Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները 07/17/2018   13:42  |  Ընտրական իրավունք

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց այն թերությունները, որոնք առկա են թե գործող, թե գործընկերների կողմից առաջարկված ընտրական մոդելներում: Ըստ նրա՝ գործող մոդելի առավել հաճախ նշվող թերությունները երկուսն են:

«Երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում, ընթանում է կայացման փուլ, կուսակցության ցուցակում որևէ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել տվյալ քաղաքական ուժի հետ և մարդիկ հնարավոր է նրան ձայն տան, որն ավտոմատ կգնա կուսակցության օգտին: Այս մոդելն ունի հակառակ, դրական կողմը, որ այդ մարդիկ են ձևավորում կուսակցության դեմքը, բայց պատմական այս հատվածում դա թերություններից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

Բարձրաձայնվող երկրորդ թերությունը, ըստ ՀՀԿ անդամի, հաշվարկի մեխանիզմն է: Մասնավորապես, այն, որ երկու ընտրատարածքներում առկա են հավասար ձայներ, օրինակ, 20 հազար, ինչը թեկնածուների միջև բաշխվել է ոչ հավասար ձևով: Առաջինում նրանցից մեկը ստացել է 19 հազար, մյուս երկուսը՝ 600 և 400-ական ձայներ: Երկրորդում՝ թեկնածուներից առաջինը՝ 10 հազար ձայն, երկրորդը՝ 6, երրորդը՝ 4 հազար, և եթե երկու տեղամասերին էլ բաժին հասնի երկու մանդատ, ապա կստացվի, որ առաջինից կանցնի 600 ձայն հավաքածը, իսկ երկրորդից 4 հազար ձայն հավաքածը ներկայացված չի լինի խորհրդարանում:

Անդրադառնալով գործընկերների կողմից առաջադրված մոդելներին՝ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «Փակ համամասնական ցուցակի» մոդելի դեպքում խախտվում է ուղղակի ընտրությունների գաղափարը:

«Թեկնածուների հերթականությունն իրականում որոշվում է կուսակցության վերախավի կողմից, ոչ թե ժողովրդի: Շատ հաճախ կուսակցության լոկոմոտիվը (հեղ. հայտնի ու հեղինակավոր անձը), ում մասին արդեն խոսեցի, ստանում է շատ ձայն, բայց անձինք, ովքեր փաստացի ընտրվելու են, որոշվել են կուսակցության վերախավի կողմից»,-ասաց բանախոսը:

«Փակ համամասնական ցուցակների» երկրորդ թերությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարբեր տարածքներից թեկնածուների՝ խորհրդարանում հայտնվելու երաշխիքներ չկան, ստացվում է  գերկենտրոնացում մայրաքաղաքում:

«Ինչ վերաբերում է «Բաց ցուցակներին», ապա ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց է տալիս իր նախասիրությունը այս կամ քաղաքական գործչի հանդեպ, բայց այդ ցուցակները տարածքների հետ շաղկապված չեն: Չնայած այս մոդելը մի թերությունից զերծ է, երբ կուսակցության վերախավն է որոշում, թե ովքեր են ընտրվելու խորհրդարան, բայց այն չի լուծում մի կարևոր հարց, որ տարածքներից երաշխավորված լինեն քաղաքական գործիչներ: Մյուս թերությունը՝ արդյունքների ամփոփումն է: Եթե ընտրություններին մասնակցի 10 կուսակցություն, ցուցակում լինի 100 թեկնածու, ամփոփման ժամանակ անհրաժեշտ է լրացնել հազար բջջանի աղյուսակ, ինչը ինքին թերություն է»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ չորրորդ մոդելի՝ «Փակ համամասնական ցուցակ, բայց որոշակի քվոտայով», մարզում հաշվառված թեկնածուն պետք է զբաղեցնի ցուցակի յուրաքանչյուր վեցերորդ տեղը, ինչը պետք է սկսել ամենամեծ մարզերից: «Այս մոդելը ևս զերծ չէ թերություններից, այստեղ ևս կուսակցության վերախավն է որոշում՝ ով է ներկայացնում մարզը, ոչ թե ընտրողը:  Երկրորդը՝ մարզում հաշվառված լինելը ամենևին չի նշանակում, որ տվյալ թեկնածուն ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդը՝ այն ավելի շատ կխթանի, որ Ազգային ժողովում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքրերը գրեթե շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում»,-եզրափակեց ՀՀԿ անդամը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:03 16/07/2018  |  Ընտրական իրավունքԱռաջիկա ընտրությունների համար նախատեսվում է քաղաքական հեռուստաբանավեճերի կազմակերպում
15:52 16/07/2018  |  Ընտրական իրավունքԱռաջիկա ընտրությունների համար կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով
14:44 16/07/2018  |  Ընտրական իրավունքԴիտորդական առաքելություն իրականցնող ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկում են փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմը
14:41 16/07/2018  |  Ընտրական իրավունքԴիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչները կարևորում են ընտրատեղամասերում աուդիոձայնագրման հնարավորությունը
13:36 16/07/2018  |  Ընտրական իրավունքԱռաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը
12:06 16/07/2018  |  Ընտրական իրավունքԴիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը տեղամասային հանձնաժողովներում առաջիկա ընտրություններին չի սահմանափակվի
10:15 14/07/2018  |  ՄամուլԻ՞նչ է պայմանավորվել Արտակ Զեյնալյանը Բուքիքիոյի հետ. «Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ». «Հրապարակ»
17:28 13/07/2018  |  Ընտրական իրավունքԸՕ բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպում կուսակցությունների և դիտորդ ՀԿ-ների հետ
16:36 13/07/2018  |  Ընտրական իրավունքԿառավարությունը Խորհրդարանին առաջարկում է միասին գտնել ԸՕ վերաբերյալ լավագույն լուծումը
10:25 13/07/2018  |  ՄամուլԸՕ-ն առևտրի առարկա չէ. «Հրապարակ»

Արխիվ

[]