Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 26 / 2018
Փոխարժեք
  • 566.62
    EUR
  • 633.53
    GBP
  • 7.32
    RUB
  • 481.66
    USD
+ 26 °C
+ 15 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2018   14:56 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով 09/26/2018   14:51 «Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում». Էդուարդ Շարմազանով 09/26/2018   14:22 «Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 09/26/2018   14:19 ԵՄ-ը չեղարկում է Թուրքիային 70 մլն եվրոյի օգնության տրամադրումը 09/26/2018   14:16 Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի 09/26/2018   13:50 Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր 09/26/2018   13:39 Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը 09/26/2018   13:37 ԱԺ քննիչ հանձնաժողովը հստակեցնում է այն անձանց ցանկը, որոնց պետք է հրավիրեն հարցաքննության 09/26/2018   13:27 Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործի վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ 09/26/2018   13:20 Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել 09/26/2018   13:15 Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից 09/26/2018   13:15 Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ 09/26/2018   12:52 Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը եղել եմ ես. Սամվել Ֆարմանյան 09/26/2018   12:48 Ես սպասում եմ, տեսնեմ՝ ինչ է լինում. Ալիկ Սարգսյան 09/26/2018   12:42 Թքել եմ էն ֆեյքերի վրա, որոնք Հանրապետականի անունից քննադատում են ինչ-որ մեկին. Ալիկ Սարգսյան 09/26/2018   12:36 ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանը լիազորությունների հավատարմագիրը հանձնեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին 09/26/2018   12:34 Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շարունակում են շնորհավորական հեռագրեր ստացվել 09/26/2018   12:32 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին 09/26/2018   12:30 Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը 09/26/2018   12:24 Սնվելու հետ կապված դիտողությունը զինծառայողների միջև վիճաբանության ու ծեծի պատճառ է հանդիսացել 09/26/2018   12:20 Սպառնացել են պայթեցնել Բաքու մեկնող ինքնաթիռը 09/26/2018   11:39 Հրդեհ Արզականի անտառպետության մոտակայքում 09/26/2018   11:34 Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր 09/26/2018   11:27 Անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ 09/26/2018   11:21 ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին 09/26/2018   10:53 Ուղևորափոխադրողների հետ քննարկվեցին մրցույթների ընթացակարգին վերաբերող մանրամասներ 09/26/2018   10:46 Լևոն Երանոսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել 09/26/2018   10:39 ԵԱՀԿ համանախագահների ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա 09/26/2018   10:36 Պաշտպանը դիմել է ՍԴ 09/26/2018   10:33 Արցախի կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում. Փաշինյան 09/26/2018   10:28 Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը 09/26/2018   10:26 Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին 09/26/2018   10:22 Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր 09/26/2018   10:20 Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր 09/26/2018   10:17 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի  հետ 09/26/2018   10:12 «Մուտիտ» ԵԿՄ-ում. «Ժամանակ» 09/26/2018   10:08 Փաշինյանը կադրային փոփոխություններ կկատարի ԱԺ ընտրություններից հետո. «Փաստ» 09/26/2018   10:04 Արարատի բնակիչները պատրաստվում են պահանջել Գարիկ Սարգսյանի հրաժարականը. «Ժամանակ» 09/26/2018   10:00 Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել. «Ժողովուրդ» 09/26/2018   09:46 Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը. «Ժողովուրդ» 09/26/2018   09:36 ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ» 09/26/2018   09:27 Չի բացառվում, որ «Լույս»-ը քննարկի կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություն­ներին այլընտրանք դառնալու հարցը. «Հրապարակ» 09/26/2018   09:21 Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. «Հրապարակ» 09/26/2018   09:14 Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից. «Հրապարակ» 09/26/2018   09:06 ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են. «Ժամանակ» 09/26/2018   09:00 «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա. «Ժամանակ» 09/25/2018   21:56 «Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ 09/25/2018   21:54 Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին 09/25/2018   21:51 ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը 09/25/2018   21:47 ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն
09/24/2018   18:06 «Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով. 168.am 09/24/2018   22:56 Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին 09/25/2018   14:27 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով մահացած աշխատակիցն այսօր աշխատանքի չպետք է լիներ 09/25/2018   12:56 Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու կողմից դատարան է ներկայացվել 4 հայց՝ պահանջելով հերքել ու ներողություն խնդրել հրապարակավ հայտնած մտքերի համար 09/25/2018   09:20 ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման. «Իրատես de facto» 09/24/2018   17:19 Մոր աչքի առջև սպանել է դստերը 09/25/2018   11:51 Սահմանը հատած թուրք քաղաքացու հայրը եկել է Հայաստան՝ որդուն տուն տանելու 09/24/2018   15:44 Արեյանը հանձնարարել է ապօրինի շինարարությունների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ համագործակցել իրավապահների հետ 09/26/2018   13:39 Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը 09/25/2018   13:15 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տարածքում պայթյունը տեղի է ունեցել թթվածինը լիցքավորելիս. նոր մանրամասներ 09/26/2018   14:22 «Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 09/25/2018   09:39 Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ. «Հրապարակ» 09/26/2018   09:14 Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից. «Հրապարակ» 09/24/2018   15:50 «Զիբիլիքս» հայտնի քրեական գործը դատարանում է 09/25/2018   17:17 Երևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 09/26/2018   11:21 ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին 09/25/2018   16:12 Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին 09/24/2018   15:35 Արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված.Արա Բաբլոյան 09/26/2018   09:21 Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. «Հրապարակ» 09/25/2018   18:11 Դատարանը վճռեց Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին 2 տարով զրկել մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից. ՀՔԱ

Նարեկ Սարգսյանի թիկնապահը, ով հետախուզման մեջ էր, ներկայացել է ոստիկանություն 07/11/2018   12:46  |  Քրեական խրոնիկոն

Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 28-ամյա երիտասարդը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:Խափանման միջոցը՝ կալանք: 

Իրավապահ համակարգի վստահելի աղբյուրից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Արտեմ Պետրոսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահն է, ով ևս հետախուզման մեջ էր:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով:

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել էր, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել էր գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն էր կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել էին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/24/2018   17:42 Շատ արագ պետք է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն. Նիկոլ Փաշինյան

Տեսադարան

09/21/2018   17:46 Հայաստանը նշում է անկախության 27-ամյակը

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]