Թեմաներ
Երկուշաբթի 08 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/18/2019   23:54 Ռուսական բժիշկ-մահ . ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/18/2019   23:49 Ջերմուկցիներն ավտոերթով կշարժվեն դեպի Կառավարություն 08/18/2019   21:37 Զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է սյանը Մոսկվայում (տեսանյութ) 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/18/2019   17:52 Մոլդովայի ամենահարուստ մարդու դաշնակիցը ինքնասպանություն է գործել 08/18/2019   14:02 Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը 08/18/2019   13:58 Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները 08/18/2019   13:28 Ամերիկացի հեռուստահաղորդավարը զոհվել է ավիավթարի հետևանքով 08/18/2019   13:10 Աֆղանստանում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի 08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/18/2019   09:49 Վեդի-Լանջառ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը 08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   15:22 Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու,ես պետք է զոհվեմ ու նահատակվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովն Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/17/2019   14:47 Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019   14:47 Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/17/2019   13:45 2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ պատգամավոր 08/17/2019   13:19 ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Արման Թաթոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները 08/17/2019   13:17 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ԱՀ ՊԲ 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019   12:52 Նոր Նորքի 8-րդ զանգվածում 34-ամյա մի քաղաքացի գազային ատրճանակով օդ է կրակել 08/17/2019   12:47 Պատգամավորն իր գործունեության ընթացքում ոչինչ ձեռք չի բերել և չի օտարել 08/17/2019   12:44 ԼՀԿ անդամներն Ազատամարտիկների այգում վնասված նստարաններն են նորոգում 08/17/2019   12:42 Երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում. Ռուբեն Հայրապետյան 08/17/2019   11:46 Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան 08/17/2019   11:42 Մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր. Փաշինյան (տեսանյութ) 08/17/2019   11:35 Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի մատուռն ամբողջությամբ այրվել է 08/17/2019   11:11 ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն 08/17/2019   10:36 ՃՏՊ Սիսիան քաղաքում.տուժածի վիճակը գնահատվել է ծանր 08/17/2019   10:25 Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար պատժել կաթողիկոսին. «Հրապարակ» 08/17/2019   10:22 ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» 08/17/2019   10:18 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ» 08/17/2019   10:14 Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել. «Հրապարակ» 08/16/2019   23:38 Աղջիկը պատահաբար իրականություն է դարձրել տղայի ամենավատ մղձավանջը 08/16/2019   23:13 iPhone- ի մեջ հայտնաբերել են նոր վտանգավոր խոցելիություն 08/16/2019   22:25 «Ռուսական Քարդաշյան» -ը գահի վրա անկեղծ լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով, թե ով է այստեղ գլխավորը 08/16/2019   21:38 Բանանը կանգնել է անհետացման վտանգի առաջ 08/16/2019   20:34 Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը 08/16/2019   19:59 Վերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան 08/16/2019   19:44 27-ամյա երիտասարդը վրեժից դրդված փորձել է հրկիզել նախկին ընկերուհու ավտոմեքենան 08/16/2019   19:23 Աղբը՝ որպես մեր օրերի կենսապատկեր 08/16/2019   19:00 Մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին. Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին 08/16/2019   18:50 Ոստիկանական ուժերը պատրաստվու՞մ են ճնշել Ամուլսարի ապօրինի շահագործման դեմ հանրային բողոքը. Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀ ոստիկանապետին 08/16/2019   18:30 Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ 08/16/2019   18:16 Անկախ բոլոր փորձաքննություններից, մեր դիրքորոշումը չի փոխվում. հանուն Ամուլսարի հանրահավաքի մասնակից (տեսանյութ)
08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/17/2019   10:14 Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել. «Հրապարակ» 08/17/2019   15:22 Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու,ես պետք է զոհվեմ ու նահատակվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովն Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել 08/17/2019   10:22 ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» 08/17/2019   11:11 ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն 08/17/2019   10:18 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ» 08/17/2019   11:46 Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան 08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/17/2019   12:42 Երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում. Ռուբեն Հայրապետյան 08/17/2019   10:25 Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար պատժել կաթողիկոսին. «Հրապարակ» 08/17/2019   13:45 2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ պատգամավոր 08/18/2019   13:58 Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Պարտադիր կուտակայինին միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ 06/11/2018   20:18  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերին:

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գոր­ծու­­նեու­թյունն արտո­նա­գրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղա­փո­խելու հետ կապ­ված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրա­կա­նաց­նող տնտեսվարող սուբյեկտ­ները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

Նախագծով առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլոր­տում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպ­քե­րում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ևս մեկ կարևոր փոփոխություն: Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձ­րա­ցել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադ­րու­թյան տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնա­պահ­պանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտա­հան­ման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպ­քում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատա­րող ֆիզի­կա­կան անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտո­­նությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշ­ների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճա­րող­ները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոն­յալ համա­կար­գին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվա­կանի հունվարի 1-ը:

Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ­­նա­տար տրանս­պորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա­­պար­­­հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս­պոր­տային միջոց­ները Հայաստանի Հան­րապետություն մուտքի ամբողջ ժամանակա­հատ­վա­ծում գտնվելու են Հայաստանի Հան­րապետության և Իրանի Իսլամական Հանրա­պե­տու­թյան սահմանից առա­վե­լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճա­րու­մից խուսափելու համար իրա­նա­կան բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածք, ինչի արդ­յուն­քում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնա­թա­փում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

Գործադիրն առաջարկում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները, համաներել գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձ­նա­տուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքնե­րից առաջացող ԱԱՀ-ի նկատ­մամբ հաշվարկ­ված տույժերն ու տուգանքները:

Նախագծով առաջարկվում է համաներումն իրականացնել պայմանով, որ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:

Անհրա­ժեշ­տու­թյունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակ­ված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտո­նություն­ների կիրառումից հետո լիա­զոր մարմինների կողմից տրամադրվել են տեղե­կու­թյուններ ֆիզիկական անձանց կողմից իրականաց­ված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամա­դր­վեին արտոնությունների տրամա­դր­ման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հար­կա­յին պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:

Անդրադառնալով անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները ներելու հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք, ըստ էության, այս փոփոխությամբ առաջարկում ենք, որքաղաքացիները գան պայմանագրային այն նախնական վիճակին, որը  վարկառուն և բանկըկնքել են: Այսինքն` նրանց հարաբերությունների ողջ նեգատիվ պատմությունն այսպես ասած ջնջվում է և իրենք փորձում են իրենց հարաբերությունները սկսել նոր էջից»:

 

Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ

 

Կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել  2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Համակարգի ամբողջական ներդրումը կարևորվում է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրներն աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ են և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին: 

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Խոսելով ընդունված որոշման մասին՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ես Ազգային Ժողովում ունեցած ելույթում ասացի, որ սա մեր կառավարության առաջիկա ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Իհարկե,կուտակային կենսաթոշակային համակարգն ունի իր պատմությունը և մեր վերաբերմունքն այդ համակարգին նույնպես իր պատմությունն ունի: Իրավիճակը հետևյալն էր. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում այն կարգավորումը, ըստ որի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է ներգրավվեն այս համակարգում: Այսօրվա դրությամբ արդեն իսկ այդ համակարգում ընդգրկված է պոտենցիալ մոտ 280.000 շահառու, ավելի քան 200.000 քաղաքացի և օրենքն ընդունված է, արդեն  ուժի մեջ է: Եթե մենք որևէ գործողություն չձեռնարկեինք՝ այդ օրենքն ամբողջությամբ, ամբողջ ծավալով պետք է հուլիսի 1-ից մտներ ուժի մեջ: Հիմա հաշվի առնելով հանգամանքները, մենք ունենք մի քանի ընտրություն:

1.Ընդհանրապես չեղյալ անել այս համակարգը: Մենք հասկացանք, որ չենք կարող գնալ նման իրավիճակի, ինչու.

ա) որովհետև այսօր արդեն շուրջ 120 մլրդ դրամ ներգրավված է, կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում՝ 70 տոկոսը Հայաստանում: Չեղյալ անելու դեպքում մենք կունենանք 2 նեգատիվ էֆեկտ՝

1.այդքան գումար տնտեսությունից դուրս կգար,

այսօրվա մեր կառավարիչները տնտեսական գործունեության մեջ ունեն հսկայական հեղինակություն ամբողջ աշխարհում և շատ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, հետո՝մարդկանց համոզել, ասել՝ գիտեք ինչ, երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ կատարեք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Իհարկե, այս ազդեցությունը շատ նեգատիվ կլիներ:
Հաջորդ լուծումը հետևյալն էր. Այս կարգավորումը հետաձգել որոշ ժամանակով: Թվում է, թե շատ հեշտ և պարզ լուծում էր, բայց այստեղ առաջանում էր հետևյալ խնդիրը՝ այն 200 հազար քաղաքացիները, ովքեր արդեն ներգրավված են համակարգում, նրանք շատ պարզ հարց էին դնում, ասում էին՝ արդեն 2014 թ. մենք վճարում ենք և հանկարծ մեր սիրելի համաքաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում, մեր նկատմամբ՝ այլ: Այսինքն, հետաձգման պարագայում նրանք շարունակելու էին վճարել, իսկ 80 հազար մեր հայրենակիցները շարունակելու էին չվճարել, այստեղ խնդիր էր առաջանալու, 200 հազարի նկատմամբ անարդարություն էր տեղի ունենալու:

Նախկինում կուտակայինի 10 տոկոսից 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝շահառուն: Հիմա առաջարկվում է բոլորի համար, առանց բացառության, փոխել այս համամասնությունը, և 7.5 տոկոսը վճարի պետությունը, 2.5 տոկոսը՝ քաղաքացին: Այս կարգավորման արդյունքում այն 200 հազար քաղաքացիները, ովքեր մինչև այս պահը վճարել են, 2018թ.  հուլիսի 1-ից կզգան բեռի թեթևացում, միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5 հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում: Այսինքն, մենք 207 հազար քաղաքացու աշխատավարձը փաստացի 5.000 դրամով բարձրացնում ենք: Իսկ համակարգ նոր մտնող 80 հազար քաղաքացիները կզգան այդ պոտենցիալ բեռի կեսը միայն, որը, իհարկե, ցավոտ լուծում է, բայց ինչքան քննարկեցինք, այս բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն այս լուծումն էր: Ի վերջո` եկեք չմոռանանք՝ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն` սեփականության իրավունքը, ըստ էության, չեն կորցնում: Սա ժամանակավոր կարգավորում է և մենք այս կարգավորմամբ նաև ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որը հետևյալն է. եթե մենք փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափի մեջ, այդ փոփոխությունների արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ ստատուս քվոն պահպանվի: Այսինքն, որևէ բեռի ավելացում հետագայում չի լինելու, պարզապես այն, ինչ հիմա վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակային վճարը նորից կգա նախկին չափի, այսինքն՝ 5/5 համամասնությունը կպահպանվի, բայց քաղաքացին դրամական առումով ոչ մի փոփոխություն չի զգա, եթե զգա, այդ փոփոխությունը նկատելիորեն շոշափելի չի լինի:

Սա շատ նուրբ հարց է և հույս ունեմ քաղաքացիները, մեր հայրենակիցներն ըմբռնումով կմոտենան այս մոտեցմանը, որովհետև կուտակային կենսաթոշակի հետ կապված հիմնական խնդիրը, որ միշտ առաջ է քաշվել, եղել է վստահության խնդիրը և կարծում եմ, որ նաև այն հանգամանքը, որ այսօր վստահության խնդիր չունենք՝ կարող ենք այդ քայլը թույլ տալ մեզ: Սա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ի սկզբանե կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ունեցել է առարկություններ և գտնում է այժմ էլ նախագծին կողմ քվեարկելով՝ կունենա սկզբունքային հակասություն նախկին դիրքորոշման հետ, ուստի ընդունելով, որ որոշումը պարտադրված է՝ ինքը դեմ է քվեարկելու, սակայն որպես կոլեգիալ մարմնի անդամ՝ լիարժեք կատարելու է այն։

Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է, որ որոշումն ընդունվում է թիմային պատասխանատվությամբ։ «Այս որոշումը մենք պետք է թիմով ընդունենք և գնանք այդ լուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։ Արդյունքում նախագիծն ընդունվել է միաձայն:

«Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Ակնկալվում է, որ դրա ընդունման արդյունքում օրենսգրքով նախատեսվելու է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի լիարժեք շրջանակ:

ՀՀ կառավարության որոշմամբ Սասուն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ:

           

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:58 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի պահանջով հետաձգվեց Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահի նշանակումը
18:45 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր
22:10 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱյլ երկրներում Հայաստանի որոշ դեսպաններ հետ կկանչվեն. ՀՀ վարչապետ
18:31 05/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները հանդիպելու են ՀՀ վարչապետի հետ
19:25 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի են ամրապնդվելու. վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքին
18:09 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեր ջանքերը պետք է ուղղված լինեն օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
19:33 20/04/2018  |  ԼՐԱՀՈՍԲելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ
19:58 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարման փորձառությամբ շարունակելու եք ջանքերը մեր ժողովրդի առաջընթացի ապահովման գործում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին
11:51 23/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեւոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը. Վարչապետ
20:37 24/05/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խոստացել է ԿԲ-ի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վարկերի մարման հետաձգման հարցը (Լուսանկարներ)

Տեսանյութեր

08/17/2019   12:22 ԼՀԿ-ի անդամները նորոգում են Երևանի այգիներից մեկի նստարանները (տեսանյութ)

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]