Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման տեսակետից 06/12/2018   14:18  |  Բնապահպանական իրավունք

ՀՀ բնապահպանական խնդիրներով անհանգստացած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները հանքարդյունաբերության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ecolur.am-ը՝ հիշեցնելով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկություններ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ակնկալելով, որ այդ առաջարկությունները կներգրավվեն ՀՀ կառավարության ծրագրում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը արձագանքեց հանքերի վերաբերյալ առաջարկություններին: Նախարարության նամակում նշված է.

«4. Ամուլսարի ծրագրի դադարեցման մասին:

Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերով, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը չի կարող դադարեցվել օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործման իրավունքը տրվում է համապատասխան փորձաքննական, այդ թվում նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրական եզրակացությունների հիման վրա:

Հարկ է նշել, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, իսկ 2018թ. հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:

Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից: Ներկայումս, Ամուլսարում, արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների մոտ 80%-ն արդեն իրականացվել են: Կատարվել են մի քանի միլիոն խ/մ հողային, 9000 խ/մ բետոնային աշխատանքներ: 90 000 խ/մ ծավալի մակաբացման աշխատանքներ են կատարվել, կառուցվել է շուրջ 20 կմ ճանապարհ: Իրականացվել են ջրերի կառավարման, ինչպես նաև բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասը: Պատրաստ են տարրալվացման 2 հարթակները, որոնցում իրականացված են ջրամերժ կավային շերտի տեղադրման աշխատանքները և ընթացքի մեջ են պոլիմերային գեոմեմբրաների տեղադրման աշխատանքները:

6. Դադարեցնել նոր հանքերևակումների հաշվին հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման գործընթացը` ապահովելով ՀՀ որդեգրած կայուն զարգացման ճանապարհը:

Հանքարդյունաբերության ոլորտի շուկան Հայաստանում լրիվ ազատականացված է, որն իր հերթին խթանում է ոլորտի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը, իսկ ընդերքօգտգործման իրավունքների տրամադրումն իրականացվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն:

Տնտեսվարող սուբյեկտը ինքն է ընտրում ընդերքի տեղամասը, որտեղ ցանկանում է կատարել ներդրումներ և զբաղվել տնտեսական գործունեությամբ` հաշվի առնելով հանքարդյունաբերական գործունեության տնտեսական ռիսկի գործոնը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները, շահագործվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանը, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական պայմանները, բնապահպանական ու սոցիալական խնդիրները, արդյունահանվող օգտակար հանածոյի շուկայական արժեքը, շուկաների բաշխվածությունը և այլ գործոններ: Տնտեսվարող սուբյեկտի կողմից իրականացված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրի պաշարների գնահատումը և հաստատումը կարող է հիմք հանդիսանալ շահագործման նախագծի կազմման համար, իսկ ընդերքօգտագործման իրավունք տրամադրվում է միայն համապատասխան փորձաքննական դրական եզրակացությունների հիման վրա:

7. Դադարեցնել բնության հատուկ պահպանվող տարածքներում և նրանց պահպանման գոտիներում հանքերի շահագործումը և հանքավայրերի հետազոտությունները։

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Դադարեցնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի, Շամլուղի պղնձի հանքավայրի, Ախթալայի բազմամետաղային հանքավայրի, Սոտքի ոսկու հանքավայրի, Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի ինտենսիվ շահագործումը արդյունահանման ծավալների մեծացման հաշվին այնքան ժամանակ, մինչև չվերացվեն շրջակա միջավայրին պատճառված վնասները և չներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող և վերացնող մեխանիզմներ:

Թվարկված հանքավայրերն ամենախոշորներն են: Յուրաքանչյուր հանքավայրի շահագործման աշխատանքների դադարեցումը կհանգեցնի սոցիալ-տնտեսական խնդիրների, քանի որ այն ստեղծում է աշխատատեղեր մարզերում` ապահովելով համեմատաբար բարձր, կայուն եկամուտներ համայնքների բնակչության համար: Տեղական բյուջե վճարված հարկերի շնորհիվ այն նաև հնարավորություններ է տալիս ազդակիր համայնքներին լուծել համայնքների առջև ծառացած խնդիրները:

Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիական հասարակության կողմից պարբերաբար բարձրաձայնվում են ոլորտի վերաբերյալ խնդիրներ, որոնք նույնպես պահանջում են լուծումներ:
Հաշվի առնելով տիրող իրավիճակը`ՀՀ կառավարություն ձեռնարկել է հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման, ինչպես նաև ծառացած խնդիրների կարգավորման նպատակով մշակել և ընդունել ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Մշակվելու են նաև նոր մոտեցումներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ` բնապահպանական ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների վերանայում, ընդերքօգտագործման թափոնների կրկնակի վերամշակման հնարավորությունների ստեղծում, օգտակար հանածոների արդյունահանված տարածքների վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների կառավարման մեխանիզմների կատարելագործում, որոնք թույլ կտան ապահովել հանքարդյունաբերության կայուն (տնտեսական, սոցիալական և բնապահպանական) զարգացում»:

17:19 Հունիս 11, 2018

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:43 08/06/2018  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում
15:09 06/06/2018  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի խնդիրը խորությամբ հետազոտելու համար կկազմավորվի խումբ
13:45 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Ամուլսարում բնականոն աշխատանքերը
15:51 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանն անձամբ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներին ու անգամ պարեց նրանց հետ
15:48 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄի խումբ ակտիվիստներ փակել են Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը
13:29 22/05/2018  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանները բողոքի ակցիա անցկացրին Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի հաշվետվության ժամանակ
09:37 07/02/2018  |  ՄամուլԲնա­պահպանության և ընդերքի տեսչությունում աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատաս­խան մասնագիտական որակավորում. «Ժողովուրդ»
12:44 24/01/2018  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի ծրագիրը ստացել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության սերտիֆիկատը
16:24 15/01/2018  |  Բնապահպանական իրավունքՄիջազգային անկախ փորձագետը հիմնավոր պատասխաններ է տվել Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին
11:44 31/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Կարայանն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք․ ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը  

Արխիվ

[]