ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործով ակնհայտ ապօրինություններ են թույլ տրվել. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում 07/12/2018 16:39 | Քրեական խրոնիկոն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը՝ բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
Անդրադառնալով քրեական գործին Երեմ՝ Սարգսյանն ասաց, որ թույլ են տրվել մի շատ խախտումներ, մասնավորապես՝ իրենց չեն ներկայացվել փորձագետների եզրակացությունները, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որպեսզի պաշտպանական կողմը չկարողանա իրականացնել պաշտպանություն:
Պաշտպանական կողմին չտրամադրված գործի նյութերի մասին Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է մասնակի:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Հայկ Սարգսյանը փորձել է փախչել և նրան օդանավակայանից բերման են ենթարկել, ըստ պաշտպանի՝ ապատեղեկատվություն է, Հայկ Սարգսյանը ընտանիքի և անչափահաս երեխաների հետ հանգստի է ցանկացել մեկնել, քանի որ արձակուրդում է գտնվել:
Իսկ մինչ նրան բերման ենթարկելը, պաշտպանի վստահեցմամբ, Սարգսյանը որևէ ծանուցում չի ստացել՝ ավելին, քրեական գործի մասին ո՛չ իրավապահներ են պաշտոնապես տեղեկություն տարածել, ո՛չ մամուլում է եղել:
Միևնույն ժամանակ Երեմ Սարգսյանը նշում է, երբ Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նա առնվազն 4 անգամ ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և որևէ անգամ փորձ չի արել թաքնվելու կամ խոչընդոտելու գործի քննությանը:
«Քննիչի կողմից նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու օրը ևս ինքնակամ ներկայացել է, կալանքի միջնորդությունը քննվելուց հետո, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ երբ վերադարձել է՝ Հայկ Սարգսյանը կրկին ներկայացել է դատարան և նրան անմիջապես կալանավորել են: Այսպիսով, նրա գործողությունները հակառակն են փաստում և որևէ փախուստի փորձ չի եղել», - նշում է պաշտպանը
Երեմ Սարգսյանն ընդգծում է նաև, որ հիշյալ գործով ակնհայտ ապօրինություններ են կատարվել, կոպտորեն խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները և իր միակ պահանջն այն է, որ այն ինչ տեղի է ունենում, օրինականության դաշտում տեղի ունենա:
Հիշեցնենք, որ 10-ը տարի առաջ տեղի ունեցած դեպքով ընդամենը օրեր առաջ 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, թե իրեն հրազենային վնասվածք պատճառած անձը Հայկ Սարգսյանն է:
2007 թվականի ապրիլի 1-ին Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:
Սակայն 2007 թվականի մայիսի 28-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
Տարիներ անց՝ 2018 թվականի հուլիսի 3-ին նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ Գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու նպատակով։
Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և երեկ նա կալանավորվել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ