ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էջմիածնի քաղաքապետն իր հրաժարականը պահանջողներին հրավիրում է ձեռք սեղմելու 06/16/2018 14:02 | ԼՐԱՀՈՍ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաշտության կոչ է անում և ձեռք սեղմելու հրավիրում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Գրիգորյանը նշեց, որ կան անձինք, ովքեր կանգնած են բողոքի ակցիաների հետևում, բայց ժողովրդի վիճակը չսրելու համար ձեռնպահ էր մնում հարցերին հանգամանալից պատասխաններ տալուց: «Այսօր ժամը 17:00-ին հրավիրում եմ Էջմիածին քաղաքի Հաշտության նստարանի մոտ, եկեք ձեռք սեղմենք, իրար հասկանանք»,-կոչ արեց Կարեն Գրիգորյանը:
Անդրադառնալով ցուցարարների հնչեցրած բողոքներին, որ մանկապարտեզները, քաղաքային հիվանդանոցը բարվոք վիճակում չեն, փողոցները՝ քանդված, անձրևներից հետո ջրափոսեր են առաջանում՝ Կարեն Գրիգորյանը նկատեց, որ խնդիրներ առկա են, բայց քաղաքային սահմանափակ բյուջեով հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել: Նա բարերարներին կոչ արեց գալ ու ներդրումներ անել քաղաքում, որպեսզի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքը բարելավվի ու քաղաքից չհեռանան: Լրագրողի դիտարկմանը, որ ցուցարարների շարքերից հնչել են բողոքներ, որ նախկինում ներդրումների փորձ արվել է, բայց հանդիպել են ճնշումների, որին ի պատասխան՝ Կարեն Գրիգորյանն ասաց. «Եթե արձանագրվել են նման դեպքում, կան իրավապահ մարմիններ, թող դիմեն: Ես հիմա գնահատական տամ, եղել է, չի եղել: Եղել է, փաստեր ունեն, թող դիմեն: Ուղղակի քաղաքական հայտարարություններ անել, սրել իրավիճակը, այդպես չի լինում:Այն ժամանակ իշխանությանը չէիք հավատում, հիմա հավատում եք, հիմա դիմեք»:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա առաջարկում է՝ ցույց տան, թե կոնկրետ որ հարցերում է ինքը թերացել:
«Ես անսխալական չեմ, եթե սխալներ արել ենք, դրա համար կպատժվենք, բայց օրենքի սահմաններում: Աշխատող մարդը չի կարող սխալներ թույլ չտալ, սխալներ արել ենք, դրա վրա սովորել ենք»,-ավելացրեց Էջմիածնի քաղաքապետը:
Մի քանի օր է Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Կան խոսակցություններ, որ դրանք ուղղորդված են քաղաքում հեղինակություն վայելով այլ անձանց կողմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել՝ «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում։ Թույլ չենք տա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ