Թեմաներ
Ուրբաթ 07 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/19/2019   18:28 Դիմելու ենք հսկող դատախազին՝ Դավիթ Գրիգորյանի խուզարկության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու (տեսանյութ) 07/19/2019   18:27 Յակուտիայում հուլիսյան ձյուն է եկել 07/19/2019   18:23 Լոռու մարզի տարածքում բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել 07/19/2019   18:20 Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 07/19/2019   18:17 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը 07/19/2019   18:13 Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա 07/19/2019   18:06 «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով ձերբակալվածներ չկան. ՔԿ-ն հերքում է 07/19/2019   18:00 Oրակարգի ցանկացած հարց կառավարության նիստում կարող է քվեարկվել՝ առանց դրա շուրջ բովանդակային քննարկում ծավալելու. «Լուսավոր Հայաստան» 07/19/2019   17:50 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է միջազգային փորձագետների խմբին 07/19/2019   17:46 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին 07/19/2019   17:44 Կանեմ հնարավորինս ամեն ինչ՝ երաշխավորելու դատարանների անկախությունը. ԲԴԽ նախագահ 07/19/2019   17:42 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին 07/19/2019   17:32 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 07/19/2019   17:25 Ավարտվեց ԲԴԽ-ի հանդիպումը Դավիթ Գրիգորյանի հետ 07/19/2019   17:23 Ռոբերտ Քոչարյանը որեւէ ընթացքից անհանգստացած չէ. փաստաբան 07/19/2019   17:04 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 07/19/2019   16:53 Սպառնացել են վնասել Յուրա Ադյանի ընտանիքին ու 250 մլն պահանջել 07/19/2019   16:47 Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը 07/19/2019   16:44 Աթենքի շրջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել 07/19/2019   16:37 Դեսպան Սադոյանի հանդիպումը Քվեմո-Քարթլիի նահանգապետի հետ 07/19/2019   16:32 ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր 07/19/2019   16:26 Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է. Ռուբեն Մելիքյան 07/19/2019   16:08 Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել․Դավիթ Գրիգորյան 07/19/2019   16:07 Տիգրան Ավինյանը հանդիպեց Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ 07/19/2019   16:03 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը 07/19/2019   15:23 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 07/19/2019   15:17 Պայթյուն Սիսիանում. 74-ամյա տղամարդ է մահացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) 07/19/2019   15:15 Լավ դասագրքեր ունենալով՝ կկարողանանք փակել վատ մասնագետի խնդիրը. փորձագետ 07/19/2019   14:56 Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ 07/19/2019   14:40 ԲԴԽ նախագահ է ընտրվել 07/19/2019   14:33 Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նիստը հետաձգվեց 07/19/2019   14:30 Սիսիանում տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես սպանություն 07/19/2019   14:25 Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկե 07/19/2019   14:19 Ընդլայնված խորհրդակցություն Տիգրանակերտում 07/19/2019   14:16 Զինվորական ծառայությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. Փաշինյան(տեսանյութ) 07/19/2019   14:11 Երևանում անշարժ գույքի վաճառքը նվազել է 07/19/2019   14:08 Օդի ջերմաստիճանը 40 աստիճանից կանցնի 07/19/2019   13:27 Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը 07/19/2019   13:25 ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ 07/19/2019   13:08 Դատախազությունը պարզաբանում է տարածել՝ հաստատելով, որ Դավիթ Գրիգորյանը նախապես չի տեղեկացվել քննչական գործողությունների մասին 07/19/2019   13:06 ԲԴԽ-ն այսօր կհանդիպի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ 07/19/2019   12:56 Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը 07/19/2019   12:51 Սպա Նիկիտա Բելյանկինի սպանության գործով կալանավորվել է ՀՀ 9 քաղաքացի, որոնք չեն ընդունում մեղադրանքը 07/19/2019   12:43 Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի․ԲԴԽ-ն որոշեց 07/19/2019   12:40 Հայաստանն ու Մալագան քննարկել են մի շարք ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները 07/19/2019   12:32 Մանրամասներ Նոր Արեշում տեղի ունեցած սպանությունից. Մոր սպանության մեջ կասկածվողը հոգեկան հիվանդ է( լուսանկար) 07/19/2019   12:17 Վրաերթ Երևանյան խճուղում. 13-ամյա աղջիկը մահացել է 07/19/2019   11:54 ՀՀ-ի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ 07/19/2019   11:45 27-ամյա որդին դանակահարել է ծնողներին. Մայրը մահացել է 07/19/2019   11:42 ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու
07/18/2019   16:29 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել 07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/18/2019   19:57 Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/18/2019   19:47 Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը ՍԴ-ն ձեռք է բերել մեկ տարի առաջ. Գոհար Մելոյան 07/19/2019   10:01 «Մարդու խայտառակ եք անում». Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին. «Փաստ» 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/18/2019   18:56 Ժողովրդին այնքան ասվեց, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է իրենց, որ նրանք ‹‹կուտը կերան››. Ռոբերտ Մելքոնյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/18/2019   10:24 Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ» 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/18/2019   15:46 Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Փաշինյանի որակումներին. Արթուր Ղազինյան 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/18/2019   20:42 Բարձրացված հարցերը Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ ՄԻԵԴ-ի ուշադրության տիրույթում են. Արամ Վարդեւանյան 07/18/2019   13:50 Դա աբսուրդի ժանրից է, հիմարության. Սամվել Խուդոյանը Իջևանի ցույցերի մասին 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) 07/18/2019   18:46 Մարդիկ ձերբակալվում են միայն մեկ հոգու ցուցմունքի հիման վրա. Արա Ղարագյոզյան 07/18/2019   11:37 Բերման պետք է ենթարկվեր 36 հոգի, ու՞ր են մյուսները. Վարչապետը ՝ոստիկանապետի տեղակալին

Ինչ է փոխանցել Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին՝ 2008 թվականի մարտի 1-ին 07/09/2018   23:03  |  Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Yerevan.today-ի հարցերին՝  մարտի 1-ի թեմայով։ Հուլիսի 9-ին գրասենյակից ստացել ել առաջին պատասխանները, որոնք և ներկայացրել է:

- Պարոն նախագահ, վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա:

- Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:

Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան:

Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Եկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից: Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը:

Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել:

Ավելի ուշ, օրվա ընթացքում, անց եմ կացրել ևս երկու կարճ հանդիպում. ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն էր: Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից:

- Իսկ ի՞նչ էր ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը:

- Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 09/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և նա որևէ մտավախություն չունի
09:47 06/07/2018  |  ՄամուլԵթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից. «Հրապարակ»
17:17 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն անդրադարձել է 2008-ի ընտրախախտումների վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությանը
21:07 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով.Դավիթ Հարությունյան
16:38 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆորայր Նորիկյանը պնդում է՝ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի
15:35 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չենք ստացել. Վիկտոր Սողոմոնյան
11:29 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱյն մեկնաբանությունները, թե ՀՔԾ-ն գործը հարուցել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ են. Սասուն Խաչատրյան
10:07 04/07/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. Քոչարյանը «Հոկտեմբերի 27-ի» գործով ևս հարցաքննվել է. «Ժողովուրդ»
22:20 03/07/2018  |  ՄեկնաբանությունՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրել Միքայել Հարությունյանին. Փաստաբան
20:06 03/07/2018  |  Քրեական խրոնիկոնՄիքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Տեսանյութեր

07/19/2019   17:54 Ռուս սպային սպանելու համար հետախուզվողը հայտարարել է, որ պատրաստ է ինքնախոստովանական ցուցմունք տալ

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]