Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/29/2020   00:20 Քծնանքը և տղամարդկությունը անհամատեղելի բառեր են. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:14 Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան 01/28/2020   23:52 Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան  01/28/2020   23:38 Նախագահ Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   23:17 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու հետ կապված. Էդմոն Մարուքյան 01/28/2020   22:56 «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան 01/28/2020   22:49 Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան 01/28/2020   22:47 Մեզ սրանով ոչ թե վախեցնում են, այլ զվարճացնում. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   21:16 Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են 01/28/2020   20:57 Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը 01/28/2020   20:39 Փաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ 01/28/2020   20:28 Հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ». Ավետիք Իշխանյան 01/28/2020   20:22 Վերջին օրերին Փաշինյանը հայտնվել է ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:15 Ոչ մեկ Փաշինյանին չէր կասկածում ցերոզ ունենալու մեջ, նրա խնդիրներն ուրիշ տեղից են գալիս. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց 01/28/2020   19:55 Եթե Նիկոլ Փաշինյանը դրանից կուրախանա, պատրաստ եմ ամեն օր իրենց նշած վայրում գնամ պառկեմ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:45 Կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին նախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին 01/28/2020   19:43 Նիկոլ Փաշինյանն աշխույժ առևտրի մեջ է մտել Սորոսի գրասենյակի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:24 Բանակի հզորությունը չափվում է զինվորի ուսապարկի կշռով.Աստվածատուր Պետրոսյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   19:09 Տեղի ունեցող պրոցեսները կապված են Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված մթնոլորտի հետ. Արթուր Դանիելյան 01/28/2020   18:55 Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/28/2020   18:41 Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 01/28/2020   18:35 Վարչապետը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Լի Տաֆանելլիի հետ 01/28/2020   18:24 Աղվան Վարդանյանի ելույթը Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ 01/28/2020   17:56 Սա ընդդիմախոսությունը գլխատելու փորձ է. Լիկա Թումանյան 01/28/2020   17:53 Խոշոր հարկատուների վճարած հարկերը ավելի դանդաղ են աճել 01/28/2020   17:40 Ուզում եք՝ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հեյրուրանքների՞. Սերժ Սարգսյան 01/28/2020   17:35 Եթե կասկածը չհաստատվի, ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել եւ ծառայողական քննություն անցկացնել. Տիգրան Աթանեսյան 01/28/2020   17:28 Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու կադրերը. 18+ 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   17:12 Սա ինքն իրեն կորցրած իշխանությունների վարվելակերպ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան 01/28/2020   17:09 Ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղի, առնվազն՝ անցյալից. Արծվիկ Մինասյան 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/28/2020   16:52 Սրանից ավելի մեծ ֆաշիզմ դժվար է պատկերացնել. Ռուբեն Մելիքյան 01/28/2020   16:44 Թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի ստահակ էությունը բարձրաձայնելու համար. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   16:37 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը 01/28/2020   16:27 Բանակի օրվա շրջանակներում այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամիներ որոնել, վհուկների որսով զբաղվել. Արմեն Աշոտյան 01/28/2020   16:23 Տասնյակ մեր հրամանատարներ ենթարկվում են ճնշումների, հալածանքների. Աղվան Վարդանյան 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   16:12 Մի գրիչի պատմության տապալումից հետո անցել են վերջին ստադիային՝ ռեպրեսիաներին. մեդիափորձագետ 01/28/2020   16:06 ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո. Լեւոն Քոչարյան 01/28/2020   16:00 Ոստիկանությունը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման ենթարկելու մասին 01/28/2020   15:55 ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին տևական ժամանակ է ներս չեն թողնում. Արսեն Բաբայան 01/28/2020   15:52 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին 01/28/2020   15:48 Պարզաբանում «Իմ քայլի» ավագանու անդամից. Նարեկ Մայլյանը ձերբակալվել է «հանրային պահանջին» հետևելով 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/28/2020   15:39 BlogNews.am կայքի գլխավոր խմբագիրը բերման է ենթարկվել՝ նրա հեռախոսին տիրանալու համար
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/27/2020   12:22 «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/27/2020   10:36 Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության անդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան 01/28/2020   13:17 Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության 01/28/2020   13:52 Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին.Միհրան Հակոբյան (տեսանյութ) 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց

Առաջին դատաքննությամբ մեղավոր ճանաչված անձը երկրորդ դատաքննության արդյունքում արդարացվել է 06/09/2018   17:06  |  Արդարացման դատավճիռներ

Շուշան  Խաչատրյանի մասով մեղադրական դատավճռի բեկանումից հետո երկրորդ քննությամբ նա անմեղ է ճանաչվել ու արդարացվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում: Խոսքը գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնապես խոշոր չափերի յուրացման մասին է: 

Գործը քննող՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ կազմը`  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Շուշան Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն էապես պայմանավորված է Լ. Գրիգորյանի ցուցմունքով այն մասին,  որ Շ.Խաչատրյանի պարտքը կազմել է շուրջ 9.000.000 ՀՀ դրամ,  իր պարտքը՝ 2.800.000 ՀՀ դրամ: 2015 թվականի ապրիլի 17-ին իմանալով,  որ տուժողը խանութում ստուգում է անցկացնելու՝ 2015 թվականի ապրիլի 19-ին Շ.Խաչատրյանը իրեն առաջարկել է անձեռոցիկները և զուգարանի թղթերը տեղավորել իր վաճառաբաժնի սառնարանի հետևում,  Գայանեի վաճառաբաժնից գաղտնի կրակայրիչ է վերցրել և իրեն տեղեկացրել,  որ այն դրել է սառնարանի հետևում,  ձեթի շիշը ծակել ու դրել թղթերի մոտ,  հսկել,  որ իր կողմից թղթեր վառելն այլ անձանց կողմից չնկատվի,  իսկ ինքը կրակայրիչով հրկիզել է խանութը: 

Դատարանն արձանագրել է, որ նշված ցուցմունքի ստուգման հիմնական միջոցն ամբաստանյալ Շ.Խաչատրյանի հարցաքննությունն էր,  որը պետք է իրականացվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ՝ Կասկածյալի հարցաքննությունը,  212-րդ՝ Մեղադրյալի հարցաքննությունը, հոդվածների պահանջների պահպանմամբ: Մասնավորապես, մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ, նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում,  որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ,  մեղադրյալին առաջարկում է ցուցմունք տալ մեղադրանքի և բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք կարող են գործի համար նշանակություն ունենալ: Ընդ որում, մեղադրյալը գործի նյութերին կարող է ծանոթանալ,  երբ քննիչը բավարար է համարում հավաքված ապացույցները՝ մեղադրական եզրակացություն կազմելու համար /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդված/: 

Մինչդեռ Լ.Գրիգորյանի հիշյալ ցուցմունքն ստանալուց հետո Շ.Խաչատրյանին որպես կասկածյալ հարցաքննելիս նախաքննական մարմինը խախտել է նշված օրենսդրական պահանջները: Այսպես,  Շ.Խաչատրյանի հարցաքննությունը կատարվել է հետևյալ հարցադրումներով՝ «Լ.Գրիգորյանը հայտնել է, որ դուք ունեք 9 միլիոն դրամի պակասորդ, ի՞նչ կասեք», «նախաքննությամբ տեղեկություն է ստացվել, որ խանութի հրկիզման նախնական դիտավորությունն առաջացել է ձեզ մոտ, որի մասին հայտնել եք Լ.Գրիգորյանին,  այնուհետև վերջինիս համոզել հրկիզել խանութի սրահը: Ինչ կասեք», «նախաքննությամբ պարզվել է նաև,  որ Լ.Գրիգորյանը կրակայրիչով վառել է ձեր վաճառասեղանի մսամթերքի սառնարանի հետնամասում Ձեր կողմից դրված ստվարաթղթե արկղի մեջ կուտակված մնացորդ թղթերը ձեր իսկ հրահանգով: Բացի այդ,  դու նախապես նույն տեղին կից դրել ես ձիթապտղի ծակված տարա: Ինչ կասեք»:

Ընդ որում,  նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությունում թեպետ նշում է կատարում  Շ.Խաչատրյանի՝ որպես մեղադրյալի ցուցմունքի մասին,  սակայն փաստորեն շարադրում է նրա՝ որպես կասկածյալի տված ցուցմունքը,  որոնք էապես հակասում են միմյանց, մասնավորապես, որպես մեղադրյալ հարցաքննվելիս Շ.Խաչատրյանը ոչ միայն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում,  այլև հայտնել է,  որ 2015 թվականի ապրիլի 15-ին տեղեկանալով,  որ տուժողը մտադիր է լուրջ ստուգում կատարել խանութում, Լ.Գրիգորյանը իրեն հարցրել է, թե ինչ անել: Ինքը հայտնել է, որ պարտքերի մասին պետք է տեղեկացնել՝ իրենց ոչ սպանելու են, ոչ էլ պաժառ են տալու:  Լ.Գրիգորյանը մի պահ հեռացել, ապա վերադարձել ու ասել է՝ լավ միտք էր,  կարելի է խանութը պաժառ տալ,  ինքը արձագանքել է, որ եթե պարտքդ 5 միլիոն է, ապա պաժառից հետո կտասնապատկվի,  ինչ ես անելու: Դեպքի օրը Լ.Գրիգորյանն ու Գայանեն ճաշին օղի են խմել, ապա՝ գինի,  որից հետո Լ.Գրիգորյանը ծխելու համար խնդրել է Գայանեի վաճառասեղանից կրակայրիչ իրեն փոխանցել: Ինքը փոխանցել է կրակայրիչը: Սովորական ժամի՝ 20:00-ի սահմաններում փակել են խանութը ու գնացել,  իսկ երբ լսել է հրդեհի մասին,  կասկածել է,  որ հոսանքից կլինի կամ էլ՝ Լ.Գրիգորյանն արած կլինի, թեպետ լուրջ չի ընդունել վերջինիս մտադրությունը:

Շ.Խաչատրյանին որպես մեղադրյալ հարցաքննելիս նախաքննական մարմինը փորձ չի արել պարզելու,  թե որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված ցուցմունքների իրարամերժության պատճառն ինչն է: Ընդ որում, երկու դեպքում Շ.Խաչատրյանը պաշտպան չի ունեցել և պաշտպանական տակտիկայի փոփոխություն չկա: Իսկ դատարանում հայտնել է, որ իր՝ որպես կասկածյալի հարցաքննության օրը նախաքննական մարմինը նախ հարցաքննել է Լ.Գրիգորյանին, ապա՝ իրեն: Ինքը հայտնել է այն,  ինչ հայտնել է որպես մեղադրյալ հարցաքննվելիս, սակայն քննիչն իրեն առաջարկել է տալ այնպիսի ցուցմունք,  ինչպիսին տվել է Լ.Գրիգորյանը, որպեսզի իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չընտրվի: Թեպետ ցուցմունք տալիս քննիչը հերքել է իր կողմից այդպիսի առաջարկ անելը կամ ուղղորդելը, սակայն դատելով Շ.Խաչատրյանի՝ որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության բովանդակությունից, հատկապես՝ հարցադրումների շարադրանքից՝ դատարանը գտել է, որ Շ.Խաչատրյանի իբրև կասկածյալի տված ցուցմունքը ձեռք է բերվել մեղադրյալի հարցաքննության օրենսդրական կարգի խախտմամբ,  ինքն արտահայտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, այն է՝ օրինականության սկբունքի խախտման ձևով և ազդել է գործով ստացված տվյալների հավաստիության վրա: Պատահական չէ, որ ամբաստանյալի մեղադրանքի հիմքում դրված է նրա՝ որպես կասկածյալի տված ցուցմունքը, իսկ դրանից հետո նրա տված ցուցմունքները,  ներառյալ՝ Լ.Գրիգորյանի հետ առերես հարցաքննության արձանագրությունն ընդհանրապես գնահատման չի արժանացել:

Դատարանը գտել է, որ այս պարագայում ամբաստանյալ Շ.Խաչատրյանի կողմից գործի մինչդատական վարույթում կասկածյալի կարգավիճակում տված ցուցմունքը պետք է ճանաչել անթույլատրելի ապացույց:

Անդրադառնալով Լ.Գրիգորյանի ցուցմունքներին՝ դատարանը գտել է, որ դրանք ստուգելու կապակցությամբ նախաքննական մարմինը փորձ չի արել պարզելու դրանց միջև առկա հակասությունների պատճառը: Մասնավորապես, Լ.Գրիգորյանը մի դեպքում հայտնում է, որ Շ.Խաչատրյանը կրակայրիչը վերցրել ու դրել է իր վաճառասրահում գտնվող սառնարանի հետևում,  իսկ մյուս դեպքում՝ Շ.Խաչատրյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նշում է,  որ կրակայրիչը դրել է իր վաճառաբաժնի մեկանգամյա օգտագործման ափսեների վրա: Մի դեպքում նշում է,  որ Շ.Խաչատրյանը ձեթի տարան ծակել ու դրել է թղթերի մոտ, մյուս ցուցմունքներում հայտնել,  որ Շ.Խաչատրյանը բացել է 5 լիտրանոց ձեթի տարայի փակիչը և մեկ լիտրից ավել լցրել թղթերի մեջ, իսկ առերես հարցաքննության ժամանակ նշել, որ ձեթի տարայից մի քիչ թափեց: Նախաքննական մարմնի կողմից փորձ չի արվել ստուգել նաև Շ.Խաչատրյանի փաստարկներն այն մասին, որ Լ.Գրիգորյանը ոչ միայն ծխելու համար է կրակայրիչ ուզել,  այլև դեպքի օրը, ճաշից հետո միասին դուրս են եկել խանութից, իջել առաջին հարկ,  օգտվել սանհանգույցից,  որտեղ էլ Լ.Գրիգորյանը ծխել է: Լ.Գրիգորյանը խանութի տեսանկարահանող սարքը փորձել է ուսումնասիրել ոչ թե նրա համար, որ տեսնի,  թե իր հագուստը փոխելը նկատվում է,  թե ոչ,  այլ այն նպատակով,  որ պարզի՝ նկատելի կդառնա իր կողմից խանութի հրկիզում կատարելը,  թե ոչ: Լ.Գրիգորյանն անձամբ կրակայրիչ չի վերցրել, որպեսզի մյուս վաճառողուհին չկասկածի, որ ծխում է, քանի որ այդ վաճառողուհին մտերիմ է իր մոր հետ:

Դատարանի իրավական եզրահանգման համաձայն, Շ.Խաչատրյանի և Լ.Գրիգորյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու առումով էական նշանակություն ունի նաև գործով ապացույց այլ փաստաթուղթ դիտված տեսասկավառակի տեսաձայնագրությունը, որի զննության արձանագրությամբ նախաքննական մարմինը կարևորել է միայն Լ.Գրիգորյանի կողմից Շ.Խաչատրյանի վաճառաբաժնում սառնարանին մի քանի անգամ մոտենալը, կքանստելը հրդեհի օջախի հատվածում, ինչ-որ բան անելը, իսկ վերջում՝ հրկիզելը: Մինչդեռ, տեսաձայնագրությունը հիմք է տալիս պարզելու նաև, թե որքանով են հավաստի Լ.Գրիգորյանի հաղորդած տվյալներն այն մասին,  որ դեպքի օրը խանութը փակելուց շուրջ մեկ ժամ առաջ Շ.Խաչատրյանը կողքի վաճառաբաժնից վերցրել է կրակայրիչը և դրել իր վաճառաբաժնում առկա մեկանգամյա օգտագործման ափսեների վրա,  ապա ձիթայուղի տարայից ձեթ է լցրել իր վաճառաբաժնի սառնարանի հետնամասում առկա հաշիվ-ֆակտուրաների արկղի մոտ:

Դատաքննության ժամանակ  տեսաձայնագրության  հետազոտությամբ պարզվեց,  որ դեպքի օրը աշխատանքային ժամին նախորդած ոչ թե մեկ,  այլ՝ երեք ժամերի ընթացքում Շ.Խաչատրյանը չի մոտեցել իր վաճառաբաժնի սառնարանին,  որի հետնամասում հրդեհի օջախն է,  հետևաբար,  այդ սառնարանի վրա կրակայրիչ չի դրել,  ձեռքին ձիթայուղի տարա չի վերցրել,  այն մեխով չի ծակել կամ դրա փակիչը չի բացել ու ձիթայուղ չի լցրել: Ավելին, դեպքի օրվա տեսաձայնագրության մնացած ժամանակահատվածի հետազոտումից հետևում է,  որ ընդմիջմանը միասին ճաշել են Լ.Գրիգորյանը և Գայանեն,  որոնք Շ.Խաչատրյանի վաճառաբաժնից վերցրել են օղի ու օգտագործել ճաշելիս: Ճաշից հետո վերջիններս օգտագործում են գինի, Լ.Գրիգորյանը վաճառասրահում սիգարետ է ընտրում,  իսկ աշխատանքային օրվա ավարտին Լ.Գրիգորյանն անցնում է սառնարանի հետնամաս,  կքանստում,  ապա հեռանում,  որից վայրկյաններ անց,  նրա կքանստած տեղում հրդեհ է բռնկվում: Այդ ընթացքում խանութի մուտքի մոտ կանգնած են Շ.Խաչատրյանը և մյուս վաճառողուհին,  նկատվում է հաճախորդի մուտքը խանութ,  ինչը ենթադրում է,  որ Շ.Խաչատրյանը կանգնած չի եղել այլ անձի մուտքը արգելելու համար: Առաջինը խանութից դուրս է գալիս Լ.Գրիգորյանը, ապա՝ Շ.Խաչատրյանը,  իսկ վերջում խանութի դռները փակում է Գայանեն:

Ակնհայտ է, որ քրեական գործի մինչդատական վարույթում նախաքննական մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ  հոդվածի պահանջն առ այն,  որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար,  պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները:

Ըստ դատարանի վերլուծության, Լ.Գրիգորյանն իր ցուցմունքներում փաստում է, որ դեպքի նախորդ օրը հավաքարարը հոսանքահարվել է խանութում սառնարանի հետևի հատվածը մաքրելիս և Շ.Խաչատրյանը դա համարել է խանութը վառելու հարմար առիթ, որպեսզի հրդեհը դիտվի հոսանքի խաթարման հետևանք: Մինչդեռ,  գործով նաև հաստատվում է, որ Շ.Խաչատրյանը նույն օրն տուժողին իրազեկել է հոսանքի անսարքության և հավաքարարի հոսանքահարվելու մասին: Ուստի,  հարց է առաջանում՝ դեպքից մեկ օր առաջ խանութը հրկիզելու դիտավորություն ունեցող Շ.Խաչատրյանը ինչու պետք է միջոցներ ձեռնարկեր հոսանքի անսարքությունը վերացնելու համար: Ավելին,  եթե առկա է եղել խանութը հրկիզելու նախնական համաձայնություն, ինչու Շ.Խաչատրյանը կամ Լ.Գրիգորյանը դեպքի օրը աշխատանքի չեն եկել՝ ձեռքի տակ ունենալով կրակայրիչ կամ լուցկի: Իսկ եթե եղել է այդպիսի պայմանավորվածություն ու մոռացել են,  ապա այս հանգամանքը որևէ կերպ կարտահայտվեր գործով ձեռք բերված տվյալներում: Հետևաբար, նախնական հանցավոր համաձայնության մասին նախաքննական մարմնի հետևությունն ընդամենը ենթադրություն է:

Առկա տվյալները հիմք են տալիս արձանագրելու, որ Շ.Խաչատրյանի և Լ.Գրիգորյանի միջև խանութը հրկիզելու գաղափարը շոշափվել է,  թեպետ երկուստեք հայտնում են,  որ առարկել են այդ տարբերակին և որ խանութը հրկիզելու վճռականությունը կամ դիտավորությունը ծագել է Լ.Գրիգորյանի մոտ դեպքի օրը,  ընդմիջմանը ալկոհոլ օգտագործելուց հետո,  երբ կրակայրիչ է խնդրել Շ.Խաչատրյանից և ինքն էլ անձամբ իրականացրել է հրկիզումը: Այս պարագայում  «խմբի»  մասին խոսք գնալ չի կարող,  քանի որ խումբը ենթադրում է ոչ միայն երկու կամ ավելի անձանց դիտավորյալ մասնակցություն դիտավորյալ հանցագործությանը,  այլև նրանց կողմից հանցագործության օբյեկտիվ կողմի անմիջական իրականացում,  այլ կերպ ասած՝ իբրև համակատարող հանդես գալ: Մինչդեռ,  խանութի անմիջական հրկիզողը եղել է միայն Լ.Գրիգորյանը: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի այն փաստարկներին,  որ Շ.Խաչատրյանը ձեթ է լցրել հրդեհի օջախի հատվածում,  ապա դա մի կողմից արժանահավատ չէ,  նկատի ունենալով Լ.Գրիգորյանի իրարամերժ ցուցմունքներն ու տեսաձայնագրությունը,  մյուս կողմից բացակայում են այդ հանգամանքը քրեաիրավական գնահատման ենթարկելու հիմքերը: Նախ՝ անպատասխան է այն հարցը,  թե ձեթը որքանով է դյուրավառ կամ հրդեհավտանգ և ինչքանով կարող է նպաստել հրդեհի օջախի առաջացմանը: Ընդ որում,  սրանք հարցեր են,  որոնց պատասխանները կարող են տրվել միայն հատուկ գիտելիքների գործադրման կամ փորձագիտական ճանապարհով, իսկ նախաքննական մարմինն այս ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և բավարարվել է Լ.Գրիգորյանի իրարամերժ ցուցմունքներով,  ինչը գործի արդար քննության սկզբունքի խախտում է:

Ամբաստանյալ Շ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով խանութում վաճառողուհի՝ պարբերաբար իր վաճառաբաժնից հափշտակել է տարբեր կենցաղային ապրանքներ, իսկ դրամարկղից՝ գումար, Անդրանիկ Ավագյանին պատճառելով 7.500.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Մինչդեռ, քրեական գործով ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որը կարող է հիմք ծառայել ողջամտորեն արձանագրելու, որ Շ.Խաչատրյանը կատարել է 7.500.000 ՀՀ դրամի հափշտակություն:

Նախևառաջ նախաքննական մարմինը չի նշել, թե Շ.Խաչատրյանը ինչ ձևով է հափշտակություն կատարել՝ ավազակային հարձակման,  խարդախության,  կողոպուտի,  թե գողության: Իսկ եթե նկատի ունի յուրացումը,  ապա ի սկզբանե Շ.Խաչատրյանը հայտնել է,  որ ինչպես մյուս վաճառողուհիները և մյուս համաքաղաքացիները,  այնպես էլ ինքը,  պարտքով գումար կամ ապրանք է վերցրել,  որի ընդհանուր արժեքը կազմում է 800.000 ՀՀ դրամ: 400.000 ՀՀ դրամը հայրը արդեն վճարել է,  և ինքը պատրաստակամ է վճարելու մնացած 400.000 ՀՀ դրամը և որ իր բաժնում նկատել է նաև պակասորդ, որի գոյացման պատճառը չգիտի: Իսկ տուժող Ա.Ավագյանը, առանց որևէ փաստաթղթային հիմնավորման,  նշել է տարբեր թվեր:

Փաստորեն, ըստ նախաքննական մարմնի, համագյուղացիների  պարտքով ապրանք վերցնելը հափշտակություն չէ,  իսկ Շ.Խաչատրյանի կողմից այդպիսի գործողություն կատարելը յուրացում է, իսկ թե ինչ պատճառաբանությամբ՝ պարզ չէ:

Ավելին,  10.03.2017թ. նշանակվել է կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն, ըստ դրա եզրակացության, հաշվապահ փորձագետի իրավասության սահմաններից դուրս է այն հարցի պարզաբանումը, թե «ապրանքների որ մասն է հրդեհից ոչնչացել», իսկ պակասորդը կարող է առաջանալ ապրանքները խանութից դուրս հանելու՝ առանց գումարը դրամարկղ վճարելու, ապրանքների վաճառքից առաջացած գումարը դրամարկղ չմուտքագրելու, հրդեհի և այլ պատճառներով: Իսկ 15.12.2015թ. հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ փաստվել է,  որ հրդեհի հետևանքով խանութում եղած վաճառման ենթակա ապրանքների ոչնչացմամբ պատճառված վնասի չափը հնարավոր չէ պարզել՝ դրանց քանակի, տեսակի, չափսերի և այլնի վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով: Փաստորեն,  հրդեհին նախորդած պահի վիճակով խանութի ապրանքային շրջանառության վերաբերյալ փաստաթղթային հիմքեր չեն եղել, հրդեհից հետո գույքագրում չի կատարվել, ամբաստանյալ Շ.Խաչատրյանի վաճառաբաժնի ապրանքների՝ վնասված,  թե առկա, դուրսբերումն առանձնացված չի կատարվել, դրան Շ.Խաչատրյանը մասնակից չի դարձվել, ավելին՝ ըստ ցուցմունքների, հրդեհից հետո չվնասված ապրանքները տեղափոխել են նաև Ա. Ավագյանի տուն, իսկ թե ում վաճառաբաժնից, ինչ տեսակի ու արժողության ապրանքներ, անհայտ է, քանզի փաստաթղթավորում չի իրականացվել, իսկ նախաքննական մարմինը քննություն չի իրականացրել:

Այս  պարագայում, ըստ դատարանի  տուժող Ա.Ավագյանի իրարամերժ ցուցմունքներն արժանահավատ դիտելը և ամբաստանյալի մեղադրանքի հիմքում դնելն ուղղակիորեն ենթադրում է խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ  հոդվածի պահանջն առ այն,  որ քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Ինչպես քրեական հետապնդման մարմինը,  այնպես էլ դատարանը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին,  չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան՝ մինչ դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

Նշենք, որ արդարացվածի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան  Սամվել Միրզոյանը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:32 09/06/2018  |  Արդարացման դատավճիռներԱնտառապահը չի վարկաբեկել և չի հեղինակազրկել է իր պաշտոնի բարի համբավը. կայացվել է արդարացման դատավճիռ
13:18 09/06/2018  |  Արդարացման դատավճիռներՄեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ էլ հերքվում է մեղադրանքը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:05 30/05/2018  |  Արդարացման դատավճիռներԽուլիգանության և սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքներում արդարացվել է, ծեծով՝ դատապարտվել
17:12 26/05/2018  |  Քրեական խրոնիկոն«Վալենսիա»-ում ծանր հետևանքներ առաջացել են միայն մեկ ամբաստանյալի գործողություններից, մյուս ամբաստանյալը արդարացվել է
12:59 22/05/2018  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցն անմեղ է ճանաչվել
11:54 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախորդ տարի կայացված արդարացման դատավճիռների հիմքում քրեական օրենսգրքի նորմերի խախտումների կշիռն էականորեն նվազել է
12:16 05/05/2018  |  Արդարացման դատավճիռներԱնձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով չնախատեսված արարքի համար. Վերաքննիչ դատարանն արդարացրել է
15:35 11/04/2018  |  Արդարացման դատավճիռներԲՏԱ բանկի ոսկերիչ-գնահատողն արդարացվել է
14:33 21/03/2018  |  Արդարացման դատավճիռներՄատուցողուհին արդարացվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքում
14:05 21/03/2018  |  ՀարցազրույցԱրդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան

Տեսանյութեր

01/27/2020   19:05 Կարմիր գծերի ոդիսականը. ինչ անել տուգանվելու դեպքում. մանրամասնում է իրավաբանը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]