ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1 տարի 2 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Վանիկ Վարդանյանը գրավի կիրառմամբ ազատ կարձակվի 08/15/2018 12:26 | Քրեական խրոնիկոն
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչվեց:
Այսօր դատարանը բավարարեց 65-ամյա դատավոր Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը և Վանիկ Վարդանյանը 5 մլն ՀՀ դրամ գրավի կիրառմամբ ազատ կարձակվի:
Նշենք, որ դատախազը միջնորդության դեմ չի առարկել:
Վանիկ Վարդանյանը ով 1 տարի 2 ամիս գտնվում էր կալանքի տակ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք քրեական գործով անցնում են 13 մեղադրյալ, նրանցից կալանքի տակ էին գտնվում 5-ը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նրա վարորդ Կարեն Մարտիկյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը:
7 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և միայն Ռոբերտ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն:
Այսպիսով, Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:
Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:
Գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:
Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել