկնեց իր դիրքորոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝ կալանավորումը վերացնելու՝ վերաքննիչ որոշման ապօրինության վերաբերյալ, միևնույն ժամանակ նաև նշեց, որ դատավոր Ազարյանը բողոքի քննության ժամանակ բարձրաձայնել է, որ աշխատել է 2-րդ նախագահի աշխատակազմում և որ բողոքը քննելու առումով որևէ կաշկանդվածություն չունի:
«Այդ փաստը ես էլ չէի գնահատի նրա անկողմնակալության մասին, սակայն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ, քանի որ «Մարտի 1»-ին գործով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ»,- հայտարարեց ՀՔԾ պետը:
Նշենք, որ բողոքի քննության ժամանակ կողմերը՝ այդ թվում նաև դատախազները նախագահողին ինքնաբացարկ չեն հայտնել և միայն իրենց համար ոչ ցանկալի որոշում կայացնելուց հետո՝ այս հարցը դրվեց շրջանառության մեջ:
Լրագրողի հարցին, իսկ դատախազները տեղյա՞կ չէին, որ Ազարյանը «Մարտի 1-ի» գործով դատավճիռներ է կայացրել՝ ՀՔԾ պետը պատասխանեց. «Կարող էին նաև տեղյակ չլինել»:
ՀՔԾ-ի պետի այս հայտարարությունը պարզապես հաստատումն էր նրա, որ «Մարտի 1-ի» գործը քննող ՀՔԾ քննիչները ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությանը ներկայացրած 2 դատախազները գործի ծավալի մասին ամբողջական տեղեկություն չունեն կամ ունեն, սակայն նախաքննական մարմնի և դրա ղեկավարումն իրականացնող դատախազների միջև մեղմ ասած տարաձայնություններ կան:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, վերացրել է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն անձեռնմխելի է:
Այս ամենից ժամեր անց Հատուկ Քննչական ծառայությունը դեռևս որոշման հիմքերին ծանոթ չլինելով հայտարարեց, որ որոշման վերացումն ապօրինի է և, որ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել