Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Հատուկ ական կա դրված այս գործի տակ.Փաստաբանները՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին 07/27/2018   08:28  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումն ընտրելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննարկումը հետաձգել է եւ այն կվերսկսվի այսօր՝ ժամը 11-ին:

Պաշտոնաթող նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ Ռ.Քոչարյանը կներկայանա դատական նիստին պատշաճ ծանուցման դեպքում։

«Մի քանի ժամվա համար չէր խուսափի։ Նա չի ստացել ծանուցագիր։ Վաղը 11-ին կլինի դատարանում։ Ես հիմա չեմ կարող գնալ նրա տուն։ Ռոբերտ Քոչարյանի այն մարդը չէ, որ խուսափի։ Եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա», - ասել է Ռ.Սահակյանը։

Մինչ դատարանը կքննարկի եւ իր դիրքորոշումը կհայտնի սահմանադրական անձեռնմխելիության պայմաններում երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի ու խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ՝ հայտնի իրավաբանները տարակուսանք են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես նրանք զարմացած են, թե ինչպես է շրջանցվել Սահմանադրական անձեռնմխելիությունը և ինչպես է մեղադրանք առաջադրվել 2008 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ եւ ՍԴ որոշման պայմաններում։ Այս մասին մի շարք հայտնի փաստաբաններ գրառումներ են կատարել ֆեյսբուքում։

Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է. «ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններով /հոդվածներ 56.1-րդ և 140-րդ/ հստակ սահմանված է, որ. «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո »: Իրավական առումով շատ հետաքրքիր է, թե ինչ կերպ է շրջանցվել սահմանադրական այս նորմը»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հիշեցնում է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերբերյալ կան ՍԴ, ԿԸՀ որոշումները եւ օրինական ուժի մեջ մտած մի շարք դատավճիռներ։ «Հիշեցում. առկա է ՀՀ ԿԸՀ որոշում, Սահմանադրական դատարանի որոշում, 100-ից ավել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, որոնցով հաստատված է համարվել, թե 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրություններին հաղթել է Սերժ Սարգսյանը։ Դատավճիռներով հաստատված է համարվել նաև, թե պարտությունից դժգոհ որոշ ընդդիմադիրներ ջղայնացել են, ոստիկանների ծեծել, զանգվածային անկարգություններ կազմակերպել ու իրականացրել և այլն, և այլն։
Կարող է անհետաքրքիր հնչի հիմա, բայց ինձ առավելապես հուզում է այդ որոշումների ու դատավճիռների կայացման պատմության բացահայտումը, այդ որոշումների ու դատավճիռների ճակատագիրը, դրանց հեղինակների դիրքորոշումը... թե չէ. я начальник ты дурак, ты начальник я дурак հին ռուսական ասացվածքը հեծնած երկար պտտվելու ենք ու վերադառնանք նույն կետին»։

 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զուգահեռ է անցկացրել Լինչի դատաստանի հետ։

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների անունները չեն նշվում ու ասեմ ձեզ, որ արդար դատաքննության տեսակետից դա արդեն վատ է։

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելը, այսինքն մի հոդվածով, որը ընդունվել է 2009 թվականին,դեպքերից մեկ տարուց ավելի անց, դա քրեական իրավունքի գիտության հանդեպ ծաղր է։ Չեմ զարմանա, եթե այս ամենը սխալ խորհրդատվության հետևանք է կամ էլ հատուկ ական, դրված այս գործի տակ։ Քոչարյանի դատավարությունը լինելու է պատմական նշանակության, առաջին անգամ դատվելու է մեր պետության ղեկավարը (Քաջազնունու դեպքը չհաշված) և սա պետք է դաս լինի Հայաստանի բոլոր հետագա իշխանությունների համար, ուստի իրավաբանական առումով այն պետք է լինի անխոցելի։ Հակառակ դեպքում դատավարությունը կնմանվի Լինչի դատաստանի և ժամանակ անց կդրվի կասկածի տակ ապագա սերունդների կողմից»,- նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հուլիսի 26-ին հայտնել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ  քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա  Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:10 27/07/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի գիշերը
23:58 26/07/2018  |  ՔաղաքականՉէ, սա վենդետտա չի, քաղաքական տեռոր.Արմեն Աշոտյանը՝ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի մասին
23:16 26/07/2018  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք առաջադրելով՝ ներկայիս իշխանությունները փորձում են կանխել իմ մասնակցությունն առաջիկա ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
22:47 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը.armtimes.com
22:32 26/07/2018  |  Քրեական խրոնիկոն«Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ։ Ո՞ւր պետք է փախչեմ». Ռոբերտ Քոչարյան
20:59 26/07/2018  |  Քրեական խրոնիկոնՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
17:15 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
16:43 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է և քննչական գործողության է մասնակցում
16:39 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍՅուրի Խաչատուրովը ներկայացավ ՀՔԾ
12:15 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍԵ՞րբ Քոչարյանը կներկայանա հարցաքննության

Արխիվ

[]