ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2,4 մլն ԱՄՆ դոլարով գնված գնացքն առաքելուց անմիջապես հետո փչացել է 07/23/2018 16:20 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացնում է հրապարակում՝ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի վերաբերյալ։
Հրապարակումը ներկայացնում ենք կից.
Վերջերս հրապարակվեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպո։ Այցից հետո ինձ զանգահարեց երկաթուղու նախկին աշխատակիցներից մեկը, ում մոտ տեսանյութը դիտելուց հետո առաջացել էին մի շարք հարցեր: Մասնավորապես, նախկին աշխատակցի պնդմամբ տեսանյութում ցուցադրված շարժակազմ էլեկտրական գնացքը 1960-70թթ․ արտադրության է, շոքեքարշը՝ առերևույթ վատ վիճակում։ Տեսանյությում նաև երևում է 2016թ․ արտադրության 2 վագոնից բաղկացած էլեկտրագնացք, որը նախկին աշխատակցի պնդմամբ գնվել է 2,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ ռուբլով, ընդ որում գնացքն առաքելուց անմիջապես հետո փչացել է։
Երկաթուղու նախկին աշխատակիցն ինձ փոխանցեց նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից հրապարակվող թերթի 2016թ. ապրիլ-հունիս և 2018թ. հունվար-մարտ համարները, որոնցում մասնավորապես նշվում է, որ 2008-2015թթ. ներդրումների ծավալը կազմել է 104.6 մլրդ ՀՀ դրամ, որից 77.6 մլրդ ենթակառուցվածքի արդիականացման և 26.9 մլրդ շարժակազմի թարմացման վրա։
Նաև նշվում է, որ միայն 2015թ-ին Հայաստանի երկաթուղու զարգացմանը ուղղվել է 6.5 մլրդ ՀՀ դրամ։ Կան նաև տեղեկություններ, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից վագոնների վերանորոգման աշխատանքները կազմակերպվում են Վրաստանում չափազանց ուռճացված գներով, այնինչ «Հայկական երկաթուղիները» ժամանակին ունեցել է Սանահինի, Գյումրիի, Երևանի, Իջևանի վագոնային վերանորոգման դեպոներ։
Ինձ դիմած քաղաքացին նաև պնդում է, որ կոնտեյներային հարթակը, որը մասնագիտացված տարածք է կոնտեյներային բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների բեռնաթափման և բեռնման համար, զինված չէ համապատասխան վերամբարձ համակարգով և այժմ գործում է առանց վերամբարձ համակարգի։ Հայտնի է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում կատարվել են ստուգումներ աուդիտորական և հարկային մարմինների կողմից։
Հավելեմ նաև, որ հայկական երկաթուղու համակարգը կառավարելու նպատակով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու կոնցեսիոն պայմանագրով սահմանվում են «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության սահմանափակումներ, որտեղ բացակայում է որևէ կառույցի ապամոնտաժման կամ վաճառքի իրավունքը։
Հաշվի առնելով ինձ տարամդրված տեղեկությունները՝ դիմել եմ նախարար Աշոտ Հակոբյանին՝ խնդրելով պարզել վերոնշյալ էլեկտրական գնացքի իրական գինը, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվել նշված գումարներով և որքան իրատեսական են ներկայացված ծախսերը, ինչ վիճակում են այսօր վերոնշյալ դեպոները՝ գույքի հետ միասին, ուր է վերամբարձ համակարգ։
Նշեմ նաև, որ շոգեքարշի շահագործման պիտանելիության ժամկետը սահմանվում է 25 տարի։ Ըստ այդմ, խնդրել եմ պարզել, թե վերոնշյալ ներդրումներով հանդերձ որքան է շահագործվող շոգեքարշների միջին տարիքը, և քանի նոր շոգեքարշ է ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից։
Բացի այդ, խնդրել եմ տրամադրել վերոնշյալ ստուգումների արդյունքներում կազմված ակտերը 2013-2018թթ ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ