ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սևանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողները եւ վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել 08/08/2018 11:57 | ԼՐԱՀՈՍ
Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
«Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը եւ նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Սեւանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի եւ առողջության համար: Այս անհիմն կարծիքին ավելանում են նաեւ իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող ապատեղեկատվություններ սոցցանցերով կամ առանձին լրատվամիջոցներով, որ իբր ծովագյուղցի ձկնորսի ցանցում ծովահրեշ է հայտնվել, որ զանազան այլ վտանգների հետ է կապված Սեւանա լճի ափին հանգստանալը կամ լճում լողանալը: Այս շինծու քարոզչությունը հանգեցրել է նրան, որ այս հանգստյան սեզոնում Սեւանի ափին կտրուկ նվազել է հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Փոխարենը պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվության հետեւանքով»,-իրենց պահանջը ներկայացրին տնտեսավարողները եւ վարձակալները:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիա իրականացնողներին տեղեկացրեց, որ թե իր, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, թե «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի կողմից արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության, հանգստյան անվտանգ սեզոնի կազմակերպման հետ կապված հարցերում:
«Մենք հավաստում ենք, որ Ձեր, ՀՀ առողջապահության նախարարի ու ազգային պարկի տնօրենի կողմից վերջերս իրականացված ակցիաների արդյունքում Սեւանի հանգստյան գոտիներում սկսեց աճել հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Սակայն դրանից օրեր անց հետեւեցին որոշ բնապահպանների հայտարարությունները Սեւանա լճի ջրի թունավորված լինելու մասին, եւ ամեն ինչ գնաց արդեն հակառակ հունով:
Մենք խնդրում ու պահանջում ենք՝ հրապարակավ լաբորատոր փորձաքննության ենթարկել Սեւանի ջուրը եւ պետական մարմինների միջոցով հավաստել, որ այն մաքուր է, վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը: Ազգային պարկի տնօրենը հայտարարում է, որ ինքը Սեւանի ջուրը խմելուց հետո միանգամայն առողջ է, բայց առանձին լրատվամիջոցներ միտումնավոր կեղծում են իրականությունը եւ հայտարարում, թե Վահե Գուլանյանի ինքնազգացողությունը սաստիկ վատացել է, որից հետո նա իբր տեղափոխվել է հիվանդանոց: Ինչո՞ւ հանրությունը ազգային պարկի տնօրենի խոսքին հավատ չի ընծայում, իսկ ապատեղեկատվություն տարածողներին ուզում է հավատալ: Հանգստյան սեզոնն արդեն կիսվում է, իսկ եթե մենք այս ոչ բավարար տեմպերով փակենք այն, չենք կարողանա աշխատավարձ վճարել, հարկային պարտավորությունները կատարել»,-բողոքեցին տնտեսավարողները:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում հեռախոսով կապ հաստատեց Բնապահպանության եւ Առողջապահության նախարարների հետ՝ նրանց ներկայացնելով տնտեսավարողների մտահոգությունը եւ ստեղծված իրավիճակը: Մարզպետի եւ նախարարների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը Սեւանի ափ անհիմն տեղեկությունների պատճառով նվազման միտումներ չդրսեւորի:
«Մենք ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն: Միաժամանակ կառավարության հետ համատեղ մշակում ենք ձմեռային տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ներդրումային քաղաքականություն, որպեսզի մոտ ապագայում հանգստյան սեզոնը դառնա ավելի տեւական ու եկամտաբեր»,-բողոքի ակցիա իրականացնողներին դիմեց մարզպետը՝ հորդորելով դադարեցնել բողոքի ակցիան եւ անցնել իրենց առօրյա աշխատանքին:
Խոսրով Խլղաթյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ