ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դաշնամուրային բաժնի վարիչը պահանջել է կաշառք՝ քննության մասնակցել թույլատրելու և դրա համար խնդիրներ չհարուցելու նպատակով 06/20/2018 12:08 | Քրեական խրոնիկոն
2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ցուցումով: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Նյութերի նախապարտաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կ. Ա.-ի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը: Յուրաքանչյուր ամիս նա ռեկտորին վճարել է 100-ական ԱՄՆ դոլար՝ կոնսերվատորիայի առաջին հարկում գտնվող տարածքը և 40 000 ՀՀ դրամ՝ վարժարանի տարածքը որպես բուֆետ ծառայեցնելու համար:
Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ տվյալ անձի կողմից սննդի սպասարկման օբյեկտները գործարկելու համար նշված գումարը անձամբ կամ վարժարանի տնօրեն Ա. Պ.-ի միջոցով փոխանցվել է Կ. Ա.-ին: Այս կերպ 2004-2009թթ.-ի համար նրան տրվել է ընդհանուր առմամբ 5 000 ԱՄՆ դոլար և 1 200 000 ՀՀ դամի չափով գումար:
Նախապատրաստվող նութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուհի դաշնամուրային բաժնի վարիչ Մ. Խ.-ն 2012թ. պետական ավարտական քննությունների ընթացքում, ղեկավարության պահանջով հյուրասիրություն կազմակերպելու պատճառաբանությամբ, նույն բաժնում ուսանող Գյումրի քաղաքի մի բնակչից պահանջել է 120 000 ՀՀ դրամի կաշառք՝ նրան քննության մասնակցել թույլատրելու և դրա համար խնդիրներ չհարուցելու նպատակով: Ի կատարումն այդ պահաջի՝ նրան է տրվել 100 000 ՀՀ դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2017 թվականին պեական քննություններին մասնակցելու և խնդիրներ չունենալու համար «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժնի վարիչի կողմից Գյումրի քաղաքի մեկ այլ բնակչից պահանջվել է 50 000 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը և մեկ այլ անձի միջոցով կոնսերվատորիայի պրոռեկտոր Ն. Հ.-ին զանգահարելուց հետո հնարավորություն է ստացել առանց որևէ խնդրի մասնակցել քննություններին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ինչպես բուհի ռեկտորը, այնպես էլ առանձին աշխատակիցներ բացատրություններ են տվել այն մասին, որ ուսանողներից գումարներ չեն պահանջել և չեն ստացել՝ դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները համարելով զրպարտոթյուն:
Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ