Թեմաներ
Ուրբաթ 03 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/21/2019   22:14 Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. Հարուցվել են քրեական գործեր 03/21/2019   20:38 Մանկապիղծը 10 տարի շարունակ տղային պահել է ստրկության մեջ 03/21/2019   20:17 ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին 03/21/2019   20:01 Հնդիկ ապագա բժիշկները նշել են գույների տոնը 03/21/2019   19:45 ԿԳ փոխնախարար Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ 03/21/2019   19:38 Երևանի դատախազը Հայկ Մարությանից Կենտրոնում գտնվող տարածքների կառուցապատման ու վարձակալության վերաբերյալ տվյալներ է պահանջել 03/21/2019   19:32 ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը 03/21/2019   19:19 Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ տնտեսական աճի համար ավելի համեստ ցուցանիշ են կանխատեսել, քան իրականում կլինի 03/21/2019   19:17 «Politik.am» կայքի գլխավոր խմբագիրը հանդիպել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ 03/21/2019   19:04 ՊԵԿ-ը հորդորում է աջակողմյան ղեկային տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարել մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնությունները 03/21/2019   18:57 «Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը». Արմեն Աշոտյան 03/21/2019   18:54 Ուղեղի բորբոքում ունեցող մայրը մորթել է դստերը և չի կարողանում դա հիշել 03/21/2019   18:54 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Վահագն Վերմիշյանին 03/21/2019   18:48 Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել 03/21/2019   18:42 ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է 03/21/2019   18:35 Դատապարտյալին այցելած քաղաքացու կոշիկի միջից հայտնաբերել են 5.2 գր քաշով բուսական զանգված 03/21/2019   18:26 Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ 03/21/2019   18:21 Շորթած գումարը վերցնելուց հետո կնոջը ոստիկանները բերման ենթարկեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 03/21/2019   18:16 43-ամյա տղամարդը նախին զոքանչին քարշ տալով մտցրել է բնակարան, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, հափշտակել նրա մոտ առկա ոսկյա զարդերն ու դիմել փախուստի 03/21/2019   18:09 9-ամյա երեխային մահվան պատճառ դարձած վթարի գործով վարորդը ձերբակալվել է 03/21/2019   18:04 Գազաբաշխման համակարգում 2018 թվականին գազի կորուստները նվազել են 03/21/2019   17:58 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում 03/21/2019   17:48 Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին 03/21/2019   17:24 Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ) 03/21/2019   17:00 Առանձնակի դաժանությամբ սպանել է ընտանիքի երեք անդամներին. հետախուզվողը հայտնաբերվել է 03/21/2019   16:54 Լինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել 03/21/2019   16:46 Երեխան ընկել էր ու գանգուղեղում կտրվել կամրջային երակները. բժիշկները պայքարեցին 1 տոկոսի համար ու փրկեցին փոքրիկի կյանքը 03/21/2019   16:40 «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի հաղորդալարերն ու ճոպաններն ապամոնժատել են ու հափշտակել. ոստիկանություն 03/21/2019   16:34 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ 03/21/2019   16:28 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, հետեւապես նշված պաշտոնը զբաղեցնելու իրավունք. Խաժակյան 03/21/2019   16:18 Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների քաղաքականությունը. Շարմազանով 03/21/2019   16:06 «Հայինկասացիա» ՓԲԸ–ից 20.000 դոլար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է Հայաստանից 03/21/2019   15:52 ԵՊՀ ուսանողներն այսուհետ կիսամյակի վարձավճարը կմուծեն ոչ թե միանվագ, այլ մաս-մաս 03/21/2019   15:37 Նոր նշանակումներ են կատարվել՝ Վիրահայոց և Նոր Նախիջևանի հայոց թեմում 03/21/2019   15:28 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժի բոլոր աշխատակիցները կպարգեւատրվեն. ՔԿ նախագահի հանձնարարականը 03/21/2019   15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն 03/21/2019   15:05 Ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի. Նիկոլ Փաշինյան 03/21/2019   15:00 Արամ Սիմոնյանի շնորհիվ Էթիկայի հանձնաժողովը սկսեց գործել. Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ մեղադրանքը չի ընդունում եւ վիճարկելու է 03/21/2019   14:31 Գերմանիայում ԱԺ նախագահը քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը 03/21/2019   14:28 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների. նախարարը փոփոխություններ է առաջարկել 03/21/2019   14:18 Էրմիտաժը փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով 03/21/2019   14:00 Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում. Սաթիկ Սեյրանյան 03/21/2019   13:48 Արցախի քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ 03/21/2019   13:43 Էդուարդ Բաբայանի գործով դատաքննությունը հետաձգվեց 03/21/2019   13:36 Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը 03/21/2019   13:20 «Ֆլեշ» ընկերությունը հատուցել է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը 03/21/2019   13:17 ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/21/2019   13:15 Վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն 03/21/2019   13:11 Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորներին 03/21/2019   13:01 Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը շարունակում է հացադուլը
03/21/2019   19:32 ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը 03/21/2019   00:38 Ես դեմ եմ երեխաների այլասերմանը. ծնողները բողոքում են «ԼԳԲՏ + ճանապարհային քարտեզ»-ի դեմ 03/21/2019   16:06 «Հայինկասացիա» ՓԲԸ–ից 20.000 դոլար հափշտակելու մեջ կասկածվող վարորդը հեռացել է Հայաստանից 03/20/2019   09:36 Վարչապետի վարկանիշը նվազել է. ի՞նչ են ցույց տվել փակ հարցման արդյունքները. «Փաստ» 03/20/2019   20:58 Գինեկոլոգը, գաղտնի բեղմնավորելով կանանց, ունի 48 երեխա 03/21/2019   14:28 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների. նախարարը փոփոխություններ է առաջարկել 03/20/2019   17:10 Փաստաբանը պահանջում է քրեական գործ հարուցել ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի նկատմամբ 03/21/2019   13:17 ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/20/2019   18:01 «Օսիպյանը փորձել է ներազդել իմ աշխատանքի վրա».Բորիս Մուրազի 03/21/2019   09:29 «Այդ աթոռին իր անիմաստ կյանքն է երկարացնում». Արթուր Դավթյանի հանդիպումը «Իմ քայլի» հետ հետաձգվել է. «Հրապարակ» 03/20/2019   09:56 «Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան». Դատախազության 2018 թվականի հաղորդագրությունը ՀՔԾ-ն որպես ապացույց կցել է գործին 03/20/2019   08:49 Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ» 03/20/2019   16:07 «Հայինկասացիա»-Բանկ ճանապարհին հափշտակվել է 20.000 դոլար 03/21/2019   15:28 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժի բոլոր աշխատակիցները կպարգեւատրվեն. ՔԿ նախագահի հանձնարարականը 03/21/2019   09:18 Պաշտոնյային անհարիր պահվածք. Հայտնի է Փաշինյանի արած հայտարարության հասցեատերը. «Ժողովուրդ» 03/21/2019   14:00 Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում. Սաթիկ Սեյրանյան 03/21/2019   09:55 Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգը. «Հրապարակ» 03/20/2019   16:55 Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողն վնասվածք է ստացել դեմքի շրջանում 03/21/2019   17:00 Առանձնակի դաժանությամբ սպանել է ընտանիքի երեք անդամներին. հետախուզվողը հայտնաբերվել է 03/20/2019   12:22 Երանոսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Դատախազություն. պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը

Անկախ քաղաքական տարակարծություններից՝ մենք միասնական ենք Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում. Արփինե Հովհաննիսյան 07/04/2018   16:58  |  Հարցազրույց

Ստրասբուրգում հունիսի 25-29-ը տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է եղել:

Շարունակվել են դեռևս գարնանը քննարկված ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները, որոնք առավելապես վերաբերել են Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանն» ու եվրոպացի մի խումբ պատգամավորներին տարիներ շարունակ կաշառելուն:
 
Այս և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
 
-Տիկին Հովհաննիսյան, ավարտվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ժամանակ ի թիվս օրակարգային այլ հարցերի, շարունակվեցին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները: Բացահայտումների սլաքն ուղղված էր Ադրբեջանի կողմը, որը տարիներ շարունակ առաջ է տարել «խավիարային դիվանագիտությունն» ու կաշառել եվրոպացի պատգամավորներին: Ինչպե՞ս եք տեսնում այս բացահայտումների հանգուցալուծումը մի կողմից՝ Ադրբեջանի միջազգային հեղինակության, մյուս կողմից էլ կաշառված պատգամավորների հետագա գործունեության առումով:
 
- Սկսեմ նրանից, որ ԵԽԽՎ նստաշրջանն իրականում բավականին հագեցած էր: Ձեր մատնանշած հարցը քննարկվել է հինգշաբթի օրը և վերաբերում էր Կանոնակարգի հարցերով հանձնաժողովի քննարկած հերթական թեմային: Սա երրորդն էր այն քննարկումներից, որոնք այս հանձնաժողովն իրականացրել է կոռուպցիոն բացահայտումների հետ կապված ապրիլյան զեկույցի հրապարակումից հետո: Գնալով նոր անուններ ու փաստեր են բացահայտվում: Այս դեպքում քննարկվում էին դեռևս նախկին պատվիրակների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այդպիսի մի նիստ էլ կլինի սեպտեմբերին և կքննարկվեն այն պատգամավորների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները, որոնք դեռևս շարունակում են ԵԽԽՎ-ում մնալ:
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հեղինակությանն առհասարակ կամ այդ երկրի նկատմամբ վերաբերմունքին, շատ բարդ է այդ մասին խոսել, որովհետև ես դժվար եմ պատկերացնում ԵԽԽՎ որևէ անկաշառ պատգամավորի, որն «Ադրբեջանի հեղինակություն» բառակապակցությունն ընկալի դրական համատեքստում: Ադրբեջանի «հեղինակությունը» բացառապես ունի նրբերանգային պահեր, որոնք են կոռուպցիոն սկանդալները, իրենց ագրեսիվ պահվածքը: Այսինքն՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Խորհրդարանական վեհաժողովում չկա գեթ մեկ պատվիրակ, որն ադրբեջանական պատվիրակությանը վերաբերվի վստահությամբ:
 
Բոլորն այդ մասին խոսում են, բոլորն այդ մասին գիտեն, ես, իհարկե, խոսում եմ նրանց մասին, ովքեր կաշառված չեն: Բոլորը միահամուռ կերպով ջանքեր են ցանկանում գործադրել Վեհաժողովը՝ որպես ինստիտուտ, միջազգային կառույց, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգ, հենասյուներ, մաքրելու այդ կեղտից և վերադառնալ բնականոն քննարկումների: Կտեսնենք, թե որքանով կստացվի:
 
Որքանով էլ «հեղինակություն» կոչվածը կամ դրա պատրանքը խաթարված լինի, կան մարդիկ, կան պատվիրակներ, որոնք շարունակում են մնալ նրանց համակիրները, որքան էլ այժմ զուսպ ու զգույշ պահվածք ու կեցվածք դրսևորեն: Եվ այս տեսանկյունից հավաստիացնում եմ, որ հայկական պատվիրակության աշխատանքը բացարձակապես չի հեշտացել, գուցե մեր ձայնն ավելի լսելի է դարձել, բայց ասել, թե, գիտեք, կարելի է շատ հանգիստ լինել, և չկան հակահայկական բանաձևեր ու նման փորձեր, սխալ կլինի: Այս նստաշրջանում ևս փորձ ենք արել այդպիսի մի բանաձև կանխել:
 
-Ի՞նչ բանաձև էր:
 
-Այն դեռ կշարունակվի քննարկվել հաջորդ նստաշրջանին: Դեռևս նախնական զեկույց էր, որը բացարձակ կապ չուներ Հայաստանի հետ: Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի որպես ինստիտուցիոնալ մեխանիզմի մասին է խոսքը: Ասեմ, որ հեղինակը բացարձակապես ադրբեջանամետ չէ և Ադրբեջանի կոռուպցիոներներից չէ, ճիշտ հակառակը, բայց, այդուհանդերձ, բանաձևում տեղ են գտել հակահայկական ձևակերպումներ՝ կապված Արցախի հարցի հետ: Մեզ հաջողվեց բացատրել, որ դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է ու չի կարող նպաստել երկու կողմերի միջև կառուցողական ու փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Կարծում եմ՝ վտանգը կչեզոքացվի, և բանաձևից դուրս կգա այդ ձևակերպումը: Դա անչափ կարևոր է: Ես ուզում էի սա որպես օրինակ բերել՝ ընդգծելու համար, որ մեր աշխատանքը չի նվազել: Մեկ տարվա ընթացքում այդպիսի 6-7 դեպք է կանխվել, հնարավորություն ենք ունեցել պարզապես գործընկերներին բացատրելու, ջանքերը կոնսոլիդացնելու միջոցով ուղղակի չեզոքացնել այդ վտանգը:
 
-ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա՞ նաև Հայաստանին:
 
-Այնտեղ ավելի շատ խոսվում է որոշակի հուշանվերներ փոխանցելու մասին, որն, ըստ էության, որևէ խնդիր չի առաջացնում, և Կանոնակարգի հանձնաժողովն էլ այս հարցով անդրադարձ չի կատարի: Դա ընդունված պրակտիկա է, խոսքը վերաբերում է ընդունված, արարողակարգային հանդիպումների ժամանակ փոխանցված հուշանվերներին կամ հուշամեդալներին: Այն, ինչ կարող է Հայաստանին թեթևակի վերաբերել,  այդ զեկույցի շրջանակում չի քննարկվելու: Այդպես կարող են բոլորին քննարկել: Ամբողջ կոռուպցիոն սկանդալը հյուսված է բացառապես մեկ երկրի շուրջ, մեկ երկիրն է կենտրոնում, այդ երկրից են դուրս գալիս տարբեր թելեր դեպի այլ երկրների պատվիրակներ:  Ես հաճախ եմ ասում՝ Եվրոպայի խորհուրդը չկարողացավ նրանց որևէ արժեք տալ, բայց նրանք կարողացան իրենց արժեքները ԵԽ բերել:
 
-Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանին հեռացնեն Եվրոպայի խորհրդի կազմից:
 
-Եթե կոնկրետ այս դեպքի մասին եք խոսում, ապա ոչ: Բայց Ադրբեջանն ունի այլ խնդիրներ ևս: Իլգար Մամեդովի գործը շարունակում է մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, դա հանրահայտ ճշմարտություն է դարձել, որ երեք տարի չեն կատարում Իլգար Մամեդովի ազատ արձակելու Եվրոպական դատարանի որոշումը, չեն կատարում խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ բանաձևեր, որտեղ իրենց կոչ է արված անհապաղ ազատ արձակել նրան: Այժմ էլ քննարկվում է այդ հարցը, և եթե, այո, որոշում կայացվեց, որ Ադրբեջանն, այդ որոշումը չկատարելով, խախտում է Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած իր պարտավորությունները, այստեղ արդեն շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել՝ ընդհուպ անդամ պետությանը հեռացնելը: Ադրբեջանը կգնա այդպիսի արկածախնդրության, Եվրոպայի ԵԽ-ից խորհուրդը կգնա այդպիսի կոշտ միջամտության, դժվար է ասել: Առավելապես կարծում եմ՝ ոչ:
 
Մթնոլորտն այնպիսին է, որ որքան էլ Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր իրենց պարտավորությունները խախտում են, ԵԽ-ն նախընտրում է նրանց պահել որոշակի վերահսկողության տիրույթում, քան կորցնել նրանց նկատմամբ հսկողությունը: Ի վերջո, հերթով որևէ պետությունում կարող է գտնվել նմանատիպ մի խնդիր, և ինքնին կառույցի գոյությունը կարող է դրվել կասկածի տակ: Այսպիսի քննարկումներ կան Ռուսաստանի հետ կապված, ներկայում քննարկվում են Ռուսաստանի հնարավոր վերադարձի ձևաչափերը: Սա Վեհաժողովի արդիական հարցերից է:
 
-Անդրադառնալով Ձեր ելույթին՝ ուղղված ադրբեջանցի պատվիրակներին, որում Դուք, մասնավորապես, ասում եք. «Հիշեք, այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է»: Նաև նշում եք, որ աջակցում եք Հայաստանի ներկայիս իշխանություններին ազգային միասնության, անվտանգության, ինքնության և այլ արժեքների ամրապնդման հարցերում: Ի՞նչ ուղերձ էր այդ ելույթը պարունակում:
 
-Սա իրականությունն է, սա Ադրբեջանին ուղղված ուղերձ էր այնքանով, որքանով նրանք ցանկանում էին շեղել Վեհաժողովի ուշադրությունն իրենց ընտրություններից, իսկ օրակարգի հիմնական թեմաներից մեկը, որը թևածում էր Վեհաժողովում, նրանց ընտրություններ էին: Մրցակցության բացակայությունից մինչև ամենատարբեր խախտումներ, կոշտ քննադատություն Վեհաժողովի կողմից: Ադրբեջանական ամբողջ պատվիրակությունն այդ զեկույցի քննարկման ժամանակ լծված էր սեփական երկրի գովեստին, Ադրբեջանում անցկացված ընտրությունների՝ աննախադեպ բարձր որակով լինելուն և այս շրջանակներում, բնականաբար, Հայաստանը նսեմացնելուն:
 
Իմ ասածը մի բան էր՝ այն, ինչ եղավ Հայաստանում, ժողովրդավարության ցուցիչ էր, դա հստակ ցույց էր տալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասուն լինելը, և ըստ էության, ցույց էր տալիս նաև, որ թե գործող, և թե ներկայիս իշխանությունները կարողացան դրսևորել այնքան հասունություն ու զսպվածություն, որ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ խաղաղ իշխանափոխություն: Մի բան, որ, իրոք, Ադրբեջանում դժվար է պատկերացնել ալիևյան ռեժիմի գոյության պայմաններում: Մի ճշմարտություն, որն ակնհայտ է, Հայաստանի ցանկացած քաղաքացի ու քաղաքական ուժ՝ անկախ հակադիր ու հակասական շահեր ունենալուց, կան խնդիրներ, որոնց վերաբերյալ միասնական ենք: Առաջին հերթին, դա Արցախի անվտանգությունն է, մեր ինքնության ու անվտանգության խնդիրն է, այս հարցում մենք միասնական ենք ու այստեղ չկա երկրորդ կարծիք:
 
-Խնդրում եմ, անդրադառնաք նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբում տիրող իրավիճակին, խմբի ղեկավարի ընտրությունները հետաձգվել են մինչև աշնանային նստաշրջան: Շրջանառվո՞ւմ են հնարավոր թեկնածուների անուններ:
 
-Շատ հետաքրքիր իրավիճակ է իրականում, կոռուպցիոն զեկույցի հրապարակումից հետո գուցե առաջին դրական ու կարճաժամկետ էֆեկտը, որ կա, ադրբեջանական ընդգծված լոբբիստների առավել պասիվությունն է ու զգուշավորությունը: Նրանք փորձեցին մտնել կառուցողական գծի մեջ: Խմբի բյուրոյում, որը բաղկացած է նախագահից, փոխնախագահներից ու մի քանի այլ անդամներից, կիրակի օրը տեղի ունեցած ընթրիք-հանդիպման ժամանակ ներկայացվեց մի դիրքորոշում, որ ընտրությանն առավել լավ պատրաստվելու համար այն հետաձգվի մինչև աշնանային նստաշրջան, ոչ թե հապճեպ ինչ-որ մեկին ընտրել, որով խումբն էլի կբաժանվեր երկու մասի: Նախորդ ընտրությունների արդյունքները, որոնք երկփուլ էին, պարզապես ցույց էին տալիս, որ վիճակահանությամբ ընտրվեց ռումինացի նախագահը՝ Չեզարե Պրեդան: Մյուս թեկնածուն և նա հավաքել էին 49-ական ձայն: Դրա համար վիճակահանություն տեղի ունեցավ, ինչը ցույց տվեց նաև, որ խումբը ծայրաստիճան պառակտված է: Ծայրահեղ հակասական ու հակադիր տեսակետներ ունեն: Պրեդայի հրաժարականից հետո այդ նույն 49 պատվիրակները, հասկանալով, որ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ իրենց համար, համաձայնեցին, որ ավելի լավ է ընտրությունը հետաձգել մինչև աշնանային նստաշրջան: Եվ այդ ժամանակահատվածում փորձել ԵԺԿ խմբից ընտրել այնպիսի անհատի, ով կկարողանա իր դիրքորոշմամբ, իր անցած ուղիով ու  ապագայի վերաբերյալ տեսլականով միավորել երկու հակադիր շահեր ունեցող խմբերին, որոնք երկու տարի գտնվում են այդ վիճակում:
 
Անուններ կան, իհարկե, բայց, եթե թույլ տաք, ես այս փուլում չեմ բարձրաձայնի: Կարծում եմ՝ դրանով կվնասեմ այն անձանց, ովքեր հավակնելու են դրան, և կոնկրետ ոչ մի պաշտոնական բան չկա, ներքին խոսակցություններ են: Ավելի ուշ կբարձրաձայնվեն: Նայեք, շատ կարևոր է, որ մենք չդիտարկենք այդ անձանց մեզ շահեկան, մյուսին դեմ սկզբունքով: Մի բան ակնհայտ է. այն անունները, որոնք շրջանառվում են, ադրբեջանական լոբբիստներ չեն, հայամետներ չեն, անաչառ, իրավիճակին խորամուխ լինող, եվրոպական արժեքներ կրող անձինք են: Սա ամենակարևորն է այս փուլում, որ մարդն ի սկզբանե չունի բացասական նախատրամադրվածություն: Սա լավ  ու պարարտ հող կլինի հետագա աշխատանքների համար:
 
-Ինչպիսի՞ն է եվրոպացի պատվիրակների դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցած անցնցում իշխանափոխության  վերաբերյալ: 

-Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անցնցում իշխանափոխության փաստն ինքնին մասնավոր զրույցներում քննարկվում է, բայց ԵԽԽՎ նստաշրջանում նման քննարկում չի եղել: Փոխարենը եղել է Մոնիտորինգի հարցերով հանձնաժողովում: Նախնական զեկույց է ներկայացվել ԵԽԽՎ երկու համազեկուցողների կողմից, ովքեր մայիսի վերջին այցելել են Հայաստան: Զեկույցն արդեն հրապարակվել է, մինչև այժմ գաղտնի էր: Այստեղ անդրադարձ կա, և, այո, ողջունում են այն խաղաղ ու անցնցում բնույթը, որը տեղի է ունեցել, անդրադարձ են կատարել այդ ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների, ատելության խոսքին, աշխարհաքաղաքական համատեքստին, ընտրություններին: ԵԽԽՎ-ն Հայաստանի մոնիտորինգային պարտավորությունների առնչությամբ զեկույցը կքննարկի ձմեռային նստաշրջանում կամ գուցե հաջորդ տարվա գարնանը, որտեղ անդրադարձ կլինի նաև այս հարցին:
 
-Եվրոպացի պատվիրակներին տեղեկացրե՞լ եք Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Հայաստանի անվտանգությանը սպառնացող քայլերի մասին:
 
-Մենք միշտ էլ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների ուշադրությունը հրավիրում ենք առ այն, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է ռազմական գործողությունների, և որ առավել ակտիվացրել է այս շրջանում այդ գործությունները: Տարբեր ձևաչափերի ժամանակ այդ հարցը բարձրաձայնել ենք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 23/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված
13:08 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչներին
20:18 01/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհասեղանին շատ կարևոր բան է դրված և ես քվեարկությամբ արտահայտելու եմ իմ սկզբունքներին համահունչ դիրքորոշում. Արփինե Հովհաննիսյան
09:19 28/02/2018  |  ՄամուլԱրփինե Հովհաննիսյանը վաճառել է մեքենան ավելի թանկը գնելու համար. «Փաստ»
20:55 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍ«Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը». պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը
09:15 09/01/2018  |  ՄամուլԱրփինե Հովհաննիսյանի քույրն աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում». «Իրատես de facto»
15:13 02/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանը
09:26 22/09/2017  |  ՄամուլԱրփինե Հովհաննիսյանի դեմ ՀՀԿ-ական տիկնայք շարունակում են  պայքարել. «Չորրորդ իշխանություն»
15:20 21/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը հակադարձել է Դավիթ Հարությունյանին
15:13 17/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից

Տեսանյութեր

03/18/2019   13:45 Վրաստանի խորհրդարանում ծեծել են միմյանց

Տեսադարան

03/15/2019   12:23 Ինչպես են ապամոնտաժվում սրճարանները

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]