Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը տողատակով փորձում է անվստահություն դրսևորել դատախազության անաչառության նկատմամբ 07/09/2018   13:06  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և վերջինիս առանձին անդամների հայտարարություններին:

Պատասխանում մասնավորապես ասվում է. 

«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը և նրա առանձին անդամներ նախորդող օրերին հանդես են եկել դատախազության հասցեին անտակտ և ոչ կոռեկտ որակումներով՝ կասկածի տակ առնելով քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը:

Հայտարարություններով ոչ կոռեկտ ու անհիմն են որակվել հարուցված քրեական գործի որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ փաստացի փորձելով կասկած հարուցել ձեռք բերված փաստական տվյալների մեջ քրեական օրենքով արգելված գործողությունների առերևույթ առկայության վերաբերյալ:

Հետաքրքրականն այն է, սակայն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի հրապարակվել ու չի ուղարկվել Խորհուրդ: Եվ անտրամաբանական ու ոչ բարոյական է ոչ միայն քրեական գործի հարուցման որոշումից անտեղյակության պայմաններում «որոշման մեջ տեղ գտած ձևակերպումների» մասին նման կարծիք հայտնելը, այլև փաստացի Հանրային հեռուստաընկերության «փաստաբանի» դերը ստանձնելն ու առերևույթ հանցանք կատարած անձանց պաշտպանելու տպավորություն թողնելը:

Քրեական գործ հարուցելու առիթը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, հիմքը՝ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշները, այլ ոչ թե այդ ակտի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում քննարկումները, ԶԼՄ հրապարակումները կամ նույնիսկ որևէ գերատեսչության կողմից տրված պարզաբանումները, որոնք անտեսելու մեջ մեղադրում են Դատախազությանը: Ուղղակի ցավալի է, որ պետական մարմնի ներկայացուցիչները կարող են ոչ միայն նման մակերեսային պատկերացումներ ունենալ քրեական գործի հարուցման առիթների և հիմքերի մասին, այլև դրանց վերաբերյալ սիրողական մակարդակով մեկնաբանություններ անելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով դատախազին վերապահված գործառույթի իրացումը մատուցել որպես հանրությանը հաճոյանալու դրսևորում: Ավելորդ է նշել, որ ՀՀ դատախազությունը նման բարդույթ երբեք չի ունեցել և չունի: Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն հանրությանը հաճոյանալու հետ, օրինակ, ուսումնասիրությամբ պարզված և քրեական գործի հարուցման որոշման հիմք դարձած հետևյալ հանգամանքներ:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Գ... Ա/Ձ-ի միջև 19.02.2015թ. կնքված պայմանագրով և 25.03.2015թ. կնքված համաձայնագրով Ա/Ձ-ն պարտավորվել է պատրաստել թվով 12 փաստավավերագրական հաղորդում՝ ընդհանուր 29.600.000 դրամ արժեքով: Պայմանագրի նախահաշվով և գնային առաջարկի նախահաշվով, որպես վարձատրության ծախսեր են նշվել ընդհանուր 24 անձից բաղկացած ստեղծագործական, տեխնիկական և խորհրդատուների անձնակազմերի նախահաշվային կամ գործուղման ծախսերը՝ ներառյալ հարկերը: Մինչդեռ, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ն ընդհանրապես գրանցված աշխատողներ չի ունեցել: Եվ սա նմանատիպ միակ գործարքը չէ: Ընդ որում՝ կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ չհիմնավորված որոշ ծախսեր կատարվել են Հանրային հեռուստաընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրված նախահաշիվների և կնքված գործարքների հիման վրա: Իսկ առանձին դեպքերում պայմանագրերը կնքվել են այնպիսի ընկերությունների հետ, որոնց հիմնադիրների տվյալները, ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված փաստաթղթերի, նույնանում են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հանրային հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: (Հետագայում, իհարկե նրանք այդ ընկերություններին մասնակցությունը դադարեցրել են):

Ամենապարզ ողջամտությունը հուշում է, որ ունենալով նման տվյալներ՝ ՀՀ դատախազությունն ուղղակի պարտավոր էր ապահովել քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգ՝ դրանք լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա դարձնելու, առերևույթ հանցագործությունների ծավալը, բնույթը, դրանցում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունն ու դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով, ինչը կարվի քրեական գործի նախաքննության միջոցով:

Հիշեցնում ենք, որ ցանկացած դատավարական ակտի, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման, կոռեկտության և հիմնավորվածության վերաբերյալ կասկածները փարատելու իրավական և քաղաքակիրթ միջոցը օրենքով սահմանված կարգով դրանց բողոքարկումն է, ինչը դեռևս չի արվել։

Բայց քանի որ Խորհուրդը, պատրաստակամություն հայտնելով աջակցելու նախաքննություն իրականացնող մարմնին (հակառակը կլիներ անհասկանալի), տողատակով փորձում է անվստահություն դրսևորել ՀՀ դատախազության անաչառության նկատմամբ, հարկ ենք համարում հայտարարության հեղինակներին իրազեկել, որ Դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ: Որևէ կասկած չպետք է լինի, որ ինչպես այդ, այնպես էլ իր մյուս սահմանադրական գործառույթների իրականացման շրջանակներում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության, մեղավոր անձանց պատասխանատվության, ինչպես նաև պատճառված վնասների հատուցման ուղղությամբ դատախազությունն իր գործառույթներն իրականացնելու է ամբողջ ծավալով և օրենքով թույլատրելի սահմաններում՝ լիարժեք հրապարակայնության պայմաններում:

Հետևաբար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հորդորում ենք զերծ մնալ պետական մարմնին անհարիր՝ չհիմնավորված հայտարարություններով Դատախազությանն անտեղի և էթիկայի սահմաններից ակնհայտորեն դուրս որակումներ հասցեագրելու վարքագծից և համբերատար, գործուն աջակցություն ցուցաբերելով, սպասել նախաքննության արդյունքներին և դրա շրջանակներում տրվելիք քրեաիրավական գնահատականներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]