Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Lragir.am կայքում հրապարակված Հարկային մարմինները գործարարներին տրամադրում են վարչապետի դեմ. Ահազանգ վերնագրով տեսանյութի վերաբերյալ 08/08/2018   18:43  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որդեգրել է բոլորի համար գործունեության հավասար դաշտ ապահովելու քաղաքականություն՝ որպես առաջնահերթություն ընդգծելով օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Միաժամանակ, ՊԵԿ գործելաոճի առանցքում գործընկերային շփումն է, որի համաձայն յուրաքանչյուր քայլ լինելու է թափանցիկ և բիզնեսի շահերից բխող: Թերևս սրանք միայն խոսքեր չեն, քանի որ ամիս առ ամիս ավելացող հարկային մուտքերի աճը ևս ապացուցում է, որ ՊԵԿ կողմից իրականացվող գործունեությունը ամբողջովին արտացոլում է վերջին ամիսներին երկրում տիրող նոր իրողությունները: Այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ Lragir.am յութուբյան էջում հարկային մարմնի գործունեությանն առնչվող տեսանյութին և ներկայացնել ՊԵԿ նկատառումները, քանի որ նման ապատեղեկատվության տարածումը կարող է անհանգստության ալիք բարձրացնել որոշ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների մոտ: Ինչ խոսք, տեսանյութից ակնհայտ է, որ հարկային օրենսդրության որոշ դրույթների մասին ելույթ ունեցող անձի (այսուհետ՝ հեղինակ) գիտելիքները բավարար չեն, իսկ հարկային հսկողության վերաբերյալ պատկերացումները՝ կցկտուր, ինչի արդյունքում էլ հեղինակի կողմից արված դատողությունները ոչ պրոֆեսիոնալ են և ամբողջովին չեն արտացոլում իրականությունը: Մասնավորապես, տեսանյութում հեղինակի կողմից ներկայացված խնդիրները առանձնացվել են ըստ որոշակի ուղղությունների, որոնց վերաբերյալ ներկայացվում է ՊԵԿ նկատառումները.

1) Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, հսկիչ գնումների, համալիր հարկային ստուգումների և գործունեության կասեցումների վերաբերյալ

ա) ՀՀ հարկային օրենդրությունը համակողմանիորեն  չուսումնասիրելու արդյունք են հեղինակի այն մեկնաբանությունները, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման շրջանակներում՝ հարկային մարմինը իրավասու չէ ստուգելու ՀԴՄ կտրոն տրամադրելու-չտրամադրելու փաստը, այլ կարող է ստուգել ընդամենը հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը 1. աշխատում է, թե ոչ, 2. հաշվետվությունը կարողանում են տպել, թե ոչ  և ՀԴՄ կտրոն չտպելու ստուգումը դա հսկիչ գնում իրականացնելն է:

Այսպես, ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումը համարվում է թեմատիկ հարկային ստուգման տեսակ, իսկ 343-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ գնումը համարվում է հարկային ուսումնասիրության տեսակ: Ընդ որում, եթե հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ժամանակ ստուգվում են միայն ՀԴՄ-ի կիրառության կանոնները, ապա հսկիչ գնման դեպքում՝  ուսումնասիրության շրջանակը ավելի լայն է:

Միաժամանակ, Օրենսգրքի 345-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված է, որ հսկիչ գնումների իրականացման կարգն ու պայմանները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում: Ավելին, ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի թիվ 904-Ն որոշմամբ հաստատվել է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը, որի 9-րդ կետով ևս սահմանված է, որ կարգի դրույթները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:

Վերը նշված դրույթները ցույց են տալիս, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության մեջ հավաստիանալու տեսանկյունից, ըստ էության, ՀԴՄ ստուգման և հսկիչ գնման ուսումնասիրության միջև տարբերություններ առկա չեն:

ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելվածի 24-րդ կետով սահմանված են այն բոլոր դեպքերը, որոնք Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ դիտվում են որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում: Ընդ որում, ընդհանուր առմամբ դրանք դասակարգված են 6 խմբի, որոնցից միայն մեկն է հեղինակի կողմից նշված տպել չտպելը, այսինքն՝ գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքի (այդ թվում՝ կանխավճարի) չմուտքագրումը:

բ) Հիշեցնում եմ հարկային մարմիններին, հարկային օրենսգրքի 339 հոդվածը, որ նախքան գործողություններ սկսելը, նրանք պարտավոր են հանձնարարագիրը ներկայացնեն արտահայտության վերաբերյալ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում գործող օրենսդրության դրույթներին,  քանի որ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո:

գ) Ինչ վերաբերում է հեղինակի կողմից նշված՝ մտեք ՊԵԿ-ի կայքը ու ընդեղ մի հատ pdf ֆայլ կա, որտեղ ցույցա տալիս այս տարվա պլանավորվելիք ստուգումները......եթե Ձեր ընկերությունը էդ ցուցակում չկա, ապա Ձեզ ստուգելու համար հատուկ հրաման պիտի լինի, հատուկ հանձնարարական պիտի դուրս գա, որ դուք պլանայինի մեջ չեք մտնում, բայց էնքան ռիսկային եք, որ ես դիմել եմ պետին, պետն էլ ասելա, այո քո դիմումը հիմնավորա գնա մի հատ էլ իրան ստուգի  արտահայտությանը, ապա այն հարկ վճարողների շրջանում կարող է առաջացնել տարընկալում և նման ձևով հարկային վարչարարության գործիքների ներկայացումը առնվազն կարելի է որակել որպես ապատեղեկատվության տարածում, քանի որ հեղինակի կողմից չի նշվում այն հանգամանքը, որ հրապարակված հարկ վճարողների ցանկը վերաբերում է համալիր հարկային ստուգումներին, այլ ոչ թե թեմատիկ ստուգումներին և արտագնա ուսումնասիրություններին:

Այս առումով հարկ ենք համարում նշել նաև, որ Օրենսգրքի 336-րդ հոդվածով սահմանված է համալիր հարկային ստուգումների պլանավորման և տարեկան ծրագրի հաստատման գործընթացը, սակայն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են թվով 11 դեպքեր, երբ հարկ վճարողի մոտ կարող են իրականացվել համալիր հարկային ստուգումներ, եթե նույնիսկ վերջինս ընգրկված չէ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում, օրինակ՝  հարկ վճարողի դիմումի, հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա և այլն: Այսինքն՝ հեղինակի կողմից նշված դիմել եմ պետին, պետն էլ ասելա  մոտեցմամբ հարկային մարմնի կողմից համալիր հարկային ստուգման հանձնարարագրեր հրապարակվել չեն կարող:

դ) Ինչ վերաբերում է հեղինակի կողմից նշված գործունեության կասեցումներին, ապա վերջինս հարկային մարմնի կողմից կատարվող կամայական գործողություն չէ, այլ կասեցման դեպքերը ու հիմքերը սահմանված են Օրենսգրքով (384-րդ հոդվածի 1-ին մաս), որի համաձայն կասեցվում է այն հարկ վճարողների գործունեությունը, որոնք խախտումը կատարելուց հետո մեկ տարվա ընթացքում նորից կրկնում են այն:

Հեղինակի կողմից ակնհայտորեն խնդիրները դիտարկվում են միակողմանի, օրինակ վերջինս նշում է, որ Վերջին ամսում մի 50 հատ խանութի գործունեություն կասեցվելա, ամենքը մի 5-6 օրով առնվազն: Պատկերացնում եք ինչքան հարկ քիչա մտնում պետբյուջե, քանի 100 հազարներից մեզ զրկելա ՊԵԿ-ը, սակայն գրեթե չի խոսում այն մասին, որ դա Օրենսգրքով սահմանված գործընթաց է: Միաժամանակ որևէ գնահատական չի տրվում այն արատավոր երևույթին, թե քանի 100 հազարներից է զրկվում ՀՀ պետական բյուջեն, երբ հարկ վճարողների կողմից հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով չեն փաստաթղթավորվում կանխիկ դրամով կատարվող գործարքները՝ դրանով իսկ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը և դրանից հաշվարկվող հարկերը:

ե)  Հեղինակի կողմից կատարված՝ 300 հազար տուգանքը ինչ Ալեքս-Գրիգին տուգանես, ինչ փոքր մի հատ խանութի, իրանց համար նույն բեռնա Ձեր կարծիքով, չեք հասկանում, որ դրանով դուք վատացնում եք երկրի վիճակը արտահայտությունը նույնպես վկայում է վերջինիս իրազեկվածության պակասի մասին, քանի որ Օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված է, որ  հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում հարկ վճարողը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից:

Ի գիտություն հեղինակի՝ հայտում ենք, որ իր իսկ կողմից նշված Ալեքս-Գրիգ ՍՊԸ-ում իրականացված վերջին հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգմամբ ընկերությունը տուգանվել է շուրջ 175 մլն. դրամի չափով:

զ) Հեղինակի կողմից արված՝ Հարկային մարմինները՝ ի դեմս իրանց վերադասի, այլ քաղաքական ուժերի շարունակություն են, եթե քաղաքականության մասին խոսենք, որոնք որ մինչև օրս հանրապետականքների սատարող կառույցներ են,  հանրապետականքների թիմից են, թայֆենա նույն ու սրանք փորձում են ժողովրդին վատություն անելով, գործունեությունները կասեցնելով, սրսկելով դեմ հանեն իմ Վարչապետին արտահայտությանը և նմանատիպ մնացած արտահայտություններին նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, քանի որ դրանք անհիմն հերյուրանքներ են կամ պարզապես  հեղինակի չարամիտ  երևակայության արդյունքը:

2) Հեղինակի վստահորդ հանդիսացած անհատ ձեռնարկատիրոջ մոտ հարկային մարմնի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ

Հարկային մարմնի կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ դեռևս 12.06.2018թ. հրապարակվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հանձնարարագիր, քանի որ վերջինս հարկային մարմնի վերլուծությունների արդյունքներով դիտարկվել է ռիսկային՝ պարբերաբար թերհայտարարագրելով իրացման շրջանառությունը: Նշվածի մասին վկայում է նաև վերջինիս հարկային պատմությունը, մասնավորապես՝ 2015 թվականից առ այսօր հեղինակի կողմից նշված «անընդհատ ՀԴՄ տպող» անհատ ձեռնարկատերը, ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու համար տուգանվել է 4 անգամ:

Հեղինակի կողմից նշվում է, որ «հարկային տեսուչները մտնում են, ասում են գիտես ինչ կա իրավիճակա փոխվել, մենք էլ ընդամենը 100 հազար փող ենք ստանում, վոպշմ տես ինչ էս անում, էն մարդն էլ ասումա ճիշտ էք իրավիճակա փոխվել ոչինիչ անել չենք կարող: Լրիվ օրինական դաշտ ենք եկել այլևս: Բա լավ եղավ, պարզա: 5 րոպեից մտնումա բա  ՀԴՄ-դ պիտի ստուգենք մի հատ Z ատչյոտ թող հանենք, թույլա տալիս Z ատչյոտը հանում են, դուրս են գալիս, ասում են բա գիտես ինչ կա քեզ ՀԴՄ ենք տուգանում, մինիմալը էտա պիտի տուգանենք: Սա բնականաբար չի համաձայնվում, արձանագրությունը չի ստորագրում, այսինքն էս սաղ գործընթացը ապօրինի ձևով արվումա: Դուրս են գալիս ասում են ստորագրես չստորագրես խանութդ փակելու ենք: Էտի ասում են ու դուրս են գալիս:……………………….. Շատ կոպիտ ու մեծ սխալա այն, որ հարկային տեսուչը կարա իրան թույլ տա մտնի, ինքնագլուխ ինչ որ բան անի ու առանց տնտեսվարող սուբյեկտին բացատրելու իրա իրավունքները, պարտականությունները, առանց արձանագրությունը տալ, որ ինքը ստորագրի, ինքն իրան դուրս գա, հետո 3 օր հետո հանձնարարականը ուղարկի փոչտայով: Տվյալ դեպքում էսպեսա եղել»:

Այժմ ներկայացնենք իրականությունը. ստուգումն իրականացնող հարկային ծառայողները  20.06.2018թ.-ին  ժամը 21:42-ին  անհատ ձեռնարկատիրոջ մթերային խանութից կատարում են գնում, որի դիմաց վճարված կանխիկ գումարը վերջինիս կողմից չի մուտքագրվում ՀԴՄ և համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չի տրամադրվում: Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ներկայացվում են ծառայողական վկայականները  և Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն ստուգման հանձնարարագիրը` ծանոթացման: Հարկ է նշել, ՀՀ ՊԵԿ նախագահի դեռևս 19.06.2018թ. թիվ 2/2182-Ա հրամանի համաձայն` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց համար` հունիսի 20-22-ի աշխատաժամանակի տևողությունը սահմանվել էր ժամը 15:00-ից մինչև ժամը 24:00:        

         Այնուհետև` անհատ ձեռնարկատերը հրաժարվում է ծանոթանալ հանձնարարագրին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումն իրականացրած հարկային ծառայողները այն ուղարկում են փոստային ծառայության միջոցով: Ակնհայտ է, որ հեղինակի կողմից նշվածը չի համապատասխանում իրականությանը:  

 Ավելին, ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելվածի 19-րդ կետով սահմանված է, որ ՀԴՄ օգտագործող անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ՝ բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, իսկ 20-րդ կետով սահմանված է, որ հարկային մարմնի տեղեկատվական համակարգ  տեղեկատվություն ուղարկելու և ֆիսկալ հաշվետվություն տպելու համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձիք կարող են օգտագործել ՀԴՄ-ն:

Այսինքն` ինչպես նշել էր հեղինակը  ինքնագլուխ որևէ գործողություն չի կատարվել: Բացի այդ, ստուգման հանձնարարագրում գրավոր շարադրված են հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները, հետևաբար` անհատ ձեռնարկատերը հրաժարվելով ծանոթանալ ստուգման հանձնարարագրին, ինքն է իրեն զրկել ծանոթանալու իր իսկ իրավունքներին և պարտականություններին: 

Միաժամանակ հեղինակի կողմից նշվում է, որ «Վստահորդս վարչական դատարանա գործերը տալիս, այսինքն` վիճարկումա էդ ակտը, իսկ բոլորս շատ լավ գիտենք, որ վիճարկման հայցով, երբ որ հայցվորը մտնումա դատարան վարույթա ընդունում, արդեն էդ ակտի գործունեությունը կասեցվումա՝ մինչև վերջնական վճիռը չկայացվի, այսինքն եթե ակտը բողոքարկվելա, բողոքարկման փուլումա դեռ օրինական ուժ չի ստացել՝ դրա հիման վրա որևէ գործողություն հարկային մարմինը չի կարա անի, բայց սրանց խելքին աշեցեք, իրանք կասեցման մասին որոշում են ստանում, որը որ պետը ստորագրումա էդ խանութը պըտի ամսի 2-ից փակվի, էդ արդեն հավատացեք չափերն անցել են իրանք: Մտնում ենք դատարան, վարույթ ընդունելու մասին որոշումը վերցնում ենք, տանում ենք ՊԵԿ ու ՊԵԿ-ին մի հատ սիրուն նամակ ենք գրում, որ Ձեր աշխատողների գործողությունները ապօրինի են:»

Վերոգրյալի հետ կապված հայտնում ենք, որ. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է, որ Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, 2) հայցադիմումը վերադարձնելու մասին, 3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։

 Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Համաձայն www.datalex.am (դատական տեղեկատվական համակարգ) կայքի տվյալների` ՎԴ/7881/05/18 դատական գործի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի կողմից ստացվել է 24.07.2018թ., սակայն 31.07.2018թ. դատավորի կողմից կայացվել է որոշում`  «Հայցադիմումը վերադարձնելու մասին» (պետական տուրքի գումարը չվճարելու հիմքով), այսինքն` ինչպես նշել է հեղինակը «վարույթ ընդունելու մասին որոշումը վերցնում ենք, տանում ենք ՊԵԿ»  արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ վարչական դատարանի կողմից չի կայացվել որոշում «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» և անհատ ձեռնարկատերը չէր կարող հարկային մարմին ներկայացնել նման որոշում (վերջինիս կողմից 25.07.2018թ. հարկային մարմին է ներկայացվել ընդամենը հայցադիմումը):

Համաձայն Օրենսգրքի 384-րդ հոդվածի 3-րդ մասի`  հարկ վճարողի գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է հարկային մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Այս պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ակտը կազմվել է 2018թ. հուլիսի 12-ին, ուստի Օրենսգրքի 384-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 2018թ. հուլիսի 20-ին կայացվել է որոշում` սույն թվականի օգոստոսի 2-ից 6-ը անհատ ձեռնարկատիրոջ առևտրային գործունեությունը կասեցնելու համար: Սակայն հարկային մարմնի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2018թ. հուլիս 24-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որի կողմից հնարավոր է կայացվի որոշում «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», ուստի հարկային մարմինը կայացված որոշման հիման վրա կասեցման գծով գործողություններ չի իրականացրել` անհատ ձեռնարկատիրոջ հայցադիմումը ընդունելով ի գիտություն: Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  31.07.2018թ. դատավորի կողմից կայացված որոշման համաձայն հայցադիմումը հետ է վերադարձվել ըստ էության տուրքի գումարը չվճարելու հիմքով, ուստի հարկային մարմինը նույնիսկ ձեռնպահ է մնացել սույն թվականի օգոստոսի 2-ից 6-ը անհատ ձեռնարկատիրոջ առևտրային գործունեությունը կասեցնելուց, քանի որ վերջինիս կողմից պետական տուրքի գումարի վճարման պարագայում հնարավոր է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվի այլ որոշում:

 Վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ հեղինակի կողմից տեսանյութի միջոցով արված հայտարարությունների նպատակը հանդիսացել է ապատեղեկատվություն տարածելը, այլ ոչ թե հնարավոր ապօրինությունների մասին բարձրաձայնելը կամ ՀՀ հարկային օրենսդրության մասին իրազեկելը:Այս մասդին տեղեկացանք՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:53 08/08/2018  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր
19:32 27/07/2018  |  ԼՐԱՀՈՍՀարկային օրենսդրության կատարելագործումը՝ ՊԵԿ դիտակետում Դավիթ Անանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ
15:48 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն եղել, պետք է շարժվել առկա օրենքի տառին համապատասխան. ՊԵԿ նախագահ
19:23 25/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը հանրային սննդի ոլորտում հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում. պարզաբանում
13:18 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը մշակել է նախագիծ՝ ուղղված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանը
16:23 23/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը մասնակցել է «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրին և հարկային թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումներին նվիրված միջազգային համաժողովին
19:46 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍ«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե
19:27 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացին դիմում է ներկայացրել 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ
10:00 15/07/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սպայկա» ընկերությունը ստուգումներից եւ իրեն վերագրվող չարաշահումներից իմացել է մամուլից
18:45 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍՏնտեսությունը հարկային օրենսդրության գերին չպետք է լինի. ՊԵԿ նախագահ

Արխիվ

[]