ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում. Փաշինյան 06/26/2018 10:33 | Ղարաբաղյան հակամարտություն

Հայկական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների և ոչ մի վարկյան չկորցնի զգոնությունը:
Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ով ուղիղ հեռարձակմամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
«Այս շրջանում կրակոցների միջին քանակը, որոշակի ժամանակահատվածում նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ցածր են եղել, ընդհուպ հասել են 2000-ականների սկզբի մակարդակի: Միջին վիճակագրական տվյալներով, վարչապետ (ՀՀ վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց՝ մայիսի 8-ից հետո-խմբ.) ընտրվելուց հետո, ունենք հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, մենք ունեցանք նաև զոհեր»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր առաջնագծում կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում, ընդ որում, երբեմն դա ծավալներով մեծանում է, երբեմն՝ նվազում, ամեն դեպքում առաջնագծում կա զորքերի շարժ: Նախիջևանի ուղղությամբ էլ որոշակի լարվածություն է նկատվում:
«Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա իմ գնահատականն ու մոտեցումներն այն են, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք այդպիսի զարգացման: Վարչապետ ընտրվելուց հետո իմ հրամանը եղել է նա, որ զգոնությունը ոչ մի վայրկյանով, ոչ մի րոպեով չթուլացնենք: Չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ, մենք ունենք մեզ ծանոթ իրավիճակ: Միայն արձանագրենք, որ կոնֆլիկտը լուծված չէ: Մենք, ըստ էության, կիսապատերազմական վիճակում ենք, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից: Մենք պետք է շարունակենք մեր, իսկ Զինված ուժերն էլ իրենց աշխատանքը»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այնպես չէ, որ անհնագստանլու կարիք չկա, սակայն այնպես էլ չէ, որ անհանգստանալու կարիք կա: Ըստ նրա՝ իրավիճակն այնպիսինն է, ինչպիսին գիտենք:
«Մենք աշխատում ենք բանակի մարտունակությունը բարձրացնելու, զինվորի մարտական ոգին բարձր պահելու ուղղությամբ, այնպես պետք է լինի, որ մեր բանակը, Զինված ուժերը մեր աջակցությունը զգան: Պետք է աշխատենք, որ չարաշահումները բացառենք, ապահովենք զինվորների բաժնի պաշտպանությունը, ապահովենք առավել հարմարավետ պայմաններ զինվորների ծառայությունն իրականացնելու համար: Եթե մենք խոսում ենք իրավիճակի աննախադեպության մասին, ապա ոչ, մենք աննախադեպ իրավիճակ չունենք: Եթե վերջին տարիների համար աննախադեպ է իրավիճակը, ապա աննախադեպ է հարաբերական հանդարտության առումով: Էլի եմ ասում, օրեր ունենք, որ կրակոցների մակարդակով 10-15 տարվա վաղեմության մակարդակի է իջել՝ զուտ հրադադարի ռեժիմի խախտման առումով: Բայց, ընդհանուր առմամբ, մենք կոնֆլիկտի մեջ ենք, դա ոչ մի րոպե պետք չէ մոռանալ: Մենք պետք է շատ ամուր կանգնած լինենք մեր ոտքերի վրա, մեր հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինենք ամեն վայրկյան»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ հայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում: Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունը կհասկանա, որ ղարաբաղյան կոնֆլիկտը զինված լուծում չունի, որովհետև զինված բախումն իր հետ բերելու է անխուսափելի հետևանքների:
«Եթե Ադրբեջանում մտածում են այդ հետևանքերը իրենց չեն վերաբերելու, ապա ես կարծում եմ, որ չարժե ընդհանրապես նման փորձությունների ենթարկել որևէ երկրի: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ դուխով, մարտական, ամուր կանգնած մեր հայրենիքը պաշտպանելու դիրքերում»,-հավելեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/21/2021 09:58 «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը
- 01/21/2021 09:55 «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Փաստ»
- 01/21/2021 09:50 Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը. «Ժողովուրդ»
- 01/21/2021 09:44 Ինչո՞ւ Գեւորգ Պետրոսյանը չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին. Գուցե Ծառուկյանի որոշո՞ւմն է «Հրապարակ»
- 01/21/2021 09:40 Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը. «Փաստ»
- 01/21/2021 09:38 Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել. Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը «Ժողովուրդ»
- 01/21/2021 08:24 Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/21/2021 17:23 ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին. Զոհրաբյան
- 01/21/2021 16:43 Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն այն հայտարարել է. Միքայել Մինասյան
- 01/21/2021 13:44 Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Դանիելյան
- 01/21/2021 13:26 Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները