Թեմաներ
Հինգշաբթի 08 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2019   15:57 Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 08/22/2019   15:12 Եթե կարծիքս ծախելու լինեի, վաղուց ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 08/22/2019   15:05 Ինձ տալիս եք հարց, որի հասցեատերը ես չեմ. Ֆիննախը՝ գորգերի լվացման համար 5 մլն ծախսելու մասին 08/22/2019   14:50 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ 08/22/2019   14:49 «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ 08/22/2019   14:45 Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է. Գեւորգ Պապոյան 08/22/2019   14:30 ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է. ԻԱԿ 08/22/2019   14:25 Հստակ չէ՝ Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսությունն ինչ վնասներ կկրի. Ֆինանսների նախարար 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   14:20 Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը. Աշոտյան 08/22/2019   14:12 Բժիշկների հետ աշխատանքը շատ պարտավորեցնող է․ AIC տնօրեն 08/22/2019   14:07 Ֆինանսների նախարարը պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ չի կանխատեսում 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:04 Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի. «Ժառանգություն» 08/22/2019   13:57 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 08/22/2019   13:52 Ադրբեջանի սահմանը հատած զինծառայողի հարցը համակարգված մոտեցում է պահանջում. ԱԳ նախարար 08/22/2019   13:47 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 08/22/2019   13:45 ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակում է. ԱԳ նախարար 08/22/2019   13:40 Բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերն ու օրհնությունը ծննդյանս առիթով. Գարեգին Բ 08/22/2019   13:35 Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը 08/22/2019   13:28 Պահանջում եմ ինձ օրեր առաջ բերման ենթարկելու իրավական հիմքերը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 08/22/2019   13:25 Գործադիրը բնակարան նվիրաբերեց զոհված զինծառայողի մորը 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   12:45 Շոգ եղանակը կպահպանվի 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/22/2019   12:34 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ և հակասական խնդիր է. «Ազգային Օրակարգ» կուսակցություն 08/22/2019   12:23 Զինծառայողներին կտրամադրվի անտոկոս վարկ. Պետությունը կփոխհատուցի նաև կանխավճարը 08/22/2019   12:16 Կարևոր պարզաբանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 08/22/2019   12:11 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում 08/22/2019   12:08 Ինչ կախվածություն ունի բյուջեն հանքարդյունաբերությունից 08/22/2019   11:57 Որպեսզի հարցեր չմնան. Բաբկեն Թունյան 08/22/2019   11:51 Հրդեհ Արայի լեռան ստորոտում. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/22/2019   11:45 «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի 08/22/2019   11:42 «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը կառավարությունից գումար կստանան 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/22/2019   11:31 Կառավարության որոշմամբ երեք ընկերություն ազատվեց ներմուծման մաքսատուրքից. կստեղծվեն նոր աշխատատեղեր 08/22/2019   11:27 Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/22/2019   11:22 Կառավարությունը 77.3 մլն դրամ հատկացրեց Սոցապ նախարարությանը 08/22/2019   11:11 Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 08/22/2019   11:05 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/22/2019   11:02 Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՊԾ 08/22/2019   10:46 518 միլիոն դրամի պահանջ. Ով է զբաղվում Մայր Աթոռի պաշտպանությամբ. «Հրապարակ» 08/22/2019   10:39 Նիկոլի ընտրությունը. Երկիր Ծիրանի 08/22/2019   10:24 Հնդկաստանի՝ հետախուզման մեջ գտնվող երկու քաղաքացի կալանավորվել է. ԱԱԾ (տեսանյութ) 08/22/2019   10:16 Մասիվցի Անդիկի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացու 08/22/2019   10:08 Ռուստամ Իսրայելյանը՝ Արցախի նախագահի Հայաստանի թեկնածո՞ւ. «Ժամանակ» 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   09:42 Լիդիանը ստեղծել է հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության. իրավաբան 08/22/2019   09:39 Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» 08/22/2019   09:32 Պատվո վճար՝ Հայրենական պատերազմի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. «Ժամանակ»
08/20/2019   19:16 Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը 08/21/2019   19:15 Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/21/2019   11:27 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչընդոտելու է». ջերմուկցի 08/21/2019   15:03 «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են 08/21/2019   09:31 Կանևսկոյի զանգը գեներալին. Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ» 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/21/2019   09:49 Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են. «Ժամանակ» 08/22/2019   09:18 Քանի հայր ունի Սեյրան Սարոյանը. Ինչպես է գեներալը ձեռք բերել իր առանձնատունը. «Ժամանակ» 08/21/2019   10:27 «Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով՝ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի. Հայկ Մարտիրոսյան 08/21/2019   09:51 Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին 08/21/2019   10:36 Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում 08/21/2019   21:12 Խաչատրյան քույրերի փաստաբաններին կասկածում են սպանության կազմակերպման մեջ 08/21/2019   11:50 Տևական ջրանջատում՝ պայմանավորված «Հյուսիս-Հարավի» շինաշխատանքներով 08/21/2019   14:07 Անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/21/2019   18:39 Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Որպես ընդդիմադիր կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին 06/07/2018   18:36  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի լավն էր, քան կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ցանկանում է շատ անկեղծ խոսել, ինչպես վերջերս շատ հաճախ անում է:  «Պարո'ն վարչապետ, Ձեր ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, իսկ հարցուպատասխանն ավելի լավն էր, քան ծրագիրը: Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում՝ բազմաթիվ, գոնե` ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին: Պարո'ն վարչապետ, ընդդիմություն եղած ժամանակ փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ, որ, որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք և ինչ հռետորաբանությամբ վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր մենք այս առիթն ունենք ձեր փոխարեն»,-  նշեց Աշոտյանը:

Նա նշեց, որ երբ 1919-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակում գրել էր. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:

Աշոտյանն ընդգծեց, որ ուզում է խոսել նաև ծրագրի բովանդակության մասին՝  առանց հեգնանքի, ցինիզմի, պաթոսի, ուղղակի խնդիրները նշել: «Շատ լավ ծրագիր է՝ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել: Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ: Ինչո՞ւ սահմանափակեք Ձեզ որևէ պարտականությամբ, ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթով հանդես կգաք, երբ մի օր վարչապետի լիազորությունները վայր դնեք: Շատ լավ է ձևակերպված Արցախյան հիմնախնդրի լուծման ձևակերպումը` ոչ ոք ոչինչ չի հասկանում: Մայիսի 9-ի՝ Ձեր արած հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր հարցուպատասխանն ու տեսակետը համահունչ չեն հնչեցված նախորդ երկու տեսակետներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ չի հեգնում և ամենայն ազնվությամբ խնդրում է նրանց՝  որպես խորհրդարանական դիվանագետների, Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա` իշխանական բանաձևը, որ  իրենք՝  անկախ քաղաքական տարաձայնություններից, այն առաջ տանեն:

Աշոտյանի խոսքով՝ ծրագրում կա նաև մի վտանգավոր բան, որն անհրաժեշտ է շտկել  մինչև քվեարկությունը: Նա նշեց, որ ինքը միշտ գիտեր՝ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի և Արցախի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը: «Այդպե՞ս է, թե՞ չէ: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով` հարձակման հետևանքով: Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Խնդրում եմ՝ հանեք այս արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք, չի կարելի այն թողնել: Սա եղբայրական հորդոր է՝ որևէ քաղաքական հեգնանք տակը չկա»,- նշեց պատգամավորը:

Նա ասաց նաև, որ հրաշալի է՝ Չինաստանը «ձեռքի հետ» մեծ նախագծով ներդրում է անում, նոր ճանապարհ կառուցում, բայց… «Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք. շնորհակալ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռևերանսն արեցիք: Լսեցի՞ք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն նախագծերով,  բա մեկ տողով չգրե՞նք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրով: Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, երբ այդ ժողովուրդներն աշխարհաքաղաքական` հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, գոնե տարանջատեք, այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտին՝ ասելով, որ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակություններ են դեռ նախորդ ծրագրերի, պետք է ավելացնել նաև ներառական կրթության խնդիրը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը:

Աշոտյանի խոսքով՝ առանձին քննարկման խնդիր են տնտեսական առաջնահերթությունները: «Փառահեղ է գրված.՝ պարզապես Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթից քոփի-փեյսթ են արել տառացիորեն: Սիրելի' նախարարներ, այն, ինչ կարելի է վարչապետին, կներեք, չի կարելի վարչապետի ցլերին՝ հունական ասացվածքով ասած: Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է: Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում իշխանափոխության արդյունքները ու չեմ հեգնում՝ կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ թանգարան բացեք` մոմե արձաններին նվիրված: Չեմ հասկանում՝ Սևանը, Գառնի-Գեղարդը, Դիլիջանն ու Ծաղկաձորը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիմելով «Ելք»-ին` նա նշեց, որ նրանք ժամանակավոր կառավարություն չեն, ինչքա՞ն կաշխատեն, Աստված և ժողովուրդը գիտի, սակայն վերաբերմունքն աշխատանքի հանդեպ պետք է լինի հավուր պատշաճի: «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն են: Մի' աշխատեք այնպես, ասես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ: Դուք պարտավոր եք աշխատել հորիզոնականորեն»,- ասաց Աշոտյանը:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` նա ասաց, որ նման ելույթներով ավելի շատ վնաս են տալիս իրենց թիմին, քան օգուտ: Աշոտյանի գնահատականով՝ վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ:

Բացի այդ, ըստ Աշոտյանի, որքան էլ կառավարությունը կազմվել է Փաշինյանի թիմով, այն one man show չէ: «Բարի եղեք, յուրաքանչյուրդ ձեզ վրա վերցրեք պատասխանատվություն և մի' փակեք մեր քննադատության բերանը Փաշինյանի կերպարով: Հասկանում եմ՝ նրան սիրում են, հասկանում եմ՝ հեշտ է թաքնվել Փաշինյանի թիկունքում, երբ նա այդքան մեծ հեղինակություն է վայելում, բայց դուք էլ ձեզ վրա բեռ վերցրեք: 6-րդ էջում գրել եք` ընտրություններ, և, կարծես, ավարտվել է ծրագիրը: Այստեղ պարադոքս կա, չընկնեք ձեր թակարդը, եթե աշխատեք այն մտայնությամբ, որ ընտրություններն են կարևոր, մնացածը կարևոր չէ, հետո ինքներդ չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել: Հաշվի առեք այդ չելենջը. վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ ինձ թույլ տալիս այդ շռայլությունը»:

Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երկրի միակ ընդդիմությունն է, և կոչ արեց գնահատել այս քաղաքական ինստիտուտի գոյությունը: «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ գուցե մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ՝ ձեր գնահատականով: Ձեր ֆանատներին, ձեզ հետևողներին ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս՝ այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝ վարչապետի կերպարն ընդունված է ընկալել որպես Մահաթմա Գանդիի կերպար, բայց այսօր Փաշինյանը շեղվել էր իր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ են ու Կաշպիրովսկու մոգականությունը: Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց՝ կողմնորոշվել կերպարների հարցում, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:

Աշոտյանն իր ելույթը եզրափակեց Սոկրատի խոսքով. «Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատին և ասաց՝ ուսուցի'չ, ուստա', պսակվե՞մ, թե՞ չէ: Ուստան ասաց՝ ամուսնացի'ր: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում կշահես. եթե երջանիկ եղար, եթե լավ կնոջ հանդիպեցիր, երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր, կդառնաս ընդդիմություն: Պարո'ն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, և հույս ունեմ,  որ նպատակը որևէ կերպ շաղկապված չէ նաև ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մարիխուանայի օրինականացման հեռանկարի հետ: Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց այդպես էլ իրականություն չդարձած նրանց խոստումները
17:01 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍա նպատակների հուշագիր է, որտեղ չկա դրանց իրագործման գործիքակազմ. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին
16:58 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավապահների առանձնահատուկ պարտավորություների մեջ է մտնում նաև կոռուպցիոն մեխանիզմների գործունեության արդյունքում պետությանը պատճառված իրական վնասի գնահատումը, վերականգնումը
16:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն. Վարչապետ
16:27 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից
14:30 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԳազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա. Փաշինյան
13:57 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան
13:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի բացակայության վերաբերյալ քննադատությանը
12:44 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը
12:39 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով

Արխիվ

[]