Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Ռուբեն Հայրապետյան. Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է 07/18/2018   18:45  |  Մարզական

Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին.Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:

- Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:

- Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:

Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

- Ակումբները սկսել են հայտարարություններ տարածել Ձեր և ֆեդերացիայի դեմ…:

- Այո, Ակումբների վայ-ղեկավարներ իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ:

- Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչո՞ւ էս պահին:

- Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա ձերբակալված է այժմ, մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ: - Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:

- 1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին ասեմ՝ ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: 1 տարուց ավելի մնացել են բազայում, ասել է, որ գնելու է, հետո փոշմանել է: 6 ամիս սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ էլ անելիք չունեք այդտեղ:

Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու:

 - Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:

 - Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:

 - Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է:  Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:

- Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:

 - Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:

- Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

- Ամեն դեպքում, Ազգերի լիգայի մասով Դուք ամենալավն եք տիրապետում իրավիճակին. սխալ չի լինի՞ այդ ընթացքում փոփոխություններ անել. հավաքականի ծրագրեր, մարզիչ…:

- Իհարկե բարդ բան է: Ես՝ որպես ՀՖՖ երկար տարիների ղեկավար, սրտացավ եմ: Ես ցանկացածի կողքին կկանգնեմ այդ ժամանակահատվածը լավագույնս անցկացնելու համար: Եթե օգտակար աշխատանք է լինելու, ամեն ինչի կարելի է գնալ: Խոսք եմ տալիս, որ վնաս չի լինելու: Մենք լավ հավաքական ունենք և լավ ենք հանդես գալու Ազգերի լիգայում:

 - «Շիրակը» պնդում է, որ հանդիպել եք Արման Սահակյանի հետ: Նշվում է նաև այն մասին, որ երաշխիքներ եք տվել:

 - Զավեշտի աստիճանի է: Նախ ասեմ, դեպքը ֆիքսողը ես չեմ եղել: Կանչել եմ Սահակյան Արմանին, «Բանանցի» ներկայացուցչի փոխանցածը ցույց եմ տվել, հարցրել եմ, սա ի՞նչ է: Ասաց, որ խնդիր է դրել ամեն գնով չեմպիոն դառնալ: Ես ասացի, որ լուծումները միավորների հանումն է և մնացած պատժամիջոցները, որոնք մինիմում են: Իմ բախտը բերել է, որ «Փյունիկի» հետ իմ ընտանիքը կապ չունի, թե չէ կասեին, որ արել ենք «Փյունիկի» համար… ես ի՞նչ շահ ունեմ: Դիմել են արբիտրաժային դատարան, կտեսնենք:

 «Փյունիկի» վերաբերյալ մանրամասներ.

«Ես տարիներ ի վեր ասել եմ, երբ մարդ կգա, ով պատրաստ է ղեկավարել ակումբը, կնվիրեմ: Չելոյանցը ծանոթացրեց Սողոմոնյանի հետ, առանց մի վայրկյան մտածելու նվիրեցի. անգամ ինքը չէր հավատում, զարմացել էր: Մեր պայմանավորվածության համաձայն նա պետք է գներ մարզաբազան: Եթե որոշել են բոյկոտեն, թող գնան ու բոյկոտեն: Ես իրեն նվեր եմ տալիս, որ ինձ այսպիսի մեղադրանքնե՞ր հասցնի…: Բանավոր պայմանավորվել էինք, որ պետք է գներ. դե թող գներ: Ավելին ասեմ՝ հարցրել էր, թե հնարավո՞ր է տարիների ընթացքում գնել, ասել եմ, որ այո, կլինի: Վերջում՝ հունիսին եկավ ու ասաց, որ չի ուզում գնել: Թող չգնի:

 - «Փյունիկն» էլ հայտարարությունում ասել է, որ իբր թույլ չեք տվել ֆուտբոլի ակադեմիայում մարզվել, իսկ «Հանրապետական» ստադիոնն էլ կրկնակի թանկ է տրամադրվել «Վարդարի» հետ հանդիպման համար:

- Ես նման բան չեմ ասել: Իրենք ցանկացել են հավաք անցկացնել. շոգ ժամանակ հիվանդություն է տարածվում: Մենք կասեցրել ենք մարզումային գործընթացները, զբաղվել ենք այդ հարցով: Այդ մասին ես անձամբ Սողոմոնյանին ասել եմ, նա այդքան տղամարդկություն չունի, որ ճիշտ խոսի: «Հանրապետական» ստադիոնի գինն իհարկե թանկացրել ենք. մարզադաշտը պահպանման կարիքներ ունի: ՈւԵՖԱ-ից ակումբների ֆինանսավորումն ավելացել է, թող դա էլ վճարեն, ինչի՞ մասին է խոսքը: Լեգենդների խաղ է կազմակերպում, միլիոնավոր գումարներ է ծախսում, չի ցանկանո՞ւմ պաշտոնական խաղի համար գումար ծախսել: Մեկ այդ հանդիպման ծախսը մեկ ֆուտբոլիստ հրավիրելու չափ է…: Եվրոպա լիգայի խա՞ղն է ավելի կարևոր, թե՞ 60 տարեկան վետերանի խաղալը: Պետք է ֆուտբոլային մտածել և խելոք խոսել:

 - Կարո՞ղ է տարբերակ լինել, որ հետ վերցնեք «Փյունիկը»:

 - Ես նվիրել եմ իրեն, նոր թիմ կստեղծեմ: Ճիշտ նայեք. իմ դեմ են գործում, ես ավել բան նվիրե՞մ: Տարիներ առաջ միլիոններ եմ ծախսել «Փյունիկը» վերանորոգելու համար, նայեք ի՞նչ օրն են գցել: Չեմ ասել, որ իրենց փչացրածը վերականգնեն: 

  - Ճիշտ հասկացա՞նք. եթե չմնաք ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ամեն դեպքում, լինելո՞ւ եք ֆուտբոլում:

 - Այո, ես թիմ եմ պահելու. «Նորացված «Փյունիկ»»: Դպրոցում ընդունելություն է սկսվել, իր հունով կգնա:

 - Խոսվում է այն մասին, որ ակումբները ակադեմիայից օգտվելու հավասար հնարավորություն ունեն. կա՞ նման բան:

 - Ծիծաղելի չէ՞: Հասարակ բան եմ ասում. Տեխնիկական կենտրոնը ունի ֆուտբոլիստների սահմանված քանակ՝ եթե չեմ սխալվում, 600-680: Այդ մարզադաշտերը ո՞նց պետք է բավականացնեն: Կենտրոնի ֆուտբոլիստներին ասենք դուրս եկեք, որ Արթուր Սողոմոնյանի թիմը գա մարզվի՞: Հայաստանի ամեն մի քաղաքացի ունի հավասար իրավունք, այս ակադեմիան ժողովրդինն է, իմ կամ մյուսի սեփականությունը չէ: Ակադեմիայն ունի մենեջմենթ, աշխատանքի կազմակերպում: Մինչև 14, 15 տարեկանների հավաքականները արհեստական խոտածածկով դաշտերում են մարզվում:

  - Պրոֆեսիոնալ լիգայի մասին ի՞նչ կասեք:

 - Թող ստեղծեն: Բազմաթիվ բաներ կարելի է դասակարգել, բայց իրենք չգիտեն, թե պրոֆեսիոնալ լիգան ինչ է:

Ֆեդերացիայի նախագահը մեկ գլխացավանքից ազատվում է, դա վնասելու է ֆուտբոլին: Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը վնաս է տալու ֆուտբոլին:

 - Պրոֆեսիոնալ լիգան կարող է նախնական գումարը հավաքել, բայց հետո դժվար է լինելու համակարգելը…:

 - Ահա, պատկերացնո՞ւմ եք այս մարդկանց լիգայի մեջ: Կարևոր է իշխանության մեջից մարդ լինել և ուժեղ լինել: Ինձ մեղադրել են կոպիտ լինելու մեջ… հավատացեք, դա պետք է: Ավելին ասեմ. ինձ վիրահատել են, որոշները ոտքի են կանգնել…: Այդպես է: Արթուր Վանեցյանը ոչ իմ ընկերն է, ոչ մտերիմը. այս պահին նա շատ մոտ է իշխանությանը, ոչ ոք չի կարող անօրինականություն անել:

«Նշեմ, որ դիմել եմ գործկոմին, որպեսզի ընդառաջեն ու «Շիրակը» վերադառնա Բարձրագույն խումբ»,- հավելեց Ռուբեն Հայրապետյանը:

Աղբյուր` armsport.am


Հարակից հրապարակումներ`

14:09 30/06/2018  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Կարծում եք` կառչա՞ծ եմ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից, իհարկե ոչ
12:42 30/06/2018  |  ՄարզականՖուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարց օրակարգում չկա. Ռուբեն Հայրապետյան
15:52 12/05/2018  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Ոչ ոք ինձ չի կարող պարտադրել, որ հեռանամ
10:05 02/03/2018  |  ՄամուլԲախում Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև. «Չորրորդ իշխանություն»
13:25 12/01/2018  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ
23:08 31/05/2017  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Մի՛ տվեք այնպիսի անուններ, որոնք մոլախոտի պես կգան և կքայքայեն մեր հավաքականը
19:44 31/05/2017  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Յուրչենկոն մեզ այս պահին է պետք, եթե չեկավ, ապա հավաքականի երեսը չի տեսնի
18:24 31/05/2017  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Կամ պետք է Փյունիկը հանձնեի, կամ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանայի
13:09 04/05/2017  |  ՄարզականՌուբեն Հայրապետյան. Գրկաբաց սպասում ենք Դավիթ Յուրչենկոյին
14:05 17/11/2016  |  ՄարզականՌուբեն Հայրապետյանն անհասկացող է անվանել սպորտի նախարարին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]