Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2020   14:52 Օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման. Թեհմինա Վարդանյան 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/19/2020   14:24 Արսեն Ջուլֆալակյանը՝ Thor Masters-ի հաղթող 01/19/2020   11:51 Բաքվի հայերի ջարդերի` իրավական եւ տեղեկատվական ասպեկտները 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   20:39 Արտակարգ դեպք Արթիկում.բաշխիչ ցանցում էլեկտրահարվել է աշխատակիցը ու ընկել բարձր լարման խուցը 01/18/2020   20:28 Լանջիկի մոտ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.վարորդը հոսպիտալացվել է 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   18:20 Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   17:10 Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց 01/18/2020   17:04 Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ 01/18/2020   16:48 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 01/18/2020   16:09 Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ 01/18/2020   12:11 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել 01/18/2020   12:05 Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են 01/18/2020   11:49 Վիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 01/18/2020   11:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/18/2020   11:09 Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել. «Կարող է չնչին գումար նախատեսվի». «Փաստ» 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ»
01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/17/2020   18:17 Հանրային խորհրդի նախագահը Գեորգի Կուտոյանի մահվան վարկած է առաջ քաշել 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/17/2020   19:48 Դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են … 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/17/2020   18:25 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   10:11 ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Փաստ» 01/17/2020   18:54 Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով

Սարյանի հափշտակված գծանկարներ, թմրանյութ, ատրճանակներ․ հետախուզում է հայտարարվել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ (տեսանյութ) 07/05/2018   20:28  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարված խուզարկության և այլ քննչական գործողությունների մասին։   ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ․ 

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ 

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով։

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

 Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:26 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍԹալանվածը հետևողականորեն վերադարձնելու ենք՝ անկախ թալանողի անուն ազգանունից. Նիկոլ Փաշինյան
09:28 05/07/2018  |  ՄամուլՍաշիկ Սարգսյանը փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից. «Հրապարակ»
22:19 04/07/2018  |  Քրեական խրոնիկոնՍաշիկ Սարգսյանը կրկին բերման ենթարկվեց
15:33 04/07/2018  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը
10:32 04/07/2018  |  ՄամուլՍաշիկ Սարգսյանի գազալցակայանը փակել են. «Ժամանակ»
11:46 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկելիս չգիտեինք, որ զենքերն օրինական են. Ոստիկանապետ
21:53 25/06/2018  |  Քրեական խրոնիկոնԱլեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել
18:26 25/06/2018  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին
18:30 08/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀույս ունեմ՝ տարիների ստեղծածը կպահպանվի՝ հարստացվելով նոր մշակույթով, նոր մոտեցումներով
17:56 15/02/2017  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Սարգսյանը շրջայց է կատարել պետծառայողների համար նախատեսված նորակառուց համալիրում

Տեսանյութեր

01/18/2020   17:24 Փաշինյանի իշխանության ավարտի մեկնարկը տրված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]