ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան 07/20/2018 16:38 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապշած է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ստացվող տեղեկություններից: Այդ մասին վարչապետն ասաց հուլիսի 20-ին հրավիրված ասուլիսում:
«Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ուղղակի ապշած եմ ստացված տեղեկություններից: Ես մեկ-մեկ ասում էի՝ այնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց այսօր ապշած եմ, որ Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներևակայելի է: Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին դա ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում: Սա ահավոր մի երևույթ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր՝ վարչապետ ընտրվելուց երկու ամիս է անցել, բայց ինքն ամեն օր զարմանում է: «Ու որքան տեսնում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե այդպիսի բան ո՞նց է հնարավոր: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ասում՝ ահա, ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք և այլն»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ներկայացուցչին ասել է՝ էլ մի շարունակի, ես պատրաստ չեմ մեկ օրում այսքան տեղեկություն ստանալ ու հոգեկան հավասարակշռությունս եմ ուզում պաշտպանել:
«Խնդրում եմ՝ հենց հիմա դադարեցրու: Երբ ինքը հանում էր ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ: Ես ասում էի՝ այսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշին պատմեք: Ու սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու դա այն վարչապետն է, որ ամեն օր քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ հայտարարել է, որ թալանվում է երկիրը, որ կոռուպցիա է, «բեսպրեդել» է: Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել, ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ: Մենք ասում ենք՝ նպաստների ոլորտում կոռուպցիա կա. կոռուպցիա՞: Կոռուպցիան ի՞նչ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ