ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը ցանկանում է ԱԺ-ում կանանց թիվը հասցնել 40%-ի 08/08/2018 10:58 | Հարցազրույց
Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները:
Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն: Ընտրական օրենսգրքի, խորհրդարանում կին պատգամավորների թվի ավելացման և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:
-Ձեր ներկայացրած առաջարկությունների փաթեթն արդեն գտնվում է Կառավարությունում: Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն գործադիրի կողմից:
-Հիմնականում բոլոր առաջարկները լավն են, և Կառավարությունը պետք է պարզապես կարծիք հայտնի՝ արդյոք դրանք իրատեսակա՞ն են տվյալ ժամանակահատվածում իրականացնելու համար: Երկու հարց կա, որ հակասական են՝ բաց և փակ համամասնական ընտրակարգերի վերաբերյալ. դրանցից միայն մեկը պետք է ընդունվի:
-«Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջարկեցին նոր ընտրական օրենսգրքում ամրագրել փակ համամասնական ընտրակարգը: Ո՞րն է դրա առավելությունը բաց համամասնականի նկատմամբ:
-Բաց համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունն այբբենական կարգով է ցուցակ է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ հետագայում, երբ ընտրողը քվեաթերթիկի հակառակ կողմում նախապատվություն է տալիս որևէ թեկնածուի, արդեն շատ ձայներ ստացած թեկնածուները մանդատ ստանալու հնարավորություն են ունենում՝, անկախ ցուցակում զբաղեցրած տեղից: Փակ համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունը ներկայացնում է ցուցակն իր նախընտրած հերթականությամբ, և ինչքան շատ տոկոս է ստանում ընտրության արդյունքում, այնքան շատ մարդիկ են այդ ցուցակից ըստ հերթականության անցնում ԱԺ:
Առաջարկում էիք տղամարդ և կին պատգամավորների համամասնությունը խորհրդարանում հասցնել 60-40%-ի: Քաղաքական կուսակցությունները պատրա՞ստ են այսօր խորհրդարանում այդքան մեծ թվով կին պատգամավորներ ունենալուն:
Հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը, շատ կանայք ցանկություն են հայտնում ընդգրկվել կուսակցության ցուցակում, մասնակցել ընտրություններին և աշխատել ԱԺ-ում: Նախկինում նրանք խուսափում էին դրանից, որովհետև կուսակցություններում չկա ներքին ժողովրդավարություն, և կանանց մոտ մտավախություն կար՝ կուսակցություն գալու մեխանիզմների, ցուցակում անցողիկ տեղերում հայտնվելու և մանդատ ստանալու հետ կապված: Իսկ, եթե 60-40% լիներ համամասնությունը, կանայք կիմանային, որ այդպիսի պահանջ կա կուսակցությունների առջև դրված, որ իրենց ակտիվությունը կգնահատվի, և նրանք կլինեն ցուցակի այնպիսի տեղերում, որ իրենք հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և անցնել Ազգային ժողով: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, առհասարակ խնդիր չունեն ընտրություններին մասնակցելու: Նրանք ոչ քարոզարշավին մասնակցելու բարդություններ ունեն, ոչ քարոզարշավը կազմակերպելու համար ֆինանսական խնդիրներ ունեն: Որևէ բարդություն տղամարդիկ չունեն ոչ կուսակցություններում, ոչ էլ ընտրողների հետ կապված:
-Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրումը հակասական մեկնաբանությունների արժանացավ: Քաղաքացիների մի մասի հիմնական դժգոհությունն այն է, որ Մարությանը քաղաքական կենսագրություն չունի: Ինչո՞վ էր նա գերազանցում իր կուսակից-մրցակիցներին:
-Հայկը մեծ քաղաքական կենսագրություն ունի: Նա վերջին տարիներին շատ ակտիվ հանրային գործունեություն է ծավալել, մասնակցել է Մաշտոցի պուրակի, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին, հեղափոխության օրերին էլ միշտ շատ աջակցող դիրք է բռնել: Ով էլ լինի, հակասական ինչ-որ բան են գտնելու: Ծրագիրը կներկայացնեն, նա կսկսի իր քարոզարշավը, քաղաքի զարգացման հետ կապված իր գաղափարները կարտահայտի, և ամեն ինչ նորմալ կլինի:
Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ