Թեմաներ
Երեքշաբթի 11 / 19 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/19/2019   16:16 Մենք տեսնում ենք, որ այս գործի նկատմամբ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի. Խուդոյան 11/19/2019   16:10 Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը 11/19/2019   16:02 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազին բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու 11/19/2019   15:59 Երբ մտնում ենք այս դահլիճ, պետք է վստահ լինենք, որ մեր հասցեին վիրավորանքներ չեն հնչելու. Ալումյան 11/19/2019   15:56 «Գողերը» փորձ են անում իրենց կամքը թելադրել քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյան 11/19/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/19/2019   15:39 Այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց բոլոր միջնորդությունների հետ համաձայն կլինի․դատախազ Բաղդասարյան 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   15:17 Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   15:01 Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 11/19/2019   14:57 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց. Ովքե՞ր են դրա անդամները 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   14:23 9-1 հաշվով խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան 11/19/2019   14:16 Տուժող կողմը դեմ է դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություններին 11/19/2019   14:13 Դասախոսների հետ հանդիպումից հետո երիտասարդ դաշնակցականները ավելի են համոզվել՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա (տեսանյութ) 11/19/2019   14:07 Ալավերդի քաղաքի երեք բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողություն կատարելու համար 11/19/2019   13:58 Քննիչը ո՞ր ժամանակներից է վկայի հետ պնդումներով խոսում և բանավիճում. Վարդևանյան 11/19/2019   13:49 Դատախազ Պետրոսյանը արդարացնող փաստերը չի ուղարկել դատարան. Սեյրան Օհանյանի փաստաբանն առանձին բացարկ հայտնեց դատախազին (տեսանյութ) 11/19/2019   13:41 «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը ներգրավվել է որպես կասկածյալ 11/19/2019   13:37 Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/19/2019   13:22 Դատարանում քննարկվում է դատախազին բացարկ հայտնելու փաստաբանների միջնորդությունը. Նիստին ներկա է Քոչարյանի ֆրանսիահայ փաստաբանը 11/19/2019   13:17 Վարչապետը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն 11/19/2019   13:06 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան 11/19/2019   12:50 Հայաստանի և Կատարի միջև փոխգործակցության մեծ հնարավորություններ կան․ նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ 11/19/2019   12:41 ԱԺ-ում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկությունը 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/19/2019   12:24 Գործատուն կարող է աշխատողին ասել քո հայացքն ինձ դուր չի գալիս, աչքերում դավաճանություն եմ տեսնում ու ազատի գործից.Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ) 11/19/2019   12:18 Վրաերթ մաքսակետում. 55-ամյա կինը մահացել է 11/19/2019   12:12 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին 11/19/2019   12:08 Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. գումարը չկա. Տիգրան Ուրիխանյան 11/19/2019   11:38 Ինչքան փող է կուտակել կառավարությունը` չծախսելով բյուջեն 11/19/2019   11:30 Բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ. Մելիքյան 11/19/2019   11:21 Այդպես էլ բացատրություն չլսեցի, թե ինչու՞ եք ցանկանում դեղատոմսով թողարկվող և տրամադրվող դեղերը գովազդ անել. ԱԺ պատգամավորը՝ փոխնախարարին 11/19/2019   11:13 Նիկոլի միֆերը ջարդվում են. Էդուարդ Շարմազանով 11/19/2019   11:07 Խաշմանյան․ Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես վաղը պատրաստ եմ վերջացնել ամեն ինչ 11/19/2019   10:58 Ես էն կարծիքին չեմ, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պետք է լինեն. Գևորգ Պետրոսյան 11/19/2019   10:50 Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկատվական արշավի շրջանակում ներկայացնում է «Միասին կարող ենք փոխել աշխարհը» երգի պրեմիերա 11/19/2019   10:43 Դուք մեծ գործ եք արել, դուք հայոց լեզուն փոխանցել եք փոքրիկներին․ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին 11/19/2019   10:40 Նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը 11/19/2019   10:34 ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը 11/19/2019   10:31 ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն երիտասարդական միջազգային մրցույթում 11/19/2019   10:25 ՃՏՊ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղևորը տեղում մահացել է 11/19/2019   10:22 Թուրքական լոլիկ, վարունգ ու կարտոֆիլ է հայտնվել հայկական շուկայում. նաեւ Պակիստանից. «Ժողովուրդ» 11/19/2019   10:17 Նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազ դրամ. Խորհրդարանն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծը 11/19/2019   10:15 Ինչու է աշունն այսքան թախծոտ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/19/2019   10:00 Կարեւորը քաղաքական միավորներ հավաքելն է. հանցագործ տարրերը անցնում են գործի. «Փաստ»
11/18/2019   19:11 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   13:24 Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան 11/18/2019   20:03 ՀՔԾ-ն ուղղակի չուզեց իշխանության հովանու ներքո գտնվող մարզպետի գործողություններին իրավական գնահատական տալ. փաստաբան 11/17/2019   16:24 Մոսկվայում սպանված Բոլյանը վերահսկողության տակ է պահել հայ կոմերսանտների գործունեությունը` հարուցելով շատերի դժգոհությունը 11/18/2019   15:17 Այդ ուղտը կչոքի նաև Նիկոլ Փաշինյանի դռանը 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/17/2019   21:59 Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում 11/18/2019   10:59 Զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի կանխարգելման մեթոդներն ու գործող լուծումները անարդյունավետ լինեն. Կառավարության ներկայացուցիչ 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/18/2019   16:23 Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/18/2019   20:16 Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ –ի եզրակացությունը՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին 11/18/2019   13:04 Քոչարյանի նստելը սիմվոլիկ է, դա հեղափոխությանն է պետք. փաստաբան 11/17/2019   17:24 Վարչապետը խոսել է Աստվածաշնչի իր սիրած հատվածի մասին 11/17/2019   23:11 Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց. Նիկոլ Փաշինյանը ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և հայ գրականության մասին (տեսանյութ) 11/18/2019   12:36 Հայաստանում դատավորների պատերազմ պետք է սկսվի. Ֆրանսիահայ փաստաբան 11/18/2019   12:42 Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից 11/18/2019   16:32 ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակել եմ ծառայողական քննություն. Բադասյան 11/18/2019   22:53 Վրաստանում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ցրման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 11/18/2019   10:48 Նոր Հաճընի ողբերգությունը. արդյո՞ք չորս երեխաները և ծեր կինը զոհն են նեոլիբերալ քաղաքականության. Վահան Իշխանյան 11/18/2019   17:06 Մարդիկ, երբ այսօր, «կույս» ձևանալով, խոսում են իրենց պաշտոնավարման տարիներից, թող հիշեն՝ ինչպես են ապականել մեր երկիրը

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը 07/14/2018   23:20  |  ԼՐԱՀՈՍ

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.

«Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի առթիվ:

Մասնավորապես, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի հուլիսի 10-ին բավարարել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղակայված՝ Ա. Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա 13.07.2018թ-ին խուզարկություն է կատարվել նշված շինություններում:

Խուզարկության հիմք հանդիսացող վերը նշված միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումից Ա. Աղաբեկյանը տառացի մեջբերել է. «Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ ապրիլին հանդիսանալով ԱՀ փոխվարչապետ, համակարգել է ՀՀ-ից և արտերկրից առաջնագծի և զինծառայողների համար տրամադրվող օգնությունների ստացման և բախշման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ պատշաճ հսկողության բացակայությունից, յուրացրել է մեծ քանակի օգնություն»:

Այդ առթիվ հայտարարում ենք՝

1. Արցախի Հանրապետության կառավարությունը 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար 04.04.2016թ. ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում էր 2016թ. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը իսկ շտաբի անդամներն են եղել (2016թ. դրությամբ)՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը: Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, իրային ծառայության ապահովման մասով՝ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:

2. Սույն օպերատիվ շտաբը համակարգել է այդ օրերին Արցախին օգնություն տրամադրած պարենային, այլ նյութական և ֆինանսական նվիրատվությունները, ԼՂՀ կառավարության անունով բացվել է հատուկ հաշվեհամար՝ ֆինանսական նվիրատվությունների ստացման համար:

3. Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում օպերատիվ շտաբն իրեն ուղղված բոլոր տեսակի օգնությունների ստացման եւ բաշխման աշխատանքները կատարել է համախորհուրդ, որոնց մասին պարբերաբար հանդես է եկել հրապարակային հաղորդագրություններով և հաշվետվություններով: Այդ ընթացքում մեր կողմից ստացված յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր օգնություն տրամադրվել է պաշտպանության բանակին, կամավորականներին, կամավորականների ընտանիքներին և ապրիլյան պատերազմի հետևանքով տուժածներին ու ժամանակավոր տեղահանվածներին: Նյութական և ֆինանսական օգնությունների ստացման ու բաշխման մասին հրապարակվել են թափանցիկ հաշվետվություններ, որոնք տեղադրված են Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:

• Նյութական աջակցության ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունները՝ այստեղ:

• Ֆինանսական աջակցության ստացման և բաշխման վերաբերյալ հաշվետվությունները՝ այստեղ:

4. Բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքներն առաջնագծում:

Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր է գնահատել կատարված աշխատանքները և հանդես եկել որոշ առաջարկներով:

5. Սույն օպերատիվ շտաբի անդամներս հայտնում ենք մեր վրդովմունքը օպերատիվ շտաբի գործունեության հանդեպ ցուցաբերած անվստահության եւ զրպարտության համար եւ ափսոսանքով նշում, որ կասկածի տակ է առնվում 2016թ. ապրիլին համազգային զարթոնքի եւ միասնականության գաղափարը: Մենք նաև անընդունելի ենք համարում սույն շտաբի մեկ անդամի նկատմամբ դրսևորած գործողությունները»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:52 14/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊարոնա՛յք, մի՛ խայտառակեք «ռեսպուբլիկան». Արթուր Աղաբեկյանը՝ իրեն առնչվող տարածքներում կատարված խուզարկություններն անհիմն է համարում
18:29 13/10/2017  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական
17:37 20/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Աղաբեկյանը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրելու Արցախում փոքր ու միջին բիզնես հիմնել ցանկացողներին
11:55 20/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից
17:48 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍՂարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հրաժարական կտա. Azatutyun.am
09:00 17/08/2016  |  ՄամուլՈ՞ւմ է պատկանում ընկերությունը, որը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա կստանա. «Հայկական Ժամանակ»
21:30 10/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂՀ փոխվարչապետ. «Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության բնագավառի մասնագետներն այդ աստիճանի ախմախ չեն, որ նորից պատերազմ սկսեն» (Տեսանյութ)
12:51 10/02/2014  |  ԼՐԱՀՈՍԴասընթացներ՝ ԼՂՀ համայնքների ղեկավարների համար

Արխիվ

[]