ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ հնչեցնելը վտանգավոր է. Արա Զոհրաբյանի հայտարարությունը 08/06/2018 18:11 | ԼՐԱՀՈՍ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ տալու դեպքերի վերաբերյալ: Ներկայացնում ենք Արա Զոհրաբյանի հայտարարությունն ամբողջությամբ:
«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով։ Բազմաթիվ են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող, նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանությունները։ ՀՀ փաստաբանների պալատը նախկինում անդրադարձել էր որոշ քրեական գործերի առնչությամբ փաստաբանության ինստիտուտի թիրախավորման խնդրին՝ կոչ անելով հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը և չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ:
Նշված խնդրին անդրադարձել էր նաև Հայաստանի Հանրապետության մարդուիրավունքների պաշտպանը՝ ընդգծելով հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորման կարևորությունը: Չնայած այս կոչերին և հորդորներին, շարունակվում է հնչեցվել փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ: Այս միտումը վտանգավոր է և խոչընդոտ է հանդիսանում փաստաբանության ամրապնդման գործընթացում:
Հարկ է նկատել, որ վիրավորանքի հրապարակային դրսևորումներն ունեն աճի միտում, ինչը պայմանավորված է նշված դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների բացակայությամբ: Գործող օրենսդրությամբ քրեորեն արգելված արարք է հանդիսանում միայն փաստաբանին սպառնալը, մինչդեռ փաստաբանին հրապարակային հարթակներում վիրավորելը (հայհոյելը) իր վտանգավորությամբ չի զիջում նախորդ արարքին, քանի որ նույն կերպ խախտում է որևէ անձի կողմից փաստաբանական գործունեությանը չմիջամտելու երաշխիքը («Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված):
Միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում փաստաբանի արժանապատվությունը, մասնագիտական անկախությունը և անկաշկանդ գործելու ազատությունը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, փաստաբանին վիրավորելու վարքագծի քրեաիրավական կանխարգելումն ու հետապնդումը կարող է հանդիսանալ առավել արդյունավետ գործիք:
Նկատի ունենալով վերոգրյալը, մասնավորապես՝ փաստաբանի նկատմամբ վիրավորանքի հրապարակային դրսևորումների աճը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը կներկայացվի՝ «Փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուառնչությամբ վիրավորելու արարքի քրեականացման նպատակով» Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկություն ներկայացնելու հարցը: Հաշվիառնելով գործադիր իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը, ակնկալում ենքգործող իշխանության հրապարակային դիրքորոշումը՝ փաստաբաններին վիրավորելու խնդրիվերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/09/2019 11:12 Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան
- 12/09/2019 10:04 700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը. Զոհրաբյան
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը