ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որպես այլընտրանք ԸՕ փոփոխությունների կառավարության տարբերակին՝ քաղաքական ուժերը կառաջարկեն իրենց միասնական նախագիծը 07/17/2018 16:54 | Ընտրական իրավունք
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 20-ին, որի ժամանակ, նախնական պայմանավորվածությամբ, կքննարկվի խորհրդարանական ուժերի մոտեցումները միասնական ընտրական նախագծի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ուժերի և կուսակցությունների ներկայացուցիչները եկան համաձայնության փոխանակվել իրենց մշակած ընտրական մոդելների վերաբերյալ տեղեկատվությամբ, հավաքվել, քննարկել առկա մոտեցումները և մշակել մեկ միասնական մոդել, որն էլ ներկայացնել կառավարություն ՝ որպես ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկին այլընտրանք:
Նիստի ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ կառավարության ծրագրով հստակ ամրագրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, ինչը նիստի մասնակիցների շրջանում բանավեճի առիթ հանդիսացավ:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հետարքրքվեց. «Երբ Դուք ասում եք ռեյտինգային՝ նկատի ունեք ընտրական կարգի տեսական գրականության մեջ առկա բանաձևվածը, թե նկատի ունեք այն, ինչ Դուք եք հասկանում ռեյտինգային ասելով: Երբ մենք ենք ասում ռեյտինգային, դա մի տարատեսակն է:Եթե, ռեյտինգային ասելով, նկատի ունեք ընտրողի կողմից հնարավոր որևէ ձևով նույնիսկ ոչ թե ռեյտինգային , այլ տարածքային ցուցակին ձայն տալը, ուրեմն խոսելու բան չունենք: Ռեյտինգային Դուք լայնացնում եք, այն ավելի նեղ է»:
Նրան ի պատասխան Դանիել Իոսաննիսյանն ասաց. «Անձամբ իմ մեկնաբանելը էական չէ, դա գրված է կառավարության ծրագրում, եթե դուք համարում եք, որ որևէ կոնկրետ մոդել ռեյտինգային չէ, առաջարկեք, քննարկենք»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց. «Եթե շատ լայն ենք ընկալում «ռեյտինգային» հասկացությունը, համամասնականն էլ է ռեյտինգային: Որովհետև, եթե ռեյտինգավորվում են կուսակցությունները, ուրեմն դա էլ չպետք է լինի: Եկեք բառախաղ չանենք: Եթե մենք թույլ ենք տալիս ընտրողին միջամտել մանդատների բաշխման գործին, դա ենթադրում է կոմպրոմիսի հասնելու հնարավորություն: Եթե դուք ասում եք, որ դա թույլատրելի չէ, պետք է ընդունենք «Փակ ցուցակի» մոդելը որպես վերջնական լուծում»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց Արմեն Ռուստամյանի ասածին, որ այդ դեպքում իրենց կարտահայտեն իրենց դիրքորոշումը կառավարության կողմից առաջադրվի մոդելի վերաբերյալ:
Արդյունքում խորհրդարանականները որոշեցին որպես կառավարության տարբերակին այլընտրանք ձևավորել միասնական նախագիծ, ևս մեկ նիստ գումարել և հասկանալ կառավարության դիրքորոշումը:
«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հնարավորինս ընդունելի մոդել: Աշխատենք, պատրաստենք առաջարկ, ներկայացնենք կառավարության աշխատանքային խմբին, միասին համատեղ նիստ գումարենք՝ քննարկելու, որքանով է դա ընդունելի»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ