ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ` առջևից գնացողը 07/17/2018 16:21 | Մեկնաբանություն
Այն, որ նոր պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի, Արամի արձանը հանրության բոլոր շերտերի միտքն է շարժել, քննարկման, բանավեճի առարկա դառնալով՝ ընդհուպ ամենածայրահեղ գնահատականներ, վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն մայրաքաղաքի կարևոր մի հատվածի մշտական բնակիչ դարձած խորհրդանշային անհատի հանդեպ:
Երբ ասում եմ, որ տարիներ առաջ Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ էլ նման մթնոլորտ էր ստեղծված, նկատի չունեմ բացառապես և միայն Առնոյի քանդակի գեղարվեստական արժանիքները, որոնք, ի դեպ, կատեգորիկ մերժում էին այն օրերին քանդակագործ Դավիթ Բեջանյանի ընդդիմախոսները: Իմ շեշտադրումը գլխավորապես տվյալ գեղարվեստական ստեղծագործության երևութական լինելուն է վերաբերում: Ի վերջո, արվեստը, շատ անհատական ապրումի արգասիք լինելով, միաժամանակ նաև նույնքան անհատական ընկալում է ունենում:
Բնականաբար, այս համատեքստում առանց բանավեճի, առանց բևեռայնության, առանց սիրո և ատելության դրսևորումների հնարավոր չի լինում: Տարիներ շարունակ ոստիկանության առջև տեղակայված Արամի՝ խստաբարո և կանոնիկ, շաբլոն ոճի մեջ ինքնապարփակ կիսանդրին ոչ մեկին չհուզեց: Լա՞վ էր, իհարկե՝ ոչ:
Բազմիցս եմ ասել՝ մոնումենտալ քանդակներից հոգնել է Երևանը, մարդկային, մարդեղեն քանդակների պակաս ունենք մենք: Ավելի դասական-մոնումենտալ, քան՝ Միքայել Նալբանդյանի արձանն է, հաստատ էլ չենք ունենա: Ուղղակի չարժե էլ ընդօրինակել: Դա անցած էտապ է, անցած փուլ:
Հիմա՝ եկել է քանդակագործ Դավիթ Մինասյանի Արամը, եկել է եռագույնի մեջ փաթաթված, քանզի պետականության ամենագունեղ խորհրդանիշը հենց դրոշն է: Պատահական չէ, որ առաջնորդները միշտ էլ փարում են դրոշին, մեր ապրած օրերում Մովսես Գորգիսյանի օրինակը՝վկա, որ առաջինը բարձրացրեց եռագույնը՝ Երրորդ հանրապետության: Մինչ այդ՝ հետխորհրդային վաղ շրջանում եռագույնը թաքուն էր, անթաքույցն էլ՝ թևկապի հանգույն էր, մի տեսակ՝ ավելի նեղ- նշանային, ավելի ընդհատակյա... Մինչև Մովսեսը առաջնորդեց և եռագույնը ծածանեց անվախ՝ որպես անկախության խորհուրդ ու խորհրդանիշ:
Իսկ Արամը, հենց Արամն է եռագույնը բերողը և կրողը և ուրեմն, բնավ տարօրինակ չպետք է լիներ այն, որ առաջնորդի ծնունդը բառի բուն իմաստով որպես դրոշակակրի հայտնություն է:
Վստահ եմ, պետականության խորհրդանիշ-եռագույն դրոշի թատերական երևութականացման մեջ ոչ պակաս բաժին ունի նաև Անդրանիկ Ծառուկյանն իր հայտնի բանաստեղծությամբ:
...Արյունից ծնված երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված ծվեն մի կապույտ,
Հասուն արտերի շողն արևագույն,
Եվ վեց դարերի խավարի վրա`
Դրոշ` Եռագույն…
Ավելին, եթե նկատել եք՝ Արամին պարուրող եռագույնի երանգները հենց բանաստեղծության քանդակային վերծանությունն են:
Կարծում եմ, որպես առաջնորդ՝ Արամի կերպարի բացահայտման համատեքստում ամենաուժեղ դրվագը գլուխն է՝ մտքի ուժի, ուղեղային կենտրոնը: Հետևելով հատկապես մասնագիտական գնահատականներին, զգում ու համոզվում եմ, որ այս տպավորությունն ազդու է և դեռ ազդեցության դաշտը տարածվելու է:
Ինչ վերաբերում է տեղին և տարածքին, ապա դրոշակակիր հերոսի հայտնությունը Հանրապետության Հրապարակ անունը կրող խորհրդանշային կայարանից է, հանգրվան, ուր հանդիպում են Առաջին և Երրորդ հանրապետությունները: Այս հանդիպման համար էլ, վստահ եմ՝ պետականության սիմվոլիկան իր գործունեության հիմքում դրած երևելի ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը, հյուրընկալ էր լինելու:
Հաստատ կարելի է տարածություն և ժամանակի անպարագիծ ընկալումներով էլի ու էլի հեռուն գնալ, բայց ավելի ճիշտ է թողնել, որ մարդու երևակայությունը թռիչքներ ունենա...
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ