ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն իրավաչափ ճանաչեց Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը 06/17/2018 20:44 | Քրեական խրոնիկոն
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում քիչ առաջ մերժեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ձերբակալելու նախաքննական մարմնի որոշման դեմ փաստաբանների բողոքը եւ նրան ձերբակալելն իրավաչափ է ճանաչել:
Այսպիսով նա կշարունակի մնալ անազատության մեջ:
Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատակավարական օրենսգրքով նախատեսված ձերբակալման 4 հիմքերից բացառապես մեկով կարելի է ձերբակալել. այն է՝ նա բերման է ենթարկվել հանցագործություն կատարելիս կամ անմիջապես դրանից հետո, որոնք Մանվել Գրիգորյանի դեպքում չկան։
72 ժամվա ընթացքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի։
ՀՀ դատախազությունը դեռ որեւէ կերպ չի արձագանքել պատգամավորի ձերբակալությանը եւ առայժմ պաշտոնապես չի հայտնվում միջնորդագիր կներկայացվի՞ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար թե՞ ոչ։
Նշենք, որ ԵԿՄ անդամներն ու պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցները շաբաթ երեկո սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել, ինչը շարունակվել է այսօր։ Նրանք պահանջում են ազատ արձակել ԱԱԾ կողմից ձերբակալված պատգամավորին։
Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը։ Ավելի ուշ նրանք որոշեցին երթով շարժվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայր, որտեղ պետք է կայացվի Մ.Գրիգորյանի խափանման միջոցի որոշումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը միայն ապօրինի զենք պահելու մեջ չի կասկածվում, այլ նաեւ «Կասկածներ կան, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ իր արջերին, իր վագրերին և այդպես շարունակ: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները: Այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներով»:
Մանվել Գրիգորյանի փաստաբանն արձագանքել է վարչապետի հայտարարությանը եւ նշել, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին որևէ հանգամանք ու կասկածանք չկա։
«Այս պահի դրությամբ ինձ համար, մեզ համար անակնկալ է նման հայտարարությունը։ Հարուցված քրեական գործը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն։ Ոչ մի տառ չկա այդ մասին», - ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ մինչև կալանավորման միջնորդության ներկայացնելը մեղադրանքը լրացվի։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ