Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/22/2019   09:26 Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից. «Ժամանակ» 05/22/2019   09:20 «Քոչարյանը ո՞նց է». «Իմ քայլի» պատգամավորի հարցը՝ Բակո Սահակյանին. «Հրապարակ» 05/22/2019   09:15 Մարզպետները՝ ամենաթույլ և ռիսկային կադրեր. Հաջորդը Արագածոտնի՞ մարզն է. «Փաստ» 05/22/2019   09:08 Ինչ է հանձնարարվել ուժային կառույցներին. «Ժամանակ» 05/22/2019   01:00 Մանիպուլյացիայի են ենթարկվում «Մարտի 1»-ի գործով տուժողների հարազատների զգացմունքները 05/22/2019   00:40 Ամերիկացին հագել է պատի հանդերձանք և բարձրացրել ամբիոն՝ Թրամփի մոտ 05/21/2019   23:33 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու ընկերությունների և ուսումնական կենտրոն 05/21/2019   22:53 Լևոն Երանոսյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ պաշտպանը պահանջում է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին, Հունան Պողոսյանին 05/21/2019   21:45 Սվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ կողմից երկրում իրականացվող ծրագրերը 05/21/2019   21:32 ՀՀ զինդատախազությունն արձանագրել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման դեպք 05/21/2019   21:00 Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 05/21/2019   20:45 Ներկայումս նախապատրաստվում է գործի կասեցման որոշման դեմ Վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը. Դատախազություն 05/21/2019   20:36 Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղ առաջացնող մթերքները 05/21/2019   20:35 Գավառում տեղումներից ժամեր անց էլ պահպանվում է կարկտի հաստ շերտը 05/21/2019   20:31 «Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը. Լիլիթ Մակունց 05/21/2019   20:29 Քրեական գործն իր ողջ նյութերով ՍԴ ուղարկելով` մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է. Վահե Գրիգորյան 05/21/2019   20:23 Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին 05/21/2019   20:18 «Սվիտալսկի սիկ».միջադեպ ԵՄ դեսպանի ելույթի ժամանակ 05/21/2019   20:07 Դատարաններն արգելափակելու ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ուղարկվել է ՀՔԾ 05/21/2019   19:42 Ծնողները, ծննդատնից վերադառնալիս, երեխային մոռացել են տաքսու մեջ 05/21/2019   19:40 Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել են հացադուլ հայտարարած անձանց. իրազեկում հացադուլի վերաբերյալ 05/21/2019   19:35 Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր 05/21/2019   19:29 Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար, երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. Նիկոլ Փաշինյան 05/21/2019   19:25 ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս 05/21/2019   19:23 ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը 05/21/2019   19:21 ՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիին կարևորել են երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը 05/21/2019   18:58 Հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն. ԵԽ ԵՄ -ՀՀ պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմ 05/21/2019   18:40 Սպանության մեջ մեղադրվող գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրգործը կարճվել 05/21/2019   18:08 «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի. պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը 05/21/2019   17:52 Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 05/21/2019   17:49 Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը 05/21/2019   17:46 Զինծառայող-խոհարարները մասնակցել են տոլմայի համահայկական փառատոնին 05/21/2019   17:44 ԶՈՒ զինծառայողները մասնակցում են կիբեռանվտանգության մրցույթին 05/21/2019   17:34 ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մեկնել է ՌԴ 05/21/2019   17:31 Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից 05/21/2019   17:26 Հրապարակվել է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հրավիրած ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը 05/21/2019   17:22 Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 05/21/2019   17:08 «Հարձակում ոչ ոք չի գործել». Արթուր Իսպիրյանը հրաժարվում է խոսել դեպքի մասին 05/21/2019   16:54 Ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատություններին 05/21/2019   16:28 Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը 05/21/2019   16:18 Փակ դռներով դատարաններ շոուի արանքում՝ Արցախի, հողեր հանձնելու և դավաճանության մասին. 05/21/2019   16:17 Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին 05/21/2019   15:56 Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան 05/21/2019   15:51 Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը 05/21/2019   15:22 Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետի հետ 05/21/2019   15:19 Դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 05/21/2019   15:14 Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու 05/21/2019   14:59 Բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են.Shamshyan. com 05/21/2019   14:49 Վարդան Ղուկասյանի եղբորորդու և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿՀ-ում 05/21/2019   14:43 ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել Փաշինյանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ճնշում դատական համակարգի վրա
05/20/2019   11:34 Առաջին միջազգային արձագանքը.Վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին 05/20/2019   13:20 Դատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը 05/20/2019   21:17 Հայաստանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել դատավորների վեթթինգ. հնարավոր են սահմանադրական փոփոխություններ 05/20/2019   17:19 Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու». Ալեքսանդր Ազարյան 05/20/2019   18:38 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ 05/20/2019   14:02 Եթե դատավորին են շպրտում, լրագրողն ո՞վ է, որ չանեն. 5-րդ ալիքը միկրոֆոնների վրայից հանել է տարբերանշանները 05/20/2019   11:44 Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին. Արայիկ Հարությունյան 05/20/2019   16:50 Ազարյանն այն դատավորն է, ով ցանկացած «օրոքների» ժամանակ գործել է օբյեկտիվ. Երվանդ Վարոսյան 05/20/2019   17:30 Կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումներին՝ երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպանատուն 05/20/2019   12:36 Կիրականցվի դատավորների վեթինգ. դատավորները պետք է հրաժարական տան կամ կհեռացվեն. Վարչապետի հայտարարությունը 05/20/2019   13:55 Հարգանքներս բոլոր այն դատավորներին, ովքեր երբեք ոչ մեկի առաջ չեն ընկրկել. փաստաբան 05/20/2019   19:27 Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը բարձրացրել է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը. փաստաբան 05/20/2019   22:27 Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան 05/20/2019   16:48 Սա չափից դուրս լուրջ հայտարարություն է. Նորիկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին 05/20/2019   12:37 ՍԴ եւ ԲԴԽ նախագահները ներկա չեն վարչապետի հետ հանդիպմանը 05/20/2019   20:56 Իշխանության հերթական փորձն է ոչ կոմպետենտ ձևով փորձել ինչ-որ հարց լուծել. Վիկտոր Սողոմոնյանը՝ դատարանները արգելափակելու վարչապետի հանձնարարության մասին 05/20/2019   13:22 Փաշինյանը սպառնալիք է դարձել երկու հայկական պետությունների համար. Արմեն Աշոտյան 05/20/2019   14:39 Դատախազության հայտարարությունը 05/20/2019   19:45 Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. Քաղաքագետը՝ Փաշինյանին 05/20/2019   10:34 ՀՀ վարչապետն անձամբ է մասնակցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքերի արգելափակմանը

Սպանության փորձի մեղադրանքով 17 տարի հետախուզման մեջ գտնվողն «ինքնակամ» ներկայանում է. դատախազը որոշում է գործը կարճել՝ չնայած դատավճռի առկայությանը 06/09/2018   13:12  |  Քրեական խրոնիկոն

Շուրջ 18 տարի առաջ Երևանում կատարված սպանության փորձի գործը դատախազությունը կարճել է, թեև նրա մեղսակցության վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Խոսքը գնում է, 2010 թվականի օգոստոսի 25-ին Երևանում կատարված սպանության փորձին. ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանությունը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ է տացել, որ նույն օրը՝ ժամը 22.20-ին, հիվանդանոց է բերվել Երևան քաղաքի բնակիչ Նարեկ Սուրենի Սարգսյանը՝ աջ բազկի վերին երրորդի թափանցող հրազենային և աջ կրծքավանդակի աջ շրջանի կույր հրազենային վնասվածքներով, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի առթիվ 2010 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ և նախաքննությամբ պարզվել, որ 2010 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Գեղամ Պողոսյանը և Աշոտ Եղոյանը սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, Արթուր Սիմոնյանին, Համբարձում Մաթևոսյանին և Նարեկ Սարգսյանին սպանելու դիտավորությամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի շենքի բակում ատրճանակներով կրակոցներ են արձակել Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը:

Նախաքննական մարմինը որոշում էր կայացրել 2010 թվականի սեպտեմբերի 30-ին Գեղամ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն օրը վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հետախուզում է հայտարարվել, իսկ մյուս մեղադրյալ Աշոտ Եղոյանի մասով գործն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել դատարան։

Նշենք նաև, որ Աշոտ Եղոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
Հատկանշական է, որ առաջին ատյանի, ինչպես նաև վերաքնննիչ դատարանները Աշոտ Եղոյանի գործով դատական ակտ կայացնելիս հիմնավորված են համարել Աշոտ Եղոյանի կողմից հանցավոր արարքները Գեղամ Պողոսյանի հետ միասին կատարված լինելու փաստը:

Ինչ վերաբերում է Գեղամ Պողոսյանին, ապա դեպքից 17 տարի անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 30, ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է նրա մասով քրեական գործը։ Կարելի է ենթադրել՝ ուսումնասիրելու նպատակով, սակայն ավելի քան 10 օր անց՝ հոկտեմբերի 12-ին, առանց որևէ ցուցումի հետ է վերադարձնում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, 17 տարի հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը «ինքնակամ» ներկայանում է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը քննիչը նրան մեղադրանք է առաջադրում , սակայն վերջին մեղադրանքը չի ընդունում ու հրաժարվում է ցուցմունք տալ։ Սակայն դատախազը որոշում է փոխել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորուը

«Փաստինֆո»-ին հայտնի դարձել նաև, որ դեռևս 2014 թվականին, երբ Պողոսյանը հետախուզման մեջ էր գտնվում, վերջինիս պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել քրեական գործի վարույթը կարճելու և խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատախազն այն ժամանակ գտել է, որ միջնորդությունն անհիմն է և մերժել է:

Իսկ երբ այդքան տարի անց Պողոսյանը ներկայացել է՝ դատախազը որոշել է բարեհոգաբար նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել:

Սակայն դատախազության աննախադեպ մեծահոգությունն այսքանով չի ավարտվել՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին քննիչը Գեղամ Պողոսյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարում և ուղարկում է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Սակայն պարզվում է դատախազ Սմբատյանը գործն ստանալու հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին որոշում է Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ դատախազի այս որոշոման դեմ առարկություն է ներկայացվել, սակայն Երևան քաղաքի դատախազն այն մերժել է:

Մնում է ողջամիտ հետևություն կատարել՝ ինչ կապ կա Պողոսյանի և դատախազի միջև, ինչու հանկարծ գործը դատախազի կողմից պահանջվելուց և հետ վերադարձվելու հաջորդ օրը Պողոսյանը, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր հանկարծ «ինքնակամ» ներկայացավ ու արժանացավ դատախազի նման բարեհաճ վերաբերմունքին՝ ոչ միայն կալանաորումը վերացվեց, այլ ընդամենը մեկ օրում քրգործը կարճվեց։

Ենթադրենք՝ նախաքննությունը թերի է ընթացել, ինչու որեւէ ցուցում չի տրվել նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Կամ արդյոք դատախազը բողոքարկել է մյուս մեղադրյալի մասով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, քանի որ դրանում խոսքը գնում է, որ սպանության փորձը կատարել են միասին։ Եթե կարծում էր, որ ապացույցները բավարար չեն եղել, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է բարձրացներ դատավճիռը բեկանելու հարց, հակառակ պարագայում ստացվում է, որ դատախազը իրեն վեր է դասել դատարանից ու կարճել քրեական գործը։ Կամ ինչ երաշխիք է ունեցել դատախազը որ 17 տարի փախուստի դիմած ծանր հանցագործության մեջ մեղադրվողը նորից չի հեռանա Հայաստանից եւ չի խուսափի քննությունից, որ անմիջապես վերացրել է խափանման միջոցը եւ սա այն պայմաններում, երբ անգամ քննության աջակցող, իրենց մեղադրանքը ընդունող շատ եւ շատ այլ թեթեւ կամ միջին ծանրության մեջ մեղադրվողները կալանավորվում են։

Կարծում ենք, այսօրինակ որոշումներն իրենց մեջ կոռուպցիոն դրսեւորումների լուրջ վտանգ են պարունակում, էլ չենք խոսում արդար արդարադատության վարկաբեկման մասին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 14/05/2018  |  Քրեական խրոնիկոնՕբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է  ընդունվել Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ
12:53 07/05/2018  |  Քրեական խրոնիկոնԳլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրեական գործի վարույթը կարճելու մասին 23 տարվա վաղեմության որոշումը
15:20 05/05/2018  |  Վարչական իրավունքՎերաքննիչ  դատարանն իրավացիորեն  է  կայացրել   քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը. Վճռաբեկ դատարան
15:11 31/03/2018  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործը կարճելու դեմ բողոք է ներկայացվել դատարան
15:22 21/03/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին
12:35 11/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱվազակության մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճվել է
16:57 12/10/2017  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի միջնորդության դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճվել է

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]