Թեմաներ
Շաբաթ 11 / 17 / 2018
Փոխարժեք
  • 550.71
    EUR
  • 621.53
    GBP
  • 7.35
    RUB
  • 485.72
    USD
+ 11 °C
+ 5 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/17/2018   17:45 Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ) 11/17/2018   17:39 Դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս. Արմեն Սարգսյան  11/17/2018   17:31 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 11/17/2018   17:27 Իսպանիայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին 11/17/2018   17:23 Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը 11/17/2018   17:17 Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել 11/17/2018   17:01 Թրամփն ուսումնասիրում է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու տարբերակները 11/17/2018   16:40 «ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 11/17/2018   16:24 ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել ընտրական ցուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար 11/17/2018   16:02 Ուզում էր գայլ որսալ, բայց արջն է ընկել թակարդը... 11/17/2018   15:54 Նոյեմբերի 18-ին ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը   11/17/2018   15:52 Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում 11/17/2018   15:48 ՔԿՀ աշխատակիցները ՁՊՎ-ից տեղափոխված անձի անդրավարտիքում թմրամիջոց են հայտնաբերել 11/17/2018   15:40 Տանից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 4 391 640 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր 11/17/2018   15:00 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը 11/17/2018   14:56 «Կարծում եմ՝ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու». Սամվել Նիկոյան. 168.am 11/17/2018   14:53 Լարսը փակ է 11/17/2018   14:26 «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին 11/17/2018   14:21 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ)   11/17/2018   14:17 Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 3-5 աստիճանով 11/17/2018   14:10 «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ…». Նիկոլ Փաշինյան 11/17/2018   13:43 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված  11/17/2018   13:39 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ 11/17/2018   13:25 Գողություն դեղատնից (տեսանյութ)   11/17/2018   13:15 Մեղրամիսից հետո սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ 11/17/2018   13:09 Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է 11/17/2018   12:44 Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ 11/17/2018   12:24 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս   11/17/2018   12:04 Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է 11/17/2018   12:03 Նախագահ Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 11/17/2018   12:00 Ավտովթար Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ 11/17/2018   11:49 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է 11/17/2018   11:39 «Սասնա ծռերն» իրենց ավտոերթը նվիրում են Իգոր Մուրադյանի հիշատակին 11/17/2018   11:34 Վալերի Օսիպյանը պահանջել է արմատախիլ անել ընտրակաշառքի ցանկացած փորձ, թաղային հեղինակությունների ցանկացած ինքնադրսևորում 11/17/2018   11:29 ««Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը». Ստեփան Դանիելյան 11/17/2018   11:08 Երևանում երկար ժամանակ լույս չի լինի 11/17/2018   11:04 Ընտրություններին Սամվել Ալեքսանյանը կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համար՝ «զոհաբերելով» իր փեսային. «Հրապարակ» 11/17/2018   11:01 Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. Հրամանը «վերևից» է. «Փաստ» 11/17/2018   10:55 Ու՞մ կմակագրվի Քոչարյանի գործը. «Ժողովուրդ» 11/17/2018   10:50 Ով կլինի Սնանկության գործերով դատարանի նախագահը. «Ժողովուրդ» 11/17/2018   10:42 Ֆուտբոլիստին կասկածում են տաքսու վարորդի սպանության մեջ 11/17/2018   10:37 Սթրիփ բարից՝ ԱԺ. Գիշերային ակումբի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու. «Ժամանակ» 11/17/2018   10:31 Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են ուսանողուհիներին 11/17/2018   10:20 Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում. Վիգեն Սարգսյան 11/17/2018   10:20 «Սասնա ծռերը» ավտոերթով մեկնեցին Արցախ 11/17/2018   10:12 Առանձին ավտոճանապարհներին մառախուղ է. Լարսի ռուսական կողմում 350 ավտոմեքենա է կուտակված 11/17/2018   10:03 Նարինե Մկրտչյանին առաջարկել են, բայց չեն ներառել ՔՊ ցուցակում. «Ժամանակ» 11/17/2018   09:53 Ով ինչ է սպասում ընտրություններից. «Փաստ» 11/17/2018   09:46 Հայաստանը ժողովրդագրական առումով բավական զիջում է հարևան Ադրբեջանին. «Ժողովուրդ» 11/17/2018   09:39 Ծառուկյանը մասնակցելու է կուսակցության նախընտրական քարոզարշավին. «Ժամանակ»
11/16/2018   11:27 Արտասովոր դեպք Կոտայքում. Հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են 11/16/2018   11:12 Արտակարգ դեպք Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին 11/17/2018   13:15 Մեղրամիսից հետո սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ 11/17/2018   01:21 Արթուր Քարտաշյանը գոլով նշեց նորամուտը Հայաստանի հավաքականում, իսկ Յուրա Մովսիսյանը հեղինակեց ևս 3 գոլ (տեսանյութ) 11/17/2018   10:42 Ֆուտբոլիստին կասկածում են տաքսու վարորդի սպանության մեջ 11/17/2018   00:19 Կինն սպանել է ամուսնուն՝ բնակարանը վատ վերանորոգելու համար 11/16/2018   18:31 Գողության նպատակով՝ լուսարձակով ուսումնասիրել է բնակարանների դռները. (տեսանյութ) 11/15/2018   20:37 ՃՏՊ Եղվարդի խճուղում. կա զոհ 11/17/2018   16:40 «ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 11/16/2018   09:45 «Քաղաքական 5 ուժեր, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն». Ադիբեկյան. «Հրապարակ» 11/16/2018   13:56 Պատժախցի կերակրադռնակը բացելու ժամանակ կալանավորը հարվածել է տեսուչի կրծոսկրին 11/16/2018   13:49 Ինքնաշեն ատրճանակով սպառնացել է ոստիկանների. գործը դատարանում է 11/16/2018   10:12 20-ամյա կնոջ մահվան գործով կալանավորվել է ամուսինը 11/16/2018   12:19 Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել 11/16/2018   09:25 Նախկին մարզպետն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով. «Հրապարակ» 11/15/2018   23:08 ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ.Ստեփան Դանիելյան 11/17/2018   10:37 Սթրիփ բարից՝ ԱԺ. Գիշերային ակումբի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու. «Ժամանակ» 11/16/2018   10:45 Լարսը փակ է 11/16/2018   18:05 «Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին. 168.am 11/16/2018   14:48 Վաչագան Ղազարյանի կալանավորումը ՄԻԵԴ-ում բողոքարկելու համար հիմքեր կան․ փաստաբան. Tert.am

Մեր սրտերում եւ մեր մտքերում պահել եւ փայփայել ենք ավելի լավ Հայաստանի մեր երազանքը. Արարատ Միրզոյան 07/19/2018   10:36  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը:

 

Ուրախ եմ 2018 թվականի բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին կամավոր ազգային զեկույցը։ Այս հավաքը գերազանց հնարավորություն է՝ վերահաստատելու Հայաստանի հավատարմությունը 2030-ի օրակարգին եւ Կայուն զարգացման նպատակներին։ Բարձրաստիճան քաղաքական ֆորումը պատշաճ հարթակ է մեր համաշխարհային օրակարգի հարցերին անդրադառնալու, ինչպես նաեւ՝ մեր ժողովուրդների եւ մեր երկրների ավելի լավ ապագայի երաշխավորման ուղղությամբ մեր հավաքական քաղաքական կամքը եւ հանձնառությունն ի ցույց դնելու համար։

Այս տարվա գարունը, ինչպես շատերդ եք թերեւս տեղյակ, վճռորոշ եւ կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան էր մեր Հանրապետության համար։ Մեր նոր կառավարությունն իշխանության եկավ ժողովրդավարական եւ խաղաղ հեղափոխության միջոցով, որը գերազանցեց շատերի երեւակայության սահմանները թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում։ Ակնհայտ զուգահեռներ եմ տեսնում մեր հեղափոխության եւ այսօր այս դահլիճում ծավալվող մեր աշխատանքների միջեւ։ Թույլ տվե՜ք մանրամասնել։

Իմ երկրում տարիներ շարունակ երազում էինք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ երաշխավորված կլինի իրավունքի գերակայությունը, կհարգվեն մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձեւավորելու իրավունքը, պետական կառավարման համակարգում ապահովված կլինի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձր մակարդակը, արդյունավետ եւ բարեխիղճ պետական կառավարումը, լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսությունը կլինի ազատ եւ իրապես մրցունակ, սոցիալական ինստիտուտները՝ ուժեղ, եւ ընդհանուր առմամբ՝ երկրի բնակիչները կլինեն ազատ, հպարտ, բարեկեցիկ եւ երջանիկ։

Այս երազանքն իրականություն դարձնելու համար մենք փորձել ենք եւ փորձել, չենք խնայել ջանք եւ եռանդ, մի քանի անգամ պարտվել ենք եւ կրել անդառնալի կորուստներ, սակայն երբեւէ չենք համակերպվել, կանգ չենք առել եւ չենք հանձնվել։ Մեր սրտերում եւ մեր մտքերում պահել եւ փայփայել ենք ավելի լավ Հայաստանի մեր երազանքը, երբեք չենք դադարել երազել եւ կրկին ու կրկին փորձել։ Ի վերջո, հաջողության ենք հասել։

Մարտի վերջին օրերին սկսեցինք մեր նոր քայլերը՝ ունենալով ընդամենը մի քանի հետեւորդներ. քայլելով մեկ-երկու շաբաթների ընթացքում անցանք մեր փոքր, բայց միեւնույն ժամանակ մեծ երկրի տարածքով՝ ձյան, անձրեւի եւ կիզիչ արեւի ներքո, ապա՝ մուտք գործեցինք Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւան, մոտ հարյուր հոգով, որից երկու-երեք շաբաթ անց, մեր ամբողջովին խաղաղ շարժման վերջին օրերին, ակտիվ մասնակիցների թիվը գերազանցեց մեկ միլիոնը՝ մեր երկրի բոլոր քաղաքների եւ գյուղերի փողոցներում եւ հրապարակներում։ Վայելում էինք մեր հասարակության բացարձակ օժանդակությունը, եւ ուրեմն՝ հաղթանակն անկասելի էր։

Եվ այսօր, որպես ժողովրդավար պետության լեգիտիմ կառավարություն, հստակ պատկերացում եւ կամք ունենք մեր մանդատն իրականություն դարձնելու, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը՝ պետության եւ քաղաքացիների միջեւ կնքվող հասարակական պայմանագիրը վերագնահատելու, պետականաշինության գործընթացը վերսկսելու, ընդգրկուն հիմնարար բարեփոխումներ մեկնարկելու համար, որոնք ուղղված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելուն, թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ պետական կառավարում ձեւավորելուն, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն եւ ազատ եւ մրցունակ բիզնես-միջավայրի եւ ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի հիման վրա տնտեսական աճն ավելացնելուն։ Ցանկանում եմ հստակորեն ամրագրել. Հայաստանի նոր առաջնորդների համար սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Սրանք հեղափոխության եւ անձամբ մեր հիմնարար արժեքներն են՝ արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն։

Այժմ անցնեմ զուգահեռներին։ Ինչպես նշեցի, մենք հավատ էինք տածում մեր առաքելության նկատմամբ, մենք կանգ չառանք կես-ճանապարհին, անսասան եղանք եւ հաղթեցինք։ Իսկ այժմ մենք կատարելու ենք կոնկրետ գործողություններ։ Հավատացած եմ, որ բոլորս պետք է այդպես վարվենք, որպեսզի հաղթահարենք մարդկության առաջ այսօր ծառացած մարտահրավերները եւ հասնենք Կայուն զարգացման նպատակներին։ Մարդկությանը հենց դա է անհրաժեշտ աղքատությունը, սովը եւ թերսնուցման բոլոր ձեւերը վերացնելու համար, բոլորի համար անվտանգ եւ մատչելի խմելու ջուր ապահովելու, հիվանդությունների դեմ պայքարելու եւ առողջությունը եւ բարօրությունը երաշխավորելու, ներառական եւ որակյալ կրթություն կազմակերպելու, մաքուր էներգիայի աղբյուրների՝ արեւի, քամու եւ ջերմային էներգիայի մեջ ներդրումներ անելու, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերը նվազագույնի հասցնելու, կանանց համար հավասար իրավունքներ երաշխավորելու, եկամտային անհավասարությունը զգալիորեն նվազեցնելու, բռնության բոլոր ձեւերը բացառելու եւ այլ նպատակներ իրագործելու համար։ Հավատ տածելով մեր առաքելության նկատմամբ, ունենալով հստակ տեսլական, ուժեղ կամք եւ իհարկե գլոբալ համագործակցություն եւ տարածաշրջանային գործընկերություն, մենք կհաղթենք այս ճակատամարտը։

Ոչ բռնի ժողովրդավար հեղափոխությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացահայտել եւ հույսի նոր զգացում ներշնչել, որը կօգնի արագացնել մեր կողմից ԿԶՆ-ների իրագործումը։ ՄԱԿ-ի եւ ԿԶՆ շրջանակի համաձայն, արագացուցիչ է համարվում այն միջամտությունը, որը վերացնում է ԿԶՆ-ների իրագործման ճանապարհին առկա խոչընդոտները եւ համակարգային արգելքները։ Այս իմաստով, հեղափոխությունը մեզ համար ԿԶՆ լավագույն արագացուցիչն է. այն վերացրել է կայուն զարգացման ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտը՝ քաղաքական կամքի բացակայությունը։

Այժմ՝ մի քանի խոսք Հայաստանի կամավոր ազգային զեկույցի վերաբերյալ։ Այն ներառում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ների) իրագործման հիմքում ընկած կարեւորագույն հանգամանքները եւ գործոնները, ինչպես նաեւ երկրի քաղաքականության եւ կատարողականի վեց ամիս տեւած մանրակրկիտ ուսումնասիրության եւ բազմաշահակից մասնակցային քննարկումների գործընթացը եւ հիմնական եզրահանգումները։

Զեկույցի սկզբում ընդհանուր տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի վերջին շրջանի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացումների վերաբերյալ, որը թույլ է տալիս պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակում կազմվել է կամավոր ազգային զեկույցը։ Քննարկումը հիմնվում է Հայաստանում ԿԶՆ-ների ազգայնացման փորձի վրա, որը ներկայումս ընթացքի մեջ է՝ համապետական մասնակցային գործընթացով։ Ներկայացվում են ԿԶՆ-ների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հավուր պատշաճի ուսումնասիրելով Հայաստանում կամավոր ազգային զեկույցի նշանակությունը եւ գործընթացի առանձնահատկությունները։

Կամավոր ազգային զեկույցը Հայաստանում, ինչպես մի շարք այլ պետություններում, կազմվել է համալիր գործընթացի արդյունքում, որը ներառել է փոխկապակցված մի շարք աշխատանքներ, որոնք կարող են խմբավորվել հետեւյալ կերպ. (i) քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներ, (ii) տվյալների ուղղությամբ տարվող աշխատանքներ, (iii) ինստիտուցիոնալ աշխատանքներ, եւ (iv) երկխոսության աշխատանքներ։

Զեկույցում դիտարկվել է ազգային ռազմավարության հայեցակարգը՝ ներառյալ ոլորտային ռազմավարությունները եւ քաղաքականությունները, ինչպես նաեւ դրա կապը ԿԶՆ-ների հետ, մասնավորապես՝ կայուն զարգացման երեք չափումների՝ տնտեսականի, սոցիալականի եւ բնապահպանականի ընդգրկումը։ Ռազմավարության իրականացմանն օժանդակելու է ինստիտուցիոնալ այն համակարգը, որով առաջնորդվելու է ԿԶՆ-ների ազգայնացման եւ ԿԶՆ-ների իրականացման աշխատանքը։ Հայաստանն այս նպատակի համար հատուկ ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորել, որը ներառում է Հետ-2015 աշխատանքային խումբը, Կայուն զարգացման ազգային խորհուրդը, ԿԶՆ-ների ազգայնացման միջգերատեսչական աշխատանքային խումբը եւ ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիան։

Մանրամասնորեն վերլուծված են կամավոր ազգային զեկույցի հիմնական եզրահանգումներն Հայաստանում ԿԶՆ-ների իրագործման մասով՝ ներառյալ այն ոլորտները, որոնցում առկա է առաջընթաց, մտահոգիչ ոլորտները, հաջողված փորձի օրինակները, նորարարությունները եւ լուծումների հնարավորությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձրաստիճան քաղաքական ֆորումի հիմնական թեմայի մեջ ընդգրկված նպատակները եւ թիրախները, մասնավորապես՝ «վերափոխումը կայուն եւ դիմակայուն հասարակությունների»։ Կայուն եւ դիմակայուն հասարակության վերափոխվելու համար անհրաժեշտ են մոտեցումների, մեխանիզմների եւ համագործակցության ձեւերի փոփոխություններ։ Կառավարության քաղաքականությունից եւ գործողություններից զատ անհրաժեշտ է հասարակության յուրաքանչյուր անդամի, տնտեսվարողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրական եւ ակտիվ ներգրավումը։

Այն փաստը, որ կամավոր ազգային զեկույցի գործընթացը համընկել է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացի հետ, լուրջ թափ է հաղորդել ԿԶՆ-ների իրագործման ջանքերը բազմապատկելու եւ ԿԶՆ-ների իրագործումն էլ ավելի արագացնելու նոր ուղիներ փնտրելու համար։ Կամավոր ազգային զեկույցը թույլ է տալիս ավելի հստակորեն պատկերացնել իրավիճակը՝ միեւնույն ժամանակ լրացուցիչ հրատապություն հաղորդելով դրան, որն անշուշտ էական դրդապատճառ է մեր ջանքերի արդյունավետությունն էլ ավելի մեծացնելու համար։

Կամավոր ազգային զեկույցը մեր կառավարության համար լավ հնարավորություն է՝ ԿԶՆ-ների շրջանակում կատարված աշխատանքը գնահատելու եւ «Նոր Հայաստանի» մեր տեսլականն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ նորարար եւ ազդեցիկ լուծումներ մշակելու համար։ Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել Հայաստանում, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը եւ բարեկեցությունը։

Ամփոփելով, ցանկանում եմ վերահաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ՝ ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ։ Հավատացած ենք, որ միջազգային հանրությունն այս ճանապարհին կլինի մեր կողքին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 14/07/2018  |  ՄամուլԱռաջին փոխվարչապետի ինստիտուտը չընդունող Արարատ Միրզոյանը այժմ ինքն է օգտվում դրա «բարիքներից». «Հրապարակ»
21:36 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍՀամայնքներում կիրականացվի սուբվենցիոն 38 ծրագիր
22:08 12/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը
19:59 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍԸՕ-ում բարեփոխումների հանձնաժողովը որոշել է անցնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի, նվազեցնել խորհրդարան անցնելու շեմը
18:52 21/06/2018  |  Քրեական խրոնիկոնԱնվտանգության խորհրդի քարտուղարն ու մի շարք այլ նորանշանակ պաշտոնյաներ ցայսօր գտնվում էին քրեական հետապնդման մեջ
09:00 05/06/2018  |  ՄամուլԿառավարության լրատվականը չի պատասխանում՝ Միրզոյանը հանդիպե՞լ է ՌԴ վարչապետի հետ. «Հրապարակ»
11:50 02/06/2018  |  ԼՐԱՀՈՍԾախսեր կան, որ պետք է արվեն. Արարատ Միրզոյան
18:32 16/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶինկոմիսարիատների օպտիմալացման խնդրին անդրադարձ կկատարվի կառավարության նիստում
15:14 12/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչպիսի կենագրություն ունի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը
13:03 22/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը՝ իր եւ մյուս երկու պատգամավորների մասին

Տեսանյութեր

11/14/2018   19:18 Բժիշկը չի ստուգել դոնորական արյան և հիվանդի արյան համատեղելիությունը, ներարկել է սխալ արյուն. արդյունքում՝ հիվանդը մահացել է բազմաօրգանային անբավարարության պատճառով

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Գործ #

Արխիվ

[]